Ռուֆինո (իսպ.՝ Rufino), քաղաք Սանտա ֆե պրովինցիայում, Արգենտինա։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում է 18 372 մարդ։
Գտնվում է պրովինցիայի հարավ-արևմուտքում, Սանտա ֆե քաղաքից 416 կմ հեռավորության վրա։ Սահմանակցում է արևմուտքում Կորդովային և հյուսիսից Բուենոս Այրեսին, ազգային 7 և 33 մայրուղիների վրա։
Քաղաքը հիմնադրվել է 1886 թվականին։ Հիմնադիրն է համարվում Ջերոնիմո Սեգունդո Ռուֆինոն։ Որպես երկաթուղային հանգույց միավորել է Դիեգո դե Ալվեար, Սանտա ֆե, Վիլլամ Մերսեդես և Սան Լուիս բնակավայրերը։ Սանտա ֆե քաղաքի կառավարչի հրամանով 1889 թվականի մարտի 29-ին հաստատվեց քաղաքի կառուցապատման պլանը, որը, և հանդիսացավ քաղաքի հիմնադրման ստույգ ժամանակը։
- Գիլիերմո Կորիա (ծնվ. 1982)-թենիսիստ, 2004 թվականի մայիսին աշխարհի երրորդ ռակետ
- Ամադեո Կարրիսո (ծնվ. 1982)-ֆուտբոլիստ, դարպասապահ, Ռիվեր Փլեյթի կազմում Արգենտինայի հնգակի չեմպիոն, 1958 թվականի աշխարհի խաղերի մասնակից, Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով Հարավային Ամերիկային XX դարի լավագույն դարպասապահ
- Էռնեստո Մաստրանջելո (ծնվ. 1926)-ֆուտբոլիստ, հարձակվող, Բոկա Խունիորսի կազմում Արգենտինայի եռակի չեմպիոն, Լիպերտադորեսի գավաթի կրկնակի գավաթակիր, 1978 թվականի Միջմայրցամաքային գավաթի հաղթող
- Բերնաբե Ֆերեյրա (1909—1972)-ֆուտբոլիստ, հարձակվող, Ռիվեր Փլեյթի կազմում Արգենտինայի եռակի չեմպիոն, Արգենտինայի ազգային հավաքականի կազմում 1937 թվականին Հարավային Ամերիկայի չեմպիոն