Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան | |
---|---|
2012 թվական, Աթենք | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 19, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Վանաձոր |
Կոչում | Գրոսմայստեր (2009) |
Առավելագույն վարկանիշ | 2625 (2019, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2652 |
ՖԻԴԵ համար | 13302531 |
365chess | Samvel_Ter_Sahakyan |
Chesstempo համար | 210601 |
ICCF համար | 210601 |
Samvel Ter-Sahakyan Վիքիպահեստում |
Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան (սեպտեմբերի 19, 1993, Վանաձոր, Հայաստան), հայ շախմատիստ, հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում (14 տարեկան և 7 ամսական) գրոսմայստեր դարձած շախմատիստը (2009)[1]: Տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։ 2020 և 2023 թվականների Հայաստանի չեմպիոն։
Ծնվել է Վանաձոր քաղաքում։ Սովորել է տեղի Վազգեն Առաջինի անվան թիվ մեկ դպրոցում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից։ Վանաձորում առաջին մարզիչն է եղել Տիգրան Գյոզալյանը։ Երևանում երկար ժամանակ մարզվել է ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանի ղեկավարությամբ։ Այնուհետև շուրջ 3 ամիս վարպետության դասեր է ստացել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից։ 2009 թվականի սեպտեմբերից մարզիչն է գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը[1]։
Առաջին լուրջ հաջողությունը մինչև 10 տարեկանների ՀՀ չեմպիոն դառնալն է, որի համար 50 հազար դրամ պարգևավճար է ստացել[1]։
2002 թվականից Հայաստանը բազմիցս ներկայացրել է աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններում` նվաճելով ութ մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։
2007 թվականին Հրանտ Մելքումյանի և Դավիթ Քալաշյանի հետ բաժանել է 1-ին տեղը Երևանում կայացած մրցաշարում։
2008 թվականին Հայաստանը ներկայացրել է մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայում[2]։ Նույն թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Հայաստանի անհատական առաջնությունում[3]։ Այդ մրցաշարում նա լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը, թեև մասնակիցների մեջ ուներ ամենացածր անհատական վարկանիշը (2369)։
Գրոսմայստերի երկրորդ նորմը Սամվելը լրացրել է նույն թվականի մայիսին՝ Պլովդիվում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում[4], որից հետո 2009 թ. հունվարի 1-ին, երբ 14 տարեկան 7 ամսական էր, ՖԻԴԵ-ն պաշտոնապես շնորհել է այդ կոչումը[1]։
2009 թվականին Լևոն Բաբուջյանի հետ հաղթել է Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում և 3-րդ տեղն է բաժանել Մարտունիում կայացած միջազգային մրցաշարում։
2011 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի, որը համարում է իր նվաճած պարգևներից ամենաարժեքավորը, քանի որ այն ձեռք է բերվել չափազանց ուժեղ կազմով ու բավական լուրջ մրցակցության պայմաններում[1]։
2015 թվականի փետրվարին Սամվելը մասնակցեց Մոսկվայում կայացած «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարին։ Տանելով 4 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն՝ նա 6 միավորով դարձավ միանձնյա հաղթող[5]։
2017 թվականի ապրիլին Սամվելը դարձավ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած Karpos Open 2017 միջազգային բաց մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակեց 7½ միավոր, ևս երեք մասնակցի հետ բաժանեց 1-4-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 197 մասնակցով մրցաշարի հաղթող[6]։
2019 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը դարձել է Իտալիայի Վիլորբա կոմունայում կայացած Vergani Cup Le Terrazze մրցաշարի միանձնյա հաղթող (6½ 9-ից)[7]։
2019 թվականի հունիսին Սամվելը Հնդկաստանում մասնակցեց երեք մրցաշարի։ Գոայի 2-րդ միջազգային բաց մրցաշարում նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և հայաստանցի Մանուել Պետրոսյանի ու իրանցի Պույա Իդանիի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Սամվելը ճանաչվեց մրցաշարի հաղթող[8]։ KIIT 12-րդ միջազգային փառատոնի «Ա» մրցաշարում նա ցույց տվեց նույն արդյունքը, սակայն այս անգամ լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն էր[9]։ Հնդկաստանում կայացած երրորդ մրցաշարում նա 7½ միավորով բաժանեց 3-10-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն էր[10]։
2020 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Հայաստանի չեմպիոն (9 հնարավորից 6 միավոր) և ընդգրկվելով երկրի հավաքականի կազմում[11]։
2023 թվականին նա կրկնեց այդ հաջողությունը։ 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր՝ նա դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն[12]։
Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը գրանցել է 2020 թվականի փետրվարին՝ 2640[13]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004 | 2125 | 2125 | 2125 | |||||||||||
2005 | 2116 | 2116 | 2140 | 2169 | 2169 | 2116 | ||||||||
2006 | 2183 | 2165 | 2193 | 2229 | 2229 | 2165 | ||||||||
2007 | 2299 | 2351 | 2343 | 2389 | 2389 | 2299 | ||||||||
2008 | 2369 | 2449 | 2480 | 2495 | 2495 | 2369 | ||||||||
2009 | 2506 | 2486 | 2480 | 2504 | 2512 | 2512 | 2480 | |||||||
2010 | 2509 | 2513 | 2523 | 2525 | 2516 | 2541 | 2541 | 2509 | ||||||
2011 | 2560 | 2575 | 2592 | 2558 | 2566 | 2556 | 2592 | 2556 | ||||||
2012 | 2569 | 2578 | 2577 | 2567 | 2567 | 2580 | 2580 | 2580 | 2567 | 2580 | 2567 | |||
2013 | 2567 | 2563 | 2573 | 2582 | 2582 | 2582 | 2582 | 2575 | 2575 | 2568 | 2568 | 2562 | 2582 | 2562 |
2014 | 2574 | 2575 | 2572 | 2587 | 2587 | 2587 | 2572 | 2572 | 2580 | 2580 | 2580 | 2580 | 2587 | 2572 |
2015 | 2580 | 2580 | 2587 | 2586 | 2586 | 2586 | 2593 | 2601 | 2601 | 2601 | 2604 | 2604 | 2604 | 2580 |
2016 | 2604 | 2604 | 2604 | 2604 | 2601 | 2617 | 2605 | 2613 | 2613 | 2599 | 2582 | 2582 | 2617 | 2582 |
2017 | 2582 | 2581 | 2581 | 2581 | 2598 | 2598 | 2605 | 2577 | 2577 | 2563 | 2563 | 2563 | 2605 | 2563 |
2018 | 2563 | 2553 | 2553 | 2546 | 2546 | 2546 | 2554 | 2551 | 2549 | 2547 | 2557 | 2574 | 2574 | 2546 |
2019 | 2574 | 2593 | 2590 | 2601 | 2611 | 2611 | 2625 | 2632 | 2623 | 2616 | 2617 | 2617 | 2632 | 2574 |
2020 | 2617 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2640 | 2617 |
2021 | 2640 | 2640 | 2640 | 2645 | 2644 | 2643 | 2624 | 2607 | 2615 | 2637 | 2645 | 2607 | ||
2022 | 2632 | 2640 | 2625 | 2630 | 2625 | 2605 | 2640 | 2605 | ||||||
2023 | 2616 | 2613 | 2617 | 2598 | 2609 | 2614 | 2618 | 2643 | 2643 | 2598 | ||||
2024 | 2640 | 2646 | 2652 | 2650 | 2616 | 2618 | 2652 | 2616 |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Տեր-Սահակյան» հոդվածին։ |
|