Վատ Կորեշի ալբ․՝ Vath Koreshi | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1936 |
Ծննդավայր | Լյուշնյա, Ալբանիա |
Վախճանվել է | 2006[1] |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ և սցենարիստ |
Լեզու | ալբաներեն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան և Տիրանայի համալսարան |
Կուսակցություն | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն |
Վատ Կորեշի (ալբ․՝ Vath Koreshi, մայիսի 7, 1936, Լյուշնյա, Ալբանիա - 2006[1], Հռոմ, Իտալիա), ալբանացի պետական և քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, լրագրող և սցենարիստ[2]։
Վատ Կորեշին ծնվել է 1936 թվականի մայիսի 7-ին ալբանական Լյուշնյա քաղաքում[3]։ Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանի երկրաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո Վատը հինգ տարի Կուկաս քաղաքում աշխատել է իր մասնագիտությամբ։ Հետո կրթությունը շարունակել է Տիրանայի համալսարանում՝ ուսումնասիրելով ալբաներեն ու ալբանական գրականություն։
1964 թվականին որպես լրագրող աշխատել է մի շարք թերթերի խմբագրություններում՝ «Zëri i rinisë» («Երիտասարդության ձայն»), «Drita» («Լույս»)։ 1974 թվականին Կորեշին որպես սցենարիստ համագործակցությամբ է հանդես եկել «Նոր Ալբանիա» (ալբ. ''Kinostudio Shqipëria e Re'') կինոստուդիայի հետ։ 1978 թվականին նշանակվել է նույն ընկերության գեղարվեստական կինոնկարների բաժնում որպես գլխավոր խմբագիր։
1987 թվականին Ալբանիայի Մշակույթի և արվեստի դեպարտամենտի ղեկավարն է եղել։
1991-ից 1992 թվականներին Ալբանիայի Մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարն էր։ Նախարարի պաշտոնից հեռանալուց հետո աշխատել է «Onufri» հրատարակչությունում որպես տնօրեն։
2001 թվականին դարձել է Ալբանիայի ազգային ժողովի պատգամավոր՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցության ցուցակով։
Վատ Կորեշին իր մահկանացուն կնքել է 2006 թվականի փետրվարի 3-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սրտի կաթվածից։
Վատ Կորեշին իր ստեղծագործությունները տպագրել սկսել է դեռևս աշակերտական տարիներից։ 1964 թվականին հրատարակում է պատմվածքների ժողովածուն՝ «Kur zunë shirat e vjeshtës»: Հեղինակի գրչին են պատկանում պատմվածքների և վիպակների բազմաթիվ շարքեր։
Ավելի քան քսան կինոսցենարների հեղինակ է։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|