Արամ Ա. Քեշիշյան Պետրոս Քեշիշյան | ||
| ||
---|---|---|
հուլիսի 1, 1995[1] | ||
Նախորդող | Գարեգին Բ Սարգսյան (1977-1995), որ հետագայում դառնում է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս (1995-1999) | |
Կրթություն՝ | Ֆորդհեմի համալսարան | |
Մասնագիտություն՝ | հոգևորական | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | 8 մայիս, 1947թ. | |
Ծննդավայր | Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ | |
Քաղաքացիություն | Լիբանան | |
Ի ծնե անուն | արմտ. հայ.՝ Պետրոս Քէշիշեան | |
Պարգևներ | ||
Արամ Ա Քեշիշյան (մայիսի 8, 1947, Բեյրութ, Լիբանան), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս։
Արամ Ա. Քեշիշյանը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Արամ Ա-ն նախնական կրթություն է ստացել Լիբանանի Մեսրոպյան վարժարանում։
Դպրեվանքի ուսման շրջանը հաջողությամբ ավարտելուց հետո,
Վեհափառին հայրապետի եկեղեցական կյանքում կարևոր տեղ է գրավում միջ եկեղեցական շարժումը ( Ecumenical Movement ): Աբեղայական Ձեռնադրությունից անմիջապես հետո , հանգրուանային զարգացումով նա իր հետևողական ու գործոն մասնակցությունն է բերում միջազգային եկեղեցական շարժումին՝ թե՛ տեղական, թե՛ Միջին Արեւելյան եւ թե միջազգային մակարդակներում։ Ներկա գտնվում է սեմինարների ավելի քան երեք հարյուր միջազգային , աստվածաբանական երկխoսութիւններու և համագումարների աշխարհի չորս կողմերը, ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը՝ երբեմն նաև հրավիրվելով որպես դասախոս։
Վեհափառ հայրապետը 1974-ին իր կարևոր դերն է ունենում միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ( Middle East Council of Churches ) կառույցի վերակազմակերպման աշխատանքներում, և այդ թվականից սկսած դառնում է նույն խորհրդի գործադիր վարչության մնայուն անդամը։
2006-ից մինչև 2014,Հաջորդական երկու շրջանի ընտրվումէ նախագահ և ապա պատուոյ նախագահ հիշյալ միջ-եկեղեցական խորհրդին։
1977-ին նշանակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը ներկայացուցիչ Վիեննայի PRO ORIENTE կաթոլիկ Էկյումենիկ Կիլիկիո կազմակերպության մոտ, որից հետո Նույն կազմակերպության պատուոյ անդամ է ընտրվում։
Իր գործոն Մասնակցությունը բերում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոն և քաղկեդոն եկեղեցի (Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches):
Ուղղափառ ավետարանչական ( Orthodox Evangelical ) և Արևելեան ուղղափառ Բարեկարգեալ (Oriental Orthodox) ընտանիքների աստվածաբանական տիալոկին միջազգային մակարդակի վրայ՝ որպես հիմնադիր ու մնայուն անդամ վերոհիշյալ հանձնախմբերի։
Կարևոր դեր ունենում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների և կաթոլիկ Եկեղեցւոյ աստվածաբանական երկխոսության Oriental Orthodox Roman Catholic Theological Dialogue նախաձեռնությունում։
Դառնում է մնայու անդամ նաև շրջանային ու միջազգային մի շարք աստվածաբանական Էկյումենիկ հանձնախմբերի և կազմակերպությունների։
1970 թվականին ավարտելով կրթությունը Անթիլիասի Դպրեվանքի ընծայարանի բաժնում Խորեն Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է Վարդապետական աստիճան։ 1978 թվականին երբ դեռ ուսանում էր ԱՄՆ-ում ընտրվել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979 թվականին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ։ 1980 թվականի մայիսին ստացել է Վարդապետության ծայրագույն աստիճան։ Վարդապետության ծայրագույն աստիճան ստանալու հաջորդ օրը Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դարձել է Եպիսկոպոս։ Մինչև ԱՄՆ ուսման մեկնելը Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքում ստացել է Անթիլիասի Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Անթիլիասի դպրեվանքի տեսուչի օգնականի և փոխտեսուչի պաշտոնները։ 1972-1975 թվականներին դարձել է Անթիլիասի դպրեվանքի աստվածաբանության դասախոս։ Արամ Ա-ն 1974 թվականին կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի կառույցի վերակազմակերպման աշխատանքներին, և նույն տարում դարձել է այդ խորհրդի Գործադիր Վարչության անդամ։ 1977 թվականին նշանակվել է Վիեննայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ։ 1970 թվականին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի երիտասարդական բաժանմունքի ապա «Հավատք և Կարգ» հանձնաժողովի գործադիր ղեկավար։ 1978 թվականին Արամ Ա. ստացել է Լիբանանի Հայոց Առաջնորդի պաշտոնը։ Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։ Օծումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 1-ին։ Կաթողիկոս դառնալուց հետո Արամ Ա-ն լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները։
աշխատություն | վայր | թվական | լեզու |
---|---|---|---|
Ներսես Շնորհալի - Աստուածաբանու Էքիւմէնիստ | Բեյրութ | 1974 | հայերեն |
Հայաստանեայց Եկեղեցւոյ Ճշմարիտ Դիմագիծը | Անթիլիաս | 1979 | հայերեն |
Վերականգնումի Կամքով | Բեյրութ | 1983 | հայերեն |
Ժողովուրդին հետ | Անթիլիաս | 1989 | հայերեն |
Դէպի 1700-ամեակ Սուրբ Թադէի Ճամբով | Անթիլիաս | 1996 | հայերեն |
Որդի Աստուծոյ, Որդի Մարդոյ | Անթիլիաս | 1999 | հայերեն |
Ազգ, Եկեղեցի, Հայրենիք | Անթիլիաս | 1999 | հայերեն |
Հաւատքի Առաքելութիւն | Անթիլիաս | 2003 | հայերեն |
Տէր Զօր։ Համազգային Ուխտատեղի | Անթիլիաս | 2005 | հայերեն |
Ծառայութեան Մեծութիւնը | Անթիլիաս | 2005 | հայերեն |
Կեանքը Արժէքներով Իմաստաւորել | Անթիլիաս | 2009 | հայերեն |
The Witness of the Armenian Church in a Diaspora Situation | Նյու Յորք | 1978 | հայերեն |
Conciliar Fellowship | Ջենովա | 1991 | հայերեն |
Orthodox Perspectives on Mission | Օքսֆորդ | 1992 | հայերեն |
The Challenge to be a Church in a Changing World | Նյու Յորք | 1997 | հայերեն |
In search of Ecumenical Vision | Անթիլիաս | 2000 | հայերեն |
L’eglise Face aux Grands defis | Անթիլիաս | 2000 | հայերեն |
The Armenian Church Beyond the 1700th Anniversary | Անթիլիաս | 2002 | հայերեն |
Justice, Paix, Reconciliation | Անթիլիաս | 2003 | հայերեն |
The Christian Witness at the Crossroads in the Middle East | Անթիլիաս | 2004 | հայերեն |
For a Church Beyond its Walls | Անթիլիաս | 2006 | հայերեն |
Pour un Monde Transforme | Անթիլիաս | 2006 | հայերեն |
Dialogue with Youth Montreal | Մոնրեալ | 2009 | անգլերեն, Ֆրանսերեն |
Enriching Life with values | Անթիլիաս | 2009 | հայերեն |
St. Nerses the Gracious and Church Unity | Անթիլիաս | 2010 | անգլերեն |
A Journey of Faith, Hope and Vision | Անթիլիաս | 2011 | անգլերեն |
Taking the Church to the People | Անթիլիաս | 2011 | անգլերեն |
THE ARMENIAN CHURCH | Անթիլիաս | 2016 | անգլերեն |
L’ÉGLISE ARMÉNIENNE | Անթիլիաս | 2018 | ֆրանսերեն |
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ» | Անթիլիաս | 2018 | հայերեն |
АРМЯНСКАЯ ЦЕРКОВЬ | Անթիլիաս | 2018 | ռուսերեն |
. Author: His Holiness Aram I - Antelias, 2016, English, 241 Pages.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։ |
|