Ստաս Միխայլով | |
---|---|
Սոչի 2013 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Станисла́в Миха́йлов |
Ծնվել է | ապրիլի 27, 1969 (55 տարեկան) Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | Էստրադա, Շանսոն |
Մասնագիտություն | երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | United Music Group |
Պարգևներ | |
Կայք | stas-mihaylov.ru |
Stas Mihaylov Վիքիպահեստում |
Ստաս Միխայլով (ռուս.՝ Станисла́в Влади́мирович Миха́йлов, ապրիլի 27, 1969, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադայի երգիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2010)[1]։ «Տարվա շանսոն» մրցանակաբաշխության «Տարվա արտիստ» (Ռադիո Շանսոն) կատեգորիայի դափնեկիր։
Ստաս Միխայլովը ծնվել է 1969 թվականի ապրիլի 27-ին Սոչի քաղաքում օդաչուի և բուժքույրի ընտանիքում։ Ստասի խոսքերով նա երաժշտական դպրոցում նույնիսկ երկու շաբաթ չի սովորել, իսկ առաջին կիթառի ակորդները սովորել է իր ավագ եղբորից, որը նույնպես օդաչու էր։ Յոթ ամիս ապագա երաժիշտը սովորել է Մինսկի օդաչուների դպրոցում, սակայն թողնելով ուսումը գնում է զինվորական ծառայության Դոնի Ռոստովում՝ որպես վարորդ։ Զորացրվելուց հետո, որոշ ժամանակ Ստասը սովորում է Տամբովի մշակույթի համալսարանում, սակայն չավարտելով այն վերադառնում է հարազատ Սոչի և սկսում աշխատել որպես կոմերսանտ։ Ելույթ է ունեցել Սոչի քաղաքի ռեստորաներում։
1992 թվականին Ստաս Միխայլովը մեկնում է Մոսկվա, որտեղ ապարդյուն զբաղվում է տեսագրությունների առաքմամբ։ Սակայն 1992 թվականին գրում է իր առաջին հայտնի երգը «Свеча»: 1996 թվականին մի քանի տարի աշխատելով թատրոններում մեկնում է Սանկտ Պետերբուրգ, քանի որ ուզում էր ավարտել իր դեբյուտային ալբոմը «Свеча», որը դուրս էր եկել դեռ 1997 թվականին, սակայն Ստասի խոսքերով ալբոմը չարդարացրեց սպասելիքները։ Այդ անհաջողության հետ կապված Ստասը իր ընտանիքի հետ վերադարձավ Սոչի, իսկ 2000-ական թվականներին վերջապես տեղափողվեց Մոսկվա։ Շուտով նրա «Բեզ տեբյա» երգը հնչեց ռադիոյով, որը դարձավ իր առաջին հաջող երգը։ 2004 թվականին Ստասը ձայնագրում է իր երկրորդ տեսահոլովակը, իսկ 2005 հայտնվում է «Ռադիո Շանսոն»-ում[2][3][4]։
2006 թվականի ապրիլին մեծ հաջողությամբ ելույթ է ումենում «Октябрьский» մեծ համերգասրահում[5]։
2006 թվականի ավարտին դուրս է գալիս «Берега мечты» ալբոմը, և նկարահանվում է «Берега мечты» երգի տեսահոլովակը, և տեղի է ունենում իր առաջին սոլո համերգը Մոսկվայի «Космос» համերգասրահում։
2007 թվականին դուրս է գալիս երգչի երգերի հավաքածուն «Всё для тебя» և հերթական ալբոմը «Небеса», որի ներկայացմամբ 2008 թվականին Ստաս Միխայլովն առաջին անգամ ելույթ է ունենում Կրեմլի պետական համերգասրահում։ Նկարահանվում է տեսահոլովակ «Ты!» երգի վերաբերյալ։
2008 թվականի դուրս է գալիս Ստաս Միխայլովի երգերի երկրորդ հավաքածուն «Нежданная любовь», և դեկտեմբերին «Жизнь-река» ալբոմը, որի ներկայացմամբ երգիչը հավաքում է հինգ համերգ «Октябрьский» համերգասրահում։ Տեսահոլովակ է ձայնագրվում «Странник» երգի համար։ «Жизнь-река» ալբոմի համար երգչուհի Զառայի հետ ձայնագրվում է «Летим» երգը։
2009 թվականին Ստասը առժանանում է երկու մրցանակի- Ռադիո Շանսոնը նրան անվանում է տարվա արտիստ, իսկ «Между небом и землей» երգի որի համար նկարահանված էր տեսահոլովակ ստանում է «Золотой Граммофон» պետական մրցանակը[6]։
2010 թվականին դուրս է գալիս «Живой» ալբոմը, որը ներկայացվում է երեք համերգներով Կրեմլի պետական համերգասրահում նաև դորս է գալիս «Лучшие песни на БИС» հավաքածուն։ «Отпусти» երգի համար դեկտեմբերի 4-ին դուետ Ստաս Միխայլովը և Տաիսիյա Պովալին դառնում են «Золотой Граммофон» մրցանակաբաշխության դափնեկիրներ[7]։ Հենց այդ տարի Ստաս Միխայլովը գրավում է երրորդ տեղը «Տարվա երգիչ» մրցանակաբաշխությունում զիծելով միայն Ֆիլիպ Կիրկորովին և Նիկոլայ Բասկովին[8]։ 2010 թվականին Ստաս Միխայլովի ալբոմների վաճառքը դարձավ ռեկորդային տարվա ցուցանիշներով[9]։
2010 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Ստաս Միխայլովին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, սակայն մռցանակաբաշխությանը հրավիրել են միայն 2013 թվականին[1][10]։
2011 թվականին երգիչը երեք համերգներով (մարտի 31, ապրիլի 2 և 4) Կրեմլի պետական համերգասրահում ներկայացրեց նոր ծրագիր «Только ты», իսկ հունիսի 21-ին Квадро-Диск ընկերությունը թողարկեց նույնանվամբ ալբոմ։
2011 թվականի հուլիսի 25-ին «Forbes» ամսագիրը հրապարակեց «50 գլխավոր ռուս հայտնիների» ցուցակը, որում Ստաս Միխայլովը առաջին հորիզոնականից դորս մղեց թենիսիստուհի Մարիա Շարապովային։ Երգիչը «Forbes» ամսագրում հայտնվեց առաջին անգամ[11]։
2013 թվականի մարտի 26-ին Ստասը ձայնագրեց «Джокер» ալբոմը։
2014 թվականին «1000 шагов» ալբոմը։
Միխայլովների ընտանիքում կա վեց երեխա
Տարի | Երգ |
---|---|
1997 | Тёмные глаза |
2004 | Половинка |
2006 | Берега мечты |
2007 | Ты |
2008 | Странник |
2009 | Между небом и землёй |
2010 | Отпусти (с Таисией Повалий) |
2011 | Женщина ВАМП |
2011 | Спаси меня |
2013 | Джокер |
2013 | Спящая красавица (с Зарой) |
2013 | Озноб души |
2015 | Понимаю, ты устала |
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ - արվեստի բնագավառը զարգացնելու համար։
2012 թվականին Ստաս Միխայլովը գրավել է առաջին տեղը Յանդեքսում որպես ամենաշատ փնտրված անձ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստաս Միխայլով» հոդվածին։ |
|