![]() լիտ.՝ Algimantas Masiulis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1931 |
Ծննդավայր | Սուրդեգիս, Անիկշչայի շրջան, Լիտվա[1] |
Մահացել է | օգոստոսի 19, 2008[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կաունաս, Լիտվա |
Գերեզման | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալգիմանտաս Մասյուլիս (լիտ.` Algimantas Masiulis, հուլիսի 10, 1931, Սուրդեգիս, Անիկշչայի շրջան, Լիտվա[1] - օգոստոսի 19, 2008[2], Կաունաս, Լիտվա), թատրոնի և կինոյի լիտվացի խորհրդային դերասան, Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.), Մեծ իշխան Գեդիմինասի շքանշանի ասպետ[3][4]։
Ալգիմանտաս Մասյուլիսը ծնվել է Լիտվայի Անիկշչայի շրջանի Սուրդեգիս գյուղում։ Նրա պապը հայտնի մանկավարժ և հրապարակախոս էր։ 1948 թվականին ավարտել է Պանևեժիսի դրամատիկական թատրոնին կից ստուդիան և մինչև 1978 թվականն աշխատել է նշված թատրոնում։ 1978 թվականից նա Կաունասի դրամատիկական թատրոնի դերասան էր։
Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1957 թվականին։ Համընդհանուր ճանաչման է արժանացել 1966 թվականին, երբ նկարահանվել է Վիտաուտաս Ժալակյավիչյուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կինոնկարում։ Նա բնավորության մեծագույն դերասան էր և կարողանում էր վառ կերպով բացահայտել կերպարի բնավորությունը, ունակ էր իր կողմից ստեղծված կերպարներին հաղորդել իրական կենսանյութ[5]։ Նա թատրոնի բեմում խաղացել է մոտ 160 դեր, իսկ կինոյում կերտել մոտ 100 կերպար[3]։
Ալգիմանտաս Մասյուլիսը մահացել է 2008 թվականի օգոստոսի 19-ին` հաստ աղիքի քաղցկեղից և թաղված է Կաունասում։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1956 | Իգնոտասը վերադարձել է տուն | Ignotas grįžo namo | սպա |
1956 | Ջրահեղձը | Skenduolis | Իոնաս Շատաս |
1959 | Ադամն ուզում է մարդ լինել | Adomas nori būti žmogumi | - |
1959 | Յուլյուս Յանոնիս | Julius Janonis | Վացեկաս |
1962 | Քայլեր գիշերով | Žingsniai naktį | Կուզմինսկաս |
1964 | Մեկ օրվա ժամանակագրություն | Vienos dienos kronika | Վենցկուս |
1965 | Ոչ ոք չէր ուզում մեռնել | Niekas nenorėjo mirti | Միկոլաս Լոկիս |
1966 | Օտար անուն | Чужое имя | Յոհան |
1968 | Զգացմունքներ | Jausmai | Ֆերդինանդ |
1968 | Հայրենիքի որդիները | Сыны отечества | Շտումպֆ |
1968 | Սուր և վահան | Щит и меч | Վիլլի Շվարցկոպֆ |
1970 | Առաքելություն Քաբուլում | Миссия в Кабуле | Գերհարդ Էպ |
1971 | Գանձերի կղզին | Остров сокровищ | Ջոն Տրելոնի |
1972 | Հերկուս Մանտաս | Herkus Mantas | Սամիլիս |
1972 | Այդ քաղցր բառը` ազատություն | Это сладкое слово — свобода! | Պերես |
1972 | Շրջան | Круг | Բերբատ |
1973 | Մարդը` քաղաքացիական հագուստով | Человек в штатском | Շվեբե |
1973 | Ինժեներ Գարինի կործանումը | Крах инженера Гарина | Շտուֆեր |
1975 | Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար | Briljandid proletariaadi diktatuurile | Օտտո Նոլմար |
1975 | Նրա որդիների ժամանակը | Время её сыновей | Լիտովկո |
1975 | Ռոբին Հուդի նետերը | Стрелы Робин Гуда | Գայ Գիսբորն |
1975 | Խոհ Կովպակի մասին (Ասք Կովպակի մասին) | Дума о Ковпаке | Ֆրիդրիխ Վիլհելմ Կրյուգեր |
1976 | Երկար ճանապարհորդություն դեպի ծով | Ilga kelionė prie jūros | Յոնաս |
1977 | Ճակատագիր | Судьба | Զոլդինգ |
1977 | Կիրակնօրյա գիշեր | Воскресная ночь | Կրինիցա |
1977 | Զինված է և շատ վտանգավոր | Вооружён и очень опасен | փաստաբան Ստարբոտլ |
1977 | Փոխանակում | Mainai | Ալեքսանդրաս Ժիլյուս |
1977 | Հանդիպում հեռավոր միջօրեականում | Встреча на далёком меридиане | Լեոնարդ Հենկել |
1977 | «Նադեժդայի» քամին | Ветер «Надежды» | արտասահմանցի հրաբխագետ |
1978 | Ամրոց | Крепость | Զիգֆրիդ ֆոն Էռլիխ |
1978 | Թավշե ժամանակաշրջան | Бархатный сезон | Բեռնարդ |
1978 | Բեթհովենի կյանքը | Жизнь Бетховена | Ստեֆան Բրեյնինգ |
1979 | Վերջին որսը | Последняя охота | Ստյուարտ |
1979 | Երկնագույն նռնաքար | Голубой карбункул | Շերլոկ Հոլմս |
1979 | Անտարկտիդյան վիպակ | Антарктическая повесть | Եվգենի Պուխով |
1979 | «Սավոյայի» առևանգումը | Похищение «Савойи» | Մաքս Աբենդրոտ |
1980 | Փաստ | Faktas | ծերունի Պյացյուկոնիս |
1980 | Բումերանգ | Бумеранг | նոր շերիֆը |
1981 | Սև եռանկյունի | Чёрный треугольник | Ֆեոդոր Կերբել |
1981 | Ամերիկյան ողբերգություն | Amerikietiška tragedija | Ջեֆսոն |
1981 | Կրեպիշ | Крепыш | Շուլց |
1981 | Վաղը չէ, մյուս օրը, կեսգիշերին | Birisigün, gecəyarısı... | գնդապետ Բարտլեյ |
1982 | Ամառն ավարտվում է աշնանը | Vasara baigiasi rudenį | Յակիմկուս |
1982 | Մեղրամիսն Ամերիկայում | Medaus mėnuo Amerikoje | Կուկաուսկաս |
1982 | Եթե թշնամին չի հանձնվում | Если враг не сдаётся… | Էրիխ ֆոն Մանշտայն |
1982 | Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին | Баллада о доблестном рыцаре Айвенго | արքայազն Ջոն |
1983 | Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով | Skrydis per Atlantą | Նաշլենաս |
1983 | Ավտոբուսի վարորդը | Водитель автобуса | պրոֆեսոր |
1984 | Եվրոպական պատմություն | Европейская история | Կոլլեր |
1985 | Հասարակության սիրելին | Любимец публики | կրկեսի տնօրեն |
1985 | Սև նետը | Чёрная стрела | Բեննեթ Հետչ |
1985 | Սոֆյա Կովալևսկայա | Софья Ковалевская | Կառլ Վայերշտրաս |
1985 | Հաղթանակ | Победа | Հարրի Թրումեն |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները | Тайны мадам Вонг | Սթեն |
1986 | Չիչերին | Чичерин | Բրյուս Լոկհարտ |
1986 | Լերմոնտով | Лермонтов | Պյոտր Կլեյնմիխել |
1986 | Քամելեոնի խաղը | Chameleono žaidimai (Игра хамелеона) | բարոն |
1987 | Թավուտներում, որտեղ գետերն են վազում | В дебрях, где реки бегут… | Կասիդի |
1987 | Կիրակի օրը` դժոխքում | Savaitgalis pragare | - |
1989 | Հարազատ ափեր | Doğma sahillər | արտասահմանցի |
1989 | Մուտք լաբիրինթոս | Вход в лабиринт | Յակոբ Ֆուգեր |
1992 | Երեքի սրտերը | Сердца трёх | միսթր Ռիգան |
1999 | Կամենսկայա | Каменская | Դորման |
2004 | Կաունասյան բլյուզ | Kauno bliuzas | Վիլհելմ |
2008 | Երբ ես պարտիզան էի | Kai aš buvau partizanas | ծերունի |
|