Վախթանգ Ճաբուկիանի
վրաց.՝ ვახტანგ ჭაბუკიანი |
---|
|
Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 12), 1910 |
---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
---|
Մահացել է | ապրիլի 6, 1992(1992-04-06) (82 տարեկան) |
---|
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
---|
Գերեզման | Մթածմինդա |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
---|
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
---|
Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր, պարուսույց, քաղաքական գործիչ, պարուսույց, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոսցենարիստ և կինոդերասան |
---|
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն |
---|
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Vakhtang Chabukiani Վիքիպահեստում |
Վախթանգ Միխայիլի Ճաբուկիանի (վրաց.՝ ვახტანგ ჭაბუკიანი, փետրվարի 27 (մարտի 12), 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 6, 1992(1992-04-06), Թբիլիսի, Վրաստան), սովետական բալետի վրացի դերասան, բալետմայստեր և մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։
1924 թվականին ավարտել է Մ. Ի. Պերինիի ստուդիան և ընդունվել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոն։ 1926-1929 թվականներին վերապատրաստվել է Լենինգրադի Ա. Յա. Վահանովայի անվան պարարվեստի ուսումնարանում։ 1929-1941 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ֆրոնդոսո (Ա. Կրեյնի «Լաուրենսիա»)։ Նույն թատրոնում բեմադրել է Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1938), Կրեյնի «Լաուրենսիա» (1939) և այլ բալետներ։ 1941-1973 թվականներին գլխավորել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը, բեմադրել է Կիլաձեի «Սինաթլե» (1947), Թորաձեի «Գորդա» (1950), Մաչավարիանիի «Օթելլո» (1957), Փինցաձեի «Դևը» (1961) են։ 1933 թվականից հյուրախաղերով եղել է արտասահմանում։ 1963 թվականին Երևանում հանդես է եկել Օթելլոյի, Դորդայի, Ֆրոնդոսոյի և այլ դերապարերով։ Դասավանդել է Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում (1950-1977 թվականներին՝ գեղ. ղեկավար), 1965-1970 թվականներին գլխավորել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի բալետմայստերական բաժինը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1941, 1948, 1951) և լենինյան (1958) մրցանակների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|