Տոմա Դյուտրոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1973[1] (51 տարեկան) Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | շանսոն և Gypsy jazz?[2] |
Մասնագիտություն | երգիչ, կիթառահար և դերասան |
Գործիքներ | կիթառ[2], վոկալ[2] և Ակուստիկ կիթառ[2] |
Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | Collège Sévigné?[3] |
Պարգևներ | |
Կայք | thomasdutronc.fr |
Thomas Dutronc Վիքիպահեստում |
Տոմա Դյուտրոն (ֆր.՝ Thomas Dutronc, հունիսի 16, 1973[1], Փարիզ), ֆրանսիացի ջազ-մանուշ կիթառահար և երգերի հեղինակ։
Նրա մայրը ֆրանսիացի երգչուհի Ֆրանսուազա Արդին է, իսկ հայրը՝ ֆրանսիացի երգիչ և կինոդերասան Ժակ Դյուտրոն։
Մանուկ հասակում Թոմը հետաքրքրվել է լուսանկարներով։ Հետո, լսելով Ջանգո Ռեյնհարդտին, շատէ սիրել կիթառը և 18 տարեկան հասակում սովորել է նվագել նրա վրա։ 1995 թվականին արդեն աշխատել է իր հոր հետ՝ Brèves Rencontres-ի վրա։ Նա նաև իրեն փորձել է դերասանի կերպարում Վալերի Լեմերսեյի 1999 թվականին նկարահանված Le Derrière և 2001 թվականին նկարահանված Confession d'un dragueur ֆիլմերում (ռեժ. Ալեն Սոլար)։ Նրանց միջև նա գրում է իր Mademoiselle երգը Անրի Սալվադորի համար։ Մեկ տարով դառնում է Բիրելի Լագրենի Gipsy Project խմբի անդամ, իսկ 2002 թվականին ստեղծում է 'A.J.T. Guitar Trio երգը Antoine Tatich-ի և Jérôme Ciosi-ի հետ։ 2003 թվականին —M— (Matthieu Chedid)-ին նա գրում է երգ Toutes les filles sont folles (ռեժ. Pascale Pouzadoux) ֆիլմի համար և մասնակցում է Եռյակը Բելվիլից (ռեժ. Սիլվեն Շոմե)ֆիլմի նկարահանմանը։ 2006 թվականին մասնակցում է իր մոր՝ Ֆրանսուազ Արդիի (Parenthèses…) ալբոմի ձայնագրմանը որպես գործիքավորող և պրոդյուսեր։
Որպես կիթառահար մասնակցում է տարբեր ջազ-ակումբներում, ինչպիսիք են Sunset-Sunside-ը և New Morning-ը Փարիզում։ Վերջին տարիներին ելույթ է ունենում Thomas Dutronc et les esprits manouches կվարտետով։
2007 թվականի հոկտեմբերի 30-ին թողարկել է իր առաջին սոլո-ալբոմը՝ Comme un manouche sans guitare-ը անվամբ (Առանց կիթառ գնչու), որը բացահայտում է նրան որպես երգիչ, բայց մնացած ժամանակ իր ոճին հավատարիմ երաժիշտ։ Ալբոմի թողարկումից երկու ամիս անց, վաճառվել է ավելի քան 400 000 օրինակ։
2008 թվականին ալբոմը նոմինացվել է Victoires de la musiqueճ-ի Բաց տարիներ և Տարվա ալբոմ անվանակարգերում։ Նոյեմբերի առաջին անգամ ելույթ է ունեցել Օլիմպիա դահիլճում։
2009 թվականի փետրվարի 28-ին Victoires de la musique-ի 24-րդ մրցանակաբաշխության ժամանակ նրա Comme un manouche sans guitare երգը հաղթել է Տարվա լավագույն երգ անվանակարգում։ Այդ տարի նա միացել է Les Enfoirés խմբին։ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին դուրս է եկել նրա երկրորդ սոլո ալբոմը՝ Silence on tourne, on tourne en rond-ը, որին նախորդել է Demain սինգլը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Դյուտրոն» հոդվածին։ |
|