Վրանա պալատ բուլղար․՝ Царски дворец „Врана“ | |
---|---|
Վրանա պալատ, 2015, ապրիլ | |
Տեսակ | պալատ, քաղաքային զբոսայգի և թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա |
Հասցե | гр. София – 1186, 9км. Цариградско шосе |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Կառուցման սկիզբ | 1904 |
Հիմնադրված է | 1912 |
Կառուցման ավարտ | 1912 |
Ծանոթագրություններ | |
Պատմամշակութային հուշարձան ID 23/e-193 |
Վրանա պալատ (բուլղար․՝ Дворец „Врана“, Dvorets „Vrana“), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող նախկին արքայական պալատ։ Սիմեոն II Սաքսոբուրգոտացու և նրա կնոջ Մարգարիտայի պաշտոնական նստավայրը։ Սոֆիայի կենտրոնում գտնվող պալատը (այժմ՝ Բուլղարիայի ազգային պատկերասրահ և Ազգային ազգագրական թանգարան) ծառայել է ներկայացուցչական նպատակներով, Վառնայի մոտ գտնվող Էվկսինոգրադ պալատը եղել է ամառային նստավայրը։ Պալատը գտնվում է ծովի մակարդակից 571 մետր բարձրության վրա[1]։
Լայնածավալ հողատարածքը Բուլղարիայի Ֆերդինանդ I արքան գնել է 1898 թվականին[2]։ Այն գտնվում է Սոֆիայից դուրս։ Տարածքն ունի ընդարձակ զբոսայգի և երկու շինություն, առաջինը կառուցվել է 1904 թվականին ճարտարապետ Գեորգի Ֆինգովի կողմից՝ նախատեսված որսի համար, երկրորդ շինությունը կառուցվել է 1909 -1914 թվականներին որպես պալատ՝ պետական բյուջեի միջոցներով։ Որսատեղիի ճարտարապետությունը բնութագրվում է որպես վիենական դեկորատիվ տարրերով Պլովդիվյան մեկնաբանություն[3]։
Ճարտարապետ Նիկոլա Լազարովի կողմից եռահարկ պալատի երեք սենյակները ձևավորվել են բարոկկո ոճով, մեկն ավստրիական արքայական պալատի ոճով, մյուսը՝ բուլղարական ազգային ոճով, աշխատասենյակը՝ վենետիկյան ոճով։ Պալատն առանձնանում է փորագրված փայտե առաստաղով, կաղնե պանելներով, մետաղական ափսեներով ու Դելֆտյան ճենապակիով։ Ներքին սյուները կառուցված են Կարարայի մարմարից և դեռևս օգտագործվում է հին Schindler-յան վերելակը։ Շինության վրա նկատելի է բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը, Բուլղարիայի ազգային վերածննդի ավանդույթները, մոդեռն ոճը և ֆրանսիական կլասիցիզմը[3]։
Կարելյան սրահը Ռուսաստանի Ալեքսանդր III կայսեր նվերն է և ամբողջ կահույքը (սեղանը, աթոռները) պատրաստվել է կարելյան կեչուց Ռուսաստանից ժամանած փայտագործ վարպետների կողմից։ Առաջին հարկում կա կինոսրահ, թեյի սրահ, երկրորդ հարկում սենյակներն են, երրորդ հարկը հատկացված է ծառայողների և խաղասրահի համար։
1918 թվականին պալատը Ֆերդինանդ թագավորից անցնում է Բորիս III-ին։ 1943 թվականի օգոստոսին պալատը դառնում է Սիմեոն II արքայի սեփականությունը։ Պալատի հիմնական շենքը 1943-1944 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռմբակոծվում է և մասամբ վնասվում։ Այն վերականգնվում է 1947 թվականին։ Միապետության վերացումից հետո Բուլղարիայի կոմունիստական կուսակցությունը վերցնում է պալատը և այն դառնում է Գեորգի Դիմիտրովի նստավայրը։
Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո 1998 թվականին Բուլղարիայի սահմանադրական դատարանը պալատը հանձնում է վերջին արքա Սիմեոն Սաքսոբուրգոտացուն և նրա քրոջը Մարիա Լուիզային։ 1999 թվականին արքայական ընտանիքն զբոսայգին նվիրաբերում է Սոֆիա քաղաքին՝ այն հասանելի դարձնելով հանրության համար[4]։ Սիմեոնը 2001 թվականին կնոջ հետ տեղափոխվում է վերանորոգված հին որսատեղիի շինությունը։ 2015 թվականից 0.968 կմ 2 տարածքը բաց է հանրության համար։ Զբոսայգում կան 400 տեսակի բույսեր և այն հռչակվել է լանդշաֆտային ճարտարապետության ազգային հուշարձան[5]։ Զբոսայգին ունի լճակ և մի քանի ժայռոտ այգիներ[3]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրանա պալատ» հոդվածին։ |