Քլաուս Էգգե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1906[1][2] Gransherad, Տելեմարկ, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Մահացել է | մարտի 7, 1979 (72 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն |
Ժանրեր | սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտական քննադատ |
Գործիքներ | երգեհոն |
Պարգևներ | |
Klaus Egge Վիքիպահեստում |
Քլաուս Էգգե (նորվ.՝ Klaus Egge), հուլիսի 19, 1906[1][2], Gransherad, Տելեմարկ, Նորվեգիա - մարտի 7, 1979, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգահան։
Էգգեն ծնվել է 1906 թվականի հուլիսի 19-ին Գրանսհերադ քաղաքում (Տելեմարկ)։ Մինչև 1929 թվականը երգեհոն նվագել է սովորել Ա. Սանվոլլայի մոտ, դաշնամուր՝ Ն. Լարսենի մոտ և կոմպոզիցիա՝ Ֆարտեյն Վալենի մոտ Օսլոյի կոնսերվատորիայում։ 1937-1938 թվականներին կոպմոզիցիայի ոլորտում կատարելագործվել է Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում Վալտեր Գմայնդլի ղեկավարությամբ։
1933-1945 թվականներին դասավանդել է երգեցողություն Օսլոյի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1935-1938 թվականներին Էգգեն եղել է «Tonekunst» ամսագրի խմբագիր։ 1945 թվականից սկսած՝ աշխատել է հիմնականում թերթերում որպես երաժշտական քննադատ[3] (այդ թվում՝ «Arbeiderbladet» թերթում)։
1946 թվականին հիմնել է Սկանդինավյան երկրների կոմպոզիտորների միությունը և նախագահել է այն մինչև 1948 թվականը[4]։ Նույն թվականին դարձել է Նորվեգացի կոմպոզիտորների միության նախագահ (պաշտոնավարել է մինչև 1972 թվականը, ընդմիջումներով)։ Մինչև 1949 թվականը եղել է Նորվեգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային երաժշտական խորհրդի նախագահ։ Մահացել է Օսլոյում 1979 թվականի մարտի 7-ին։
Էգգեն 20-րդ դարի լավագույն նորվեգացի կոմպոզիտորներից մեկն է։ Նրա վառ ժողովրդական երաժշտությունը վկայում է 20-րդ դարում նորվեգական երաժշտության վերածնունդի մասին[5]։ 1930-ական թվականներին իր ստեղծագործություններում օգտագործել է ազգային երաժշտական ֆոլկլորը։ Էգգեի որոշ ստեղծագործություններ մոտ են նեոկլասիցիզմին (օրինակ, երեք ֆանտազիաները)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ստեղծագործությունները ներարկված են հայրենասիրությամբ և հակապատերազմական տրամադրությամբ։ Դրանց թվում են՝ «Նորվեգական երգը» (1941), «Նորվեգիայի ժայռերը» (1941), 1-ին սիմֆոնիան՝ նվիրված նովեգացի ծովագնացների հիշատակին (1942): 1950-ական թվականներին Էգգեն անդրադարձել է դոդեկաֆոնիային։ Էգգեի երաժշտության վերջին փուլում օգտագործվել են կվինտաներ, առանձնահատուկ տետրակորդներ և տրիտոնի ինտերվալներ, որ վկայում են իր վերջին ստեղծագործություններում ֆոլկլորային հիմքի մասին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլաուս Էգգե» հոդվածին։ |
|