Գյուղ | |||
---|---|---|---|
Վանեվան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
ԲԾՄ | 1952±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲367 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Վանեվան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 3 կմ արևմուտք, Մարտունի-Վարդենիս ճանապրհի ձախ կողմում։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։
Նախկինում Քյարքիբաշ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի շրջանի։ 1967 թվականից կոչվել է Շաֆակ, վերանվանվել է Վանեվան 1991 թ. ապրիլի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վանեվանի մշտական բնակչությունը կազմել է 367, առկա բնակչությունը՝ 335 մարդ[4]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], այնուհետ` Բաքվից բռնագաղթած հայերով[3]։ Վանեվանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
|
|