Սիլյե Սթորսթեյն (նորվ.՝ Silje Storstein, մարտի 30, 1984(1984-03-30)[1], Օսլո, Նորվեգիա), թատրոնի[3] և կինոյի նորվեգացի դերասանուհի։ Հանդես է գալիս նաև որպես սցենարիստ։
Սիլյե Սթորսթեյնը ծնվել է 1984 թվականի մարտի 30-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Սթորսթեյնի դեբյուտը կինեամատոգրաֆիայում որպես դերասանուհի կայացել է, երբ նա ընդամենը 14 տարեկան էր։ Սովորել է Օսլոյի Ռուդոլֆ Շտայների անվան Վալդորֆյան մանկավարժական դպրոցում։ Միաժամանակ զբաղվել է բալետով[4]։ Հաճախել է ջութակի դասերի։ 2005 թվականից 2008 թվականներն ընկած ժամանակահատվածում Սթորսթեյնը սովորել է Օսլոյի պետական թատերական քոլեջում։ Խաղացել է Նորվեգիայի ազգային թատրոնում և Թրյոնդելագի թատրոնում[5]։ Սիլյեն հայտնի դերասան և երաժիշտ Արյե Սթորսթեյնի դուստրն է։
Թվական
|
Անվանում
|
Դեր
|
1999
|
Ժամանակի միջանցնքները
|
Սոֆի Ամունդսեն / Հիլդե
|
2000
|
Սոֆիայի աշխարհը (մինի-սերիալ)
|
Սոֆի Ամունդսեն
|
2001-2003
|
Fox Grønland
|
Սյուզաննե (2001)
|
2004
|
Կաթի գույնը
|
Քրիսթենսեն
|
2007
|
Մարսը և Վեներան
|
Էրիկի երկրորդ ընկերուհին
|
2009
|
Հաջողակները
|
խանութի աղջիկը
|
2012
|
Նվաճողը (մինիսերիալ)
|
Ռաքելը երիտասարդ ժամանակ
|
2014-2015
|
Պայքար գոյության համար
|
(2014)
|
2015
|
Մոտակայքինը
|
Մարթե
|
Unge lovende (սերիալ)
|
Թալե
|
2016
|
Այն, ինչը որ եղել է մի ժամանակ
|
Սիլյե
|
Թվական
|
Անվանում
|
2016
|
Այն, ինչը որ եղել է մի ժամանակ
|