- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
Քարահունջ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գորիս քաղաքից հեռու է մոտ 1 կմ դեպի հարավ, Վարարակ գետի աջ ափին, ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 77 կմ։
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարահունջի մշտական բնակչությունը կազմել է 1365, առկա բնակչությունը՝ 1236 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ (հայտնի է իր թթենիներով)։
Քարահունջում պահպանվել է 1675 թ.-ի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Գյուղի շրջակայքում կան ավերակ ամրոց, Լալքար գյուղատեղի և քարայր-բնակարաններ։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 314
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները