Սոֆյա Լեդարպ

Սոֆյա Լեդարպ
շվեդ.՝ Sofia Ledarp
Ծնվել էապրիլի 8, 1974(1974-04-08)[1] (50 տարեկան)
ԾննդավայրHägerstens församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի

Սոֆիա Մարիաննե Լեդարպ (շվեդ.՝ Sofia Marianne Ledarp; ապրիլի 8, 1974(1974-04-08)[1], Hägerstens församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 8–ին Ստոկհոլմում(Շվեդիա

1996–2000 թվականներին սովորել է Լուելո թատերական ակադեմիայում[2][3][4][5]։

Ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է թատրոնում որպես դերասանուհի[5]։

Առաջնելույթը էկրանում կատարել է 2004 թվականին՝ նկարահանվելով «Om Stig Petrés hemlighet» սերիալի մի քանի դրվագներում։

2007 թվականին խաղացել է գլխավոր դեր «Սիրել ինչ-որ մեկին» ֆիլմում (շվեդ.Den man älskar)։ Այս աշխատանքի համար ստացել է Կոպենհագենի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» և «Ոսկե բզեզ» մրցանակները[6][7]։

Նա ստացել է նաև Քուրտ Լինդի հեղինակավոր կրթաթոշակը, որը շնորհվում է մինչև 35 տարեկան ֆիլմերի ստեղծողներին։ Նախորդ հայտնի կրթաթոշակառուները են Ռոյ Անդերսոնը, Լեսի Հալսթրոմը, Լուկաս Մուդիսոնը[8]։

2009 թվականին երկրորդական դեր է խաղացել (Մալին Էրիկսոն) երեք ֆիլմերում, որոնք նկարահանվել են «Միլենիում» գրքերի շարքի հիման վրա․ «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ» և «Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները»։ 2010 թվականին նույն կերպարն է խաղացել «Միլենիում» սերիալում[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ է ունեցել դանիացի լուսանկարիչ Էրիկ Մելբերգ Հանսենի հետ։ Հանսենից Սոֆիան որդի ունի։ Ներկայումս որդու հետ ապրում է պրոֆեսիոնալ պարող Թոբիաս Նորենսթեդտի հետ։ Նրանց հետ ապրում են նաև Թոբիասի երկու երեխաները[9]։ 2017-ի փետրվարին զույգը որդի է ունեցել[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
2004 ս Om Stig Petrés hemlighet Լինդա
2005 ս Medicinmannen Սյուզի
2006 ֆ Երկու շաբաթը մեկ Varannan vecka Անետտ
2007 ֆ Սիրել ինչ–որ մեկին Den man älskar Լենա
2007 ս Ett gott parti Լինն
2008 ս Häxdansen Լինդա
2008 ֆ Եղանակի առումով մեր բախտը բերել է. Նորից Vi hade i alla fall tur med vädret igen! Համբյորեի կինը
2008–2014 ս Տեսուչը և ծովը Der Kommissar und das Meer Մարիա Վիդեմարկ/Կարլոտա
2009 կարճ Janna & Liv Յանա
2009 ֆ Վիշապի դաջվածքով աղջիկը Män som hatar kvinnor Մալին Էրիկսոն
2009 ֆ Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ Flickan som lekte med elden Մալին Էրիկսոն
2009 ֆ Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները Luftslottet som sprängdes Մալին Էրիկսոն
2008–2009 ս Ճանաչել անմեղին Oskyldigt dömd Ֆիյա Իենսոն
2009–2010 ս Guds tre flickor Էվա
2010 ս Միլենիում Millennium Մալին Էրիկսոն
2011 ֆ Կորած Försvunnen Մալին
2012 հֆ Hinsehäxan Դորիս Հոպպ
2012 ֆ Կոկպիտ Cockpit Աննիկա
2013–2017 ս Война фрёкен Фриман Fröken Frimans krig Քիննա Բոման
2014 ս Հիմարների տունը House of Fools էրիկա
2014 կարճ Vi måste prata Քերոլայն
2015 ս Կապույտ աչքեր Blå ögon Պիյա Գրանդին Կամայո
2015 ֆ Glada hälsningar från Missångerträsk Կետտի
2016 ֆ Սիվը կորցրեց քունը Siv sover vilse Ալյվա
2016 ս Կեսգիշերային արև Midnight Sun գործնկեր Հարնեսկան Ստոկհոլմում
2017 ս Նախքան մահանալը Innan vi dör Տինա
2018 կարճ Uro
2018 ս Storm på Lugna gatan Մալյվա
2019 կարճ Skärvor Tv-Pilot Ջեսիկա Նորդստրյոմ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Կինոփառատոն Կոպենհագենում 2007 Լավագույն դերասանուհի Սիրել ինչ–որ մեկին Հաղթանակ
Ոսկե բզեզ 2007 Լավագույն դերասանուհի Սիրել ինչ–որ մեկին Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Stockholms stadsteaters.Sofia Ledarp».
  3. «Avgångsstudenter 2000».
  4. «Sofia Ledarp är Årets alumn 2013».
  5. 5,0 5,1 5,2 «Stjärnorna på slottet – årets deltagare».(չաշխատող հղում)
  6. «Sofia Ledarp får Guldsolen».
  7. «Vinnarna Guldbaggen 2008».
  8. Sofia Ledarp får filmpris(չաշխատող հղում)Կաղապար:Toter Link bei barometern.se, 11. März 2008 (aufgerufen am 24. Juli 2008)
  9. «Sofia Ledarp om nya sambon Tobias: "Han är mannen i mitt liv"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Sofia Ledarp är så lycklig – blivit mamma på nytt». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Լեդարպ» հոդվածին։