Ֆելիքս Պիրանի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1928[1] Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2015 (87 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Ալմա մատեր | Տորոնտոյի համալսարան և Քեմբրիջի համալսարան[2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][3] |
Գիտական ղեկավար | Hermann Bondi? և Alfred Schild?[2] |
Եղել է գիտական ղեկավար | Gareth Williams?[2], Reza Tavakol?[2], Nick Woodhouse?[2], Robert Daniel Norman?[2] և Peter Szekeres?[2] |
Երեխա(ներ) | Simon Pirani? |
Ֆելիքս Պիրանի (անգլ.՝ Félix Arnold Edward Pirani, փետրվարի 2, 1928[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 31, 2015, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, հայտնի է հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ կատարած իր աշխատանքներով, Լոնդոնի համալսարանի Թագավորական քոլեջի ռելյատիվ խմբի ղեկավար (1968-1983): Նա հայտնի է նաև իր բացասական տեսակետների և միջուկային զինաթափման համար պայքարից։
Ֆելիքս Պիրանին ծնվել է Մեծ Բրիտանիայում, ծագումով Պիրանից հրեա ընտանիքում, բայց նրա մեծ պապը՝ Ջեյմս Չարլզ Քոեն Պիրանին (անգլ.՝ James Charles Cohen Pirani) 1817 թվականին ծնվել է Բիրմինգհեմում։ 1842 թվականին տեղի է ունենում նրա հարսանիքը Աբիգեյլ Դևիսի հետ (1821-1897), որը Լիդսում առաջին հրեական ամուսնությունն էր։ Այնուհետև նա ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա և 1858 թվականի փետրվարի 20-ին ժամանել է Մելբուրն քաղաք։ Նրա եղբոր որդներից մեկը՝ Ֆրեդերիկ Պիրանին (1858-1926) դարձավ Նոր Զելանդիայի հայտնի քաղաքական գործիչներից մեկը[4]։ Ֆելիքսի պապը` Սեմուել Գաբրիել Պիրանին (անգլ.՝ Samuel Gabriel Pirani, 1853, Լիդս կամ Ուորիկ - 1930, Մելբուրն), փաստաբան էր և «Consolidated Index of Cases Judicially Noticed in the High Court of Australia: 1903-1913» համախմբված ինդեքսի հեղինակն էր։
Ֆելիքսի հայրը՝ Մաքս Պիրանին (1898, Սենտ Կիլդա (Վիկտորիա), Մելբուրն - 1975, Լոնդոն) հայտնի դաշնակահար էր, իսկ մայրը՝ Լեյլա Դաբլադեյը (1893-1985)՝ ջութակահար[5]։ 1923 թվականին հայրը ստեղծել է «The Pirani Trio»-ն, որտեղ հանդես են եկել իր կինն ու թավջութակահար Չարլզ Համբուրգը[6]։ Հետագայում Լեյլա Պիրանին դարձավ գրքի հեղինակ և մի շարք երաժշտական ստեղծագործություններ գրեց երեխաների և երիտասարդների համար։
Նա սովորել է Ալֆրեդ թագավորի Հոլդերս Գրին տարածքում գտնվող մասնավոր դպրոցում։ 1940-1941 թվականներին իր ընտանիքի հետ բնակվում էր Կանադայում, այնուհետև Մելբուրնում և Նոր Զելանդիայում։ 1941 թվականի վերջին ընտանիքը վերադարձավ Վանկուվեր։ Այստեղ նա ավարտել է Լորդ Բինգի ավագ դպրոցը և ընդունվել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան։ Երկրորդ դասընթացի ավարտից հետո նա ծնողների հետ տեղափոխվեց Լոնդոն, որտեղ նրա հայրը բացեց մասնավոր երաժշտական դպրոց։ 1944 թվականից սովորել է Արևմտյան Օնտարիոյի համալսարանում, մասնագիտացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, ապա տեղափոխվել է Տորոնտոյի համալսարան (1949): Առաջին դիսետարցիան 1951 թվականին՝ նվիրված գրավիտացիոն դաշտի քանակականացմանը, պաշտպանել է Կարնեգի Մելոն համալսարանում՝ Ալֆրեդ Շիլդի ղեկավարությամբ, իսկ երկրորդը՝ «Մեխանիկայի հարաբերական հիմունքները» պաշտպանել է 1956 թվականին Քեմբրիջի համալսարանում՝ Հերման Բոնդի ղեկավարությամբ։ Նա Դուբլինում ուսանել է Էրվին Շրյոդինգերի և Ջոն Սինգի հետ, իսկ Բրայս Դեվիտի հետ՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։
1958 թվականից աշխատել է Լոնդոնի Քինգսի քոլեջում՝ Հերման Բոնդիի խմբում։ 1968 թվականից ի վեր, որպես պրոֆեսոր Պիրանն էր ղեկավարում խումբը։ Նա հրաժարական տվեց 1983 թվականին, Մարգարետ Թետչերի դեմ բուհերի քարոզարշավի շրջանակներում պատրաստեց մոտ տասնյակ ասպիրանտներ, այդ թվում` Պիտեր Շեկերեսը։ Պիրանին քաղաքականապես ակտիվ էր, մասնակցում էր բողոքական շարժմանը, եղել է Բրիտանական գիտության սոցիալական պատասխանատվության ընկերության անդամ։
Իր գիտական աշխատանքից բացի, Պիրանին զբաղվում էր գիտության տարածմամբ։ Ֆելիքս Պիրանին նաև մի քանի մանկական գրքերի հեղինակ է։ Կյանքի վերջին տարիներին նա նաև զբաղվել է քանդակագործությամբ և խճանկարների ստեղծմամբ։
Պիրանիի ամենահայտնի աշխատանքները գրավիտացիոն ճառագայթման և գրավիտացիոն դաշտերի դասակարգման վերաբերյալ են։
1950-ականների սկզբին գրավիտացիոն ճառագայթման խնդիրը այդքան էլ պարզ չէր։ Այդ ժամանակ պահպանվել էր Նաթան Ռոզենի և Լեոպոլդ Անդելդի այն տեսակետները, որ գրավիտացիոն ալիքներ ներկայացման համար օգտագործվում է նրանց նկարագրությունները կոորդինատային համակարգերում, և հետևաբար դրանք գոյություն չունենՙ ավելի մեղմ ասած մարմինները շարժվում են միայն ծանրության ուժի ազդեցությամբ։ Գրավիտացիոն ալիքի առաջին ճշգրիտ լուծումը 1956-1957 թվականներին գտել է Պիրանին՝ Հիրան Բոնդիի և Այվորոմ Ռոբինսոնի ղեկավարությամբ։
1957 թվականին Հյուսիսային Կարոլինայում տեղի ունեցած կոնֆերանսում, երբ օգտագործում էին Ջոն Սինգհի, Ալեքսեյ Պետրովի և Անդրե Լիհներիովիչի կողմից մշակված մաթեմատիկական գործիքները, Պիրանին ակնհայտորեն ցույց տվեց հարաբերականության ընդհանուր տեսության մեջ գրավիտացիոն ալիքների կենտրոնական դերը՝ առաջին անգամ ճշգրիտ նկարագրելով հարաբերական արագացումը[7]։ Այս նկարագրության հիման վրա Ռիչարդ Ֆեյնմանը նույն կոնֆերանսում ներկայացրեց իր հայտնի փաստարկը, և հիմնական ուղղորդող հարաբերականների տեսակետը վերջ դրեց գրավիտացիոն ալիքների իրական գոյության մասին քննարկմանը[8]։
1957 թվականին նա կատարեց իր ակնհայտ աշխատանքը և կատարեց գրավիտացիոն դաշտերի դասակարգումը։
Բացի այդ Պիրանին և Շիլդը 1950-ականների սկզբին հիմք դրեցին հարաբերականության ընդհանուր տեսության մեջ կանոնավոր քվանտացման տեսությանը[9]։
Մայքլ Քրեմփինի (անգլ.՝ Michael Crampin) հետ միասին Պիրանին եղել է կիրառական դիֆերենցիալ երկրաչափության գիրքի հեղինակ[10]։
Պիրանին ամուսնացել է երկու անգամ և երկու անգամ էլ ամուսնալուծվել է[11]։ Առաջին կնոջ՝ Ալեքսանդրա (Ալիքս) Լիի հետ ամուսնացել է 1953 թվականինՙ ով մասնագիտությամբ հոգեթերապևտ էր։ Նրանք երեխաներ ունեին՝
Երկորդ կինը Դինա Գեհտն էր(անգլ.՝ Dina Hecht)[14]: Նրա հետ ամուսնալուծությունից հետո, նա երկար ժամանակ քաղաքացիական ամուսնության մեջ էր Մարթա Մոնտելոնիի (իտալ.՝ Marta Monteloni) հետ և մեծացրել է երկու խորթ երեխաներին։ Մարթան մահացավ 2005 թվականին, դրանից հետո Ֆելիքսը հարաբերությունների մեջ էր Ջուլիա Վելլակոթիի (անգլ.՝ Julia Vellacott) հետ։
|