Ստեփան Սարգսյան

Ստեփան Սարգսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական15 սեպտեմբերի, 1962
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շամուտ, Թումանյանի շրջան, Հայկական ՍՍՀ
ՄարզիչՀակոբ Գենջյան
Կարիերայի ավարտ1991
Ակտիվ շրջան1981-1991
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
Օլիմպիական խաղեր
Արծաթ Սեուլ 1988 62 կգ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Մանչեստր 1988 62 կգ
Աշխարհի գավաթի առաջնություն
Ոսկի Տոլեդո 1984 62 կգ
Ոսկի Տոլեդո 1989 62 կգ
Բարի կամքի խաղեր
Արծաթ Սիետլ 1990 62 կգ

Ստեփան Սարգսյան (ծն. 15 սեպտեմբերի, 1962[1], Շամուտ[2], Թումանյանի շրջան, Հայկական ՍՍՀ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն (1988), Եվրոպայի չեմպիոն (1988), աշխարհի եռակի գավաթակիր (1984, 1987, 1989), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1988), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Սարգսյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՍՍՀ-ի Թումանյանի շրջանի Շամուտ գյուղում։ 1976 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Կիրովական (այժմ՝ Վանաձոր), որտեղ նա սկսեց զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով՝ Հակոբ Գենջյանի ղեկավարությամբ։ 1981 թվականին նա դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող։ 1984-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ։ Ստեփան Սարգսյանի կարիերայի ընթացքում առավել հաջող էր 1988 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն և Սեուլի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 1990 թվականին նա արժանացավ Սիեթլի Բարի կամքի խաղերի արծաթե մեդալի։ 1991 թվականին նա ավարտեց իր մարզական կարիերան։

1998-2002 թվականներին Ստեփան Սարգսյանը եղել է Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, իսկ 2002 թվականից նրա պատվավոր նախագահն է։ 1992 թվականից Հայաստանում անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որը կրում է Ստեփան Սարգսյանի անունը և ընդգրկված է միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մի շարք աղբյուրներում Ստեփան Սարգսյանի ծննդյան թվականը սխալմամբ համարվում է 1967 թվականը։
  2. Մի շարք աղբյուրներում Ստեփան Սարգսյանի ծննդավայրը սխալմամբ համարվում է Վանաձոր քաղաքը։