Կրթությունը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում (կորեերեն՝ 조선민주주의인민공화국의_교육조선민주주의인민공화국의_교육), համընդհանուր պետական կրթություն, որը ֆինանսավորովում է Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից։ Հյուսիսային Կորեայում կրթությունը պարտադիր է և անվճար։ Բնակչության գրագիտության աստիճանը շատ բարձր է՝ 99%։ Երեխաները մեկ տարի կրթություն են ստանում մանկապարտեզում, այնուհետև չորս տարի սովորում են տարրական դպրոցում, որին հաջորդում է վեցամյա միջին դպրոցը և հետո ընդունվում են համալսարան։ Հարավային Կորեայի ամենահեղինակավոր համալսարանը Կիմ Իլ Սոնգի անվան համալսարանն է։ Հյուսիսային Կորեայում կան նաև այնպիսի հայտնի համալսարաններ, ինչպիսիք են Կիմ Չխեկի անվան ճարտարագիտական համալսարանը, Օտար լեզուների համալսարանը, որը սովորեցնում է դիվանագետներին և առևտրային բնագավառի չինովնիկներին ազատ տիրապետել օտար լեզուների և Կիմ Խյոն Ջինի անվան համալսարանը, որը պատրաստում է ուսուցիչներ։
Պհենյանի գիտությունների և տեխնոլոգիաներրի համալսարանն սկսել է կառուցվել 2001 թվականին և մեծ ֆինանսավորում է ստացել կորեացի և ամերիկացի ավետարանականների կողմից։ Համալսարանի առաջին դասարանը պետք է բացվեր 2003 թվականին, սակայն եղան որոշակի հետաձգումներ, և համալսարանը բացվեց 2010 թվականի աշնանը[1]։
Կրթությունը խաղացել է և խաղում է կարևոր դեր ավանդական Կորեայի և ժամանակակից Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության սոցիալական և մշակութային զարգացման մեջ։ Չոսոնի արքայատոհմի ժամանակ արքայական պալատն ստեղծում է դպրոցների համակարգ․ մայրաքաղաքի չորս կենտրոնական միջին դպրոցում և գավառներում դասվանդվում էր կոնֆուցիականություն։ Բացի այդ գործում էր տարրական դպրոցի ոչ պետական աջակցություն։ 15-րդ դարի ընթացում պետության կողմից աջակցություն ստացող դպրոցների կրթության որակը վատացավ, և վերջիններս փոխարինվեցին սովոնաներով` 16-րդ դարի ոչ կոնֆուցիանական վերածննդի կենտրոններով։ Բարձրագույն կրթություն հնարավոր էր ստանալ Սոնգյուգվանի Սեուլյան կոնֆուցիական ազգային համալսարանում։ Վերջինիս ուսանողների թիվը սահմանափակվում էր 200-ով, ովքեր հանձնել են սովորական պետական քննություններ, իսկ հետո պատրաստվել են ավելի բարդ քննությունների[2]։
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կրթական բանագավառում մեծ փոփոխություններ եղան։ Սովոնաները փակվեցին կենտրոնական կառավարության կողմից։ Քրիստոնյա միսիոներները ստեղծեցին ժամանակակից դպրոցներ, որտեղ կրթությունը համապատասխանում էր արևմտյան կրթական չափանիշներին։ Դրանց թվում էր նաև աղջիկների համար նախատեսված առաջին դպրոցը՝ Իխվայի աղջիկների դպրոցը, որը կառուցվել է 1886 թվականին, Հանյանում ամերիկացի միսիոներ-մեթոդիստների կողմից, որպես տարրական դպրոց։ Վերջին տարիներին քրիստոնյա միսիոներների և այլ մասնավոր անձանց կողմից ֆինանսավորվել է 3000 մասնավոր դպրոց, որտեղ դասավանդվում էին ժամանակակից առարկաներ երկու սեռի ներկայացուցիչների համար։ Այդ դպրոցների մեծ մասը տեղակայված է երկրի հյուսիսում։
Այն բանից հետո, երբ 1910 թվականին Ճապոնիան գրավեց Կորեան, գաղութային վարչակարգը կրթական նոր համակարգ ստեղծեց, որը ուներ երկու նպատակ՝ կորեացիներին տալ նվազագույն կրթություն, որպեսզի նրանք պատրաստ լինեն ստանալ երկրորդական դեր ժամանակակից տնտեսությունում, հավատարիմ լինեն կայսրին և ապահովել բարձր որակի կրթություն ճապոնացի եկվորների համար, որոնք մեծ քանակությամբ հաստատվում էին Կորեական թերակղզում։ Ճապոնացիները մեծ ռեսուրսներ էին ներդնում երկրորդ նպատակի իրականացման համար, մինչդեռ կորեացիների հնարավորությունները սահմանափակ էին։ Պետական համալսարանը բացվել է 1923 թվականին, Կեյձյոյում,Տոկիոյի համալսարանի օրինակով, սակայն կրթություն ստանալու թույլտվություն ունեցող կորեացիների թիվը երբեք չի անցել 40 տոկոսից. մնացած ուսանողները եղել են ճապոնացիներ։ Կորեացիներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տալիս էին նաև մասնավոր համալսարանները, այդ թվում նաև միսիոներների կողմից հիմնվածները, ինչպիսիք են Սունսուլի համալսարանը Հեյձյոյում և Կորեական (Չոսոնյան) քրիստոնեական քոլեջը Կեիձյոյում[3]։
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության հռչակումից հետո երկրի կրթական համակարգը հիմնականում կառուցված էր Խորհրդային Միության կրթական համակարգի օրինակով։ Ըստ որոշ աղբյուրների, այդ ժամանակ Հյուսիսային Կորեայի դպրոցահասակ երեխաներից երկու երրորդը չէին հաճախում դպրոց, իսկ մեծահասակների մեծ մասը, որոնց թիվը 2,3 միլլոն էր, անգրագետ էին։ 1950 թվականից տարրական դպրոց հաճախելը դարձավ պարտադիր։ Սակայն Կորեական պատերազմի սկսվելը խանգարեց համընդհանուր տարրական կրթությանը հասնելու նպատակին, այն ձգձգվեց մինչև 1956 թվականը։ 1956 թվականին տարրական և միջին պարտադիր կրթության համակարգը հաջողությամբ ներդրվեց։ 1958 թվականին ներդրվեց պետության կողմից դպրոցներում համընդհանուր կրթության ֆինանսավորման համակարգը․ անվճար էին ոչ միայն ուսուցումը, այլ նաև դասագրքերը, համազգեստը, սնունդը և դասասենյակի կահավորումը[4]։ 1967 թվականին պարտադիր է դառնում իննամյա կրթությունը, իսկ 1975 թվականին պարտադիր է դառնում տասնմեկամյա կրթությունը, որը ներառում էր մեկամյա նախադպրոցական և տասնամյա տարրական ու միջին կրթությունը։ Կրթական այս համակարգը մնաց անփոփոխ մինչև 1993 թվականը։ Կիմ Իլ Սոնգն իր 1983 թվականի Փհենյանի հարավային գավառների (ղեկավարվում էին Կորեայի Հանրապետության կողմից) կրթության նախարարներին ուղղված ելույթում ասաց, որ համընդհանուր պարտադիր բարձրագույն կրթությունը պետք է ներդրվի «մոտ ապագայում»։ Այդ ժամանակ սովորողները որևէ ծախս չունեին դպրոցներում, քանի որ պետությունը վճարում էր երկրի բնակչության գրեթե կեսի՝ 18,9 միլիոն մարդու կրթության համար[5]։. 2012 թվականի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի խորհրդարանի 12-րդ գումարման 6-րդ նստաշրջանի ժամանակ ընդունվում է «Տասներկուամյա պարտադիր կրթության ներդրման օրենքը», որի մեջ նաև խոսվում էր վեցամյա միջին դպրոցի բարենորոգումների մասին։ Բարեփոխումներից հետո կրթական նոր համակարգն ուներ հետևյալ տեսքը՝ վեցամյա տարրական դպրոց, եռամյա միջին դպրոց, եռամյա ավագ դպրոց[6]։
1990-ական թվականների սկզբներին պարտադիր տարրական և միջին կրթությունը տարանջատվեց․ մեկամյա կրթություն մանկապարտեզում, քառամյա կրթություն տարրական դպրոցում, որտեղ սովորում էին 6-9 տարեկան երեխաները և միջին դպրոց՝ նախատեսված 10-15 տարեկան երեխաների համար։ Մանկապարտեզում սովորում են 4-6 տարեկան երեխաները երկու տարի, բայց կրթության միայն վերջին տարին է համարվում պարտադիր։
1980-ական թվականների կեսին տարրական և միջին դպրոցների թիվը կազմում էր 9530։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ընդունվում են սովորական միջին դպրոց, կամ մասնագիտացված դպրոց, որտեղ շեշտը դրվում է երաժշտության, արվեստի կամ օտար լեզուների վրա։ Այդ դպրոցներում դասավանդվում են ինչպես պարտադիր, այնպես էլ հատուկ առարկաներ։ Օրինակ՝ Մանգյոնդեսկի հեղափոխական ինստիտուտը կարևոր մասնագիտացված դպրոց է։
1990-ական թվականներին սովորողները ավարտում էին համընդհանուր պարտադիր կրթությունը 16 տարեկանում։ Ամերիկացի ժողովրդագիրներ Նիկոլաս Էբերշտադը և Ջուջիտ Բանիստերը պնդում էին, որ Հյուսիսային Կորեայի՝ 1980-ական թվականների վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրի տարրական դպրոցում սովորում էր 1,49 միլիոն երեխա (1987), իսկ միջին դպրոցում՝ 2,66 միլիոն (1987)։ Այս թվի համեմատությունը դպրոցական հասակի երեխաների ընդհանուր թվի հետ ցույց է տալիս, որ երեխաների 96%-ը հաճախում են տարրական և միջին դպրոցներ։
1990-ական թվականների սկզբին ուսումնական ծրագիրը հավասարակշռում էր ակադեմիական և քաղաքական առարկաները։ Հարավկորեացի հետազոտող Պակ Հոն Սունի խոսքերի համաձայն՝ այնպիսի առարկաները, ինչպիսիք են կորեերենը, մաթեմատիկան, ֆիզիկական դաստիարակությունը, կերպարվեստ<ը և երաժշտությունը, կազմում են միջին դպրոցի ուսումնական ծրագրի մեծ մասը, իսկ ուսուցման 8 տոկոսից ավելին նվիրված է «Մեծն Կիմ Իլ Սոնգին» և «Կոմունիստաան էթիկային»։ Միջին դպրոցի քաղաքական առարկաներից ցանկում ներառված են «Մեծն Կիմ Իլ Սոնգին», «Կոմունիստաան էթիկային», ինչպես նաև «Կոմունիստական կուսակցության քաղաքականություն» առարկաներ, որ զբաղեցնում են ուսումնական ծրագրի 5,8%-ը[7]։
Հյուսիսային Կորեայում դպրոցի և դասարանի սահմաններից դուրս մեծ կարևորություն ունի նաև «հասարակական կրթությունը»։ Այս կրթությունն ներառում է ոչ միայն ներդպրոցական գործունեությունը, այլ նաև ընտանեկան կյանքը և հասարակության սահմաններում միջանձնային հարաբերությունների մի ամբողջ շարք։ Կորեայում շատ է կարևորվում շրջակա միջավայրի ազդեցության դերը երեխայի բնավորության ձևավորման և զարգացման գործում։ Հասարակական կրթության իդեալն է՝ աջակցել խիստ վերահսկվող միջավայրին, որտեղ երեխաները պաշտպանված են վատ և ոչ ցանկալի ազդեցությունից։ Ըստ Հյուսիսկորեացի պաշտոնական անձանց «Դպրոցական կրթությունը բավարար չէ, որպեսզի աճող սերունդը դաստիարակվի որպես գիտելիքների, արժանիքների և սպորտի մարդ։ Դա շատ կարևոր է նրանց հետդպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման համար» (1990)։
1977 թվականին Կիմ Իլ Սոնգը իր «Հասարակական կրթության թեզիսներ» աշխատությունում ներկայացրել է հասարակական կրթության բաղադրիչները։ Պիոներական կորպուսներում և Սոցիալիստական, բանվորական, երիտասարդական լիգայում երիտասարդները ուսումնասիրում են թիմային և կազմակերպված կյանքի էությունը, որոշները պատրաստվում են, որպեսզի ընդունվեն Աշխատավորական կուսակցություն։ Սոցիալիստական, բանվորական, երիտասարդական լիգայի կենտրոնական կոմիտեի կողմից ղեկավարվող ուսանողական և դպրոցական դահլիճներում ու պալատներում երիտասարդները մասնակցում են տարբեր արտադասարանային միջոցառումների։ Գործում են նաև մշակութային համալիրներ՝ գրադարաններ և թանգարաններ, հուշարձանները և Կորեական հեղափոխության պատմական վայրեր, իսկ մամուլը ներկայացնում է հասարակական կրթության նպատակները։ Փհենյանի շատ շրջաններում կան դպրոցական պալատներ, որոնք ունեն մարմնամարզության և թատրոնի դահլիճներ։ Վառ օրինակ է Մագնյոդե շրջանի դպրոցական պալատը։ Այս վայրերում անցկացվում են քաղաքական դասախոսություններ և սեմինարներ, քննարկումներ, գիտական ֆորումներ և պոեզիայի երեկոներ։ 1990-ական թվականների սկզբին գրեթե 10000 երեխաներ այցելում էին դպրոցական և մանկական պալատներ։
Բարձրագույն ուսումնական հաստատությունները իրենց մեջ ներառում են քոլեջներ և համալսարաններ․ քոլեջներ, որոնք տարվա ընթացքում պատրաստում են ուսուցիչներ մանկապարտեզում, տարրական և միջին դպրոցներում աշխատելու համար, կատարելագործված տեխնիկայի քոլեջ երկամյա կամ եռամյա ուսումնական ծրագրով, բժշկական քոլեջ(6 տարի),գիտությունների, ճարատագիտութան, երաժշտության, օտար լեզուների և ռազմական քոլեջներ ու ակադեմիաներ։ 1980 թվականին Հյուսիսային Կորեայում գործում էին 170 բարձրագույն հաստատություններ և 480 մասնագիտացված դպրոցներ։ 1987 թվականին 220000 աշակերտ սովորում էր բարձրագույն մասնագիտացված դպրոցների երկամյա կամ եռամյա դասընթացներում, իսկ 301000 աշակերտ քոլեջների և համալսարանների քառամյա կամ վեցամյա դասընթացներում։ Ըստ Նիկոլաս Էմբերշտադի և Ջուդիթ Բանիստերի 16 տարեկան և ավելի բարձր բնաչությանը 13,7 տոկոսը, 1987-1988 թվականներին սովորում էին կամ ավարտել էին բարձրագույն կրթական ինստիտուտներ։ 1988 թվականին իրագործվում է նշանակված նպատակը․ «1,3 միլլիոն մտավորականների բանակը»՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Սա մեծ քայլ էր ամբողջ հասարակությանը ինտելեկտուալ դարձնելու նպատակին հասնելու համար։
Հյուսիսային Կորեայի յուրաքանչյուր համալսարան պետք է ընդուներ ծառայող զինվորների (ավելի քան երեք տարի ծառայած) հստակ տոկոս (20-30%) և աշխատողներ 5 և ավելի տարիների աշխատանքային փորձով։
1946 թվականի հոկտեմբերին հիմնված Կիմ Իլ Սոնգի համալսարանը երկրի միակ բազմակողմանի զարգացած համալսարանն է , որը առաջարկում է բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճան։ Այն բարձրակարգ համալսարան է, որտեղ 1990-ական թվականներին սովորում էր 16000 ուսանող (դասերը անկացվում էին ամբողջ և կես աշխատնքային օրերով)։ Ըստ մի տեսաբանի «Կիմ Իլ Սոնգի համալսարանը հյուսիսկորեական կրթության և հասարակական համակարգի գագաթնակետն է»։ Համալսարան ընդունվելը բավականին մրցակցային է։ Ըստ ԱՄՆ-ում ապրող կորեացի հետազոտողների, որոնք այցելել են համալսարան 1980-ական թվականներին, համալսարան էր ընդունվում յուրաքանչյուր 5-6 դիմորդից միայն մեկը։ Ընդունելության գլխավոր չափանիշներից էր ավագ դպրոցի գնահատականները, սակայն քաղաքական չափանիշները պակաս կարևոր չէին ընդունելության ժամանակ։ Ովքեր ցանկանում էին մեծացնել բարձրագոույն կրթական հաստատություններ ընդունվելու իրենց շանսերը, պետք է առաջ քաշվեին տեղական «քոլեջային երաշխավորող հանձնաժողովի կողմից» մինչև կընտրվեին տարածշրջանային և գավառային հանձնաժողովների կողմից։
Կիմ Իլ Սոնգի համալսարանի քոլեջների և ֆակուլտետների կրթական ծրագրերը, իրենց մեջ ներառում էին տնտեսագիտությունը, պատմությունը, փիլիսոփայությունմ օտար լեզուները և գրականությունը, աշխարհագրությունը, ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միջուկային էներգիան, կենսաբանությունը և ինֆորմատիկան։ Հռաշվվում է ֆակուլտետի շուրջ 3000 անդամ, ներառյալ դասախոսական և հետազոտական անձնակազմը։ Բոլոր ֆակուլտետները տեղակայված են ժամանակակից, բազմահարկանի շենքերում, որոնք գտնվում են Փհենյանի հյուսիսային մասում։
Հարվարդի և Ուելսի համլասարանների, Ուորթոնի բիզնես դպրոցի և սինգապուրցի դիպլոմավոր մասնագետների համատեղ ջանքերով ստեղծած «Choson Exchange» ոչ կոմերցիոն կազմակերպությունը Կիմ Իլ Սոնգի համալսարանի հետ ղեկավարում է ֆինանսների, բիզնեսի և տնտեսագիտութան խորհրդատվական և կրթական ծրագրերը, և Հյուսիսային Կորեայի պետական զարգացման բանկը[8]։ Այդ ծրագրերը նախատեսված են մինչև 40 տարեկան հյուսիսկորեացիների համար, իսկ OpenCourseWare միավորման նյութերը և կայքի դասախություններն ապահովում են ուսուցում ամբողջ տարվա ընթացքում։
Փհենյանի գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտը, որը պետք է բացվեր 2008 թվականին, միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է երկրում, որը հիմնած է և ֆինանսավարովում է Էվանգելիստական եկեղեցու կողմից և երկու Կորեաներից և ԱՄՆ-ից եկած մարդկանց համատեղ ձեռնարկությունն է։ Այդ համալսարանը նախատեսում է ամեն տարի ընդունել 200 ուսանող մագիստրոսի և գիտությունների թեկանածուի աստիճաններով երկու Կորեաներից։ Նաև ֆակուլտետի կեսը կազմված կլինի արտասհմանյան համալսարններից և հետազոտական ինստիտուտներից հրավիրված դասախոսներից։ Համալսարանում դասերը կանցկացվեն ինչպես կորեերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով։ Բացի այդ Փհենյանի բիզնեսի դպրոցը առաջարկում է կարճատև դասընթացներ օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ[9]։
Քանի որ Հյուսիսային Կորեայի իշխանությունը մեծ կարևորություն է տալիս հասարակաության բոլոր անդամների անընդհատ կրթության վրա, մեծերի համար նախատեսված կրթությունը ակտիվորեն խրախուսվում է։ Փաստացիորեն երկրի յուրաքանչյուր քաղաքացի մասնակցում է մի քանի կրթական ծրագրերի «փոքր ոսւոմնական խմբերի» ձևաչափով։ 1980-ական թվականներն, Հյուսիսային Կորեայում ավագ սերնդի գրագիտությունը կազմում էր 99 տոկոս[10]։
1990-ական թվականների սկզբներին գյուղական բնակչությունը բաժանվեց «5 ընտանեկան խմբերի»։ Այդ խմբերը ունեին կրթական ու ուսումնասիրական գործառույթներ։ Խմբերը գտնվում էին դպրոցի դասավանդողների և այլ մտավորականների պատասխանատվության տակ։ Գործարանների աշխատողները և ծառայությունների աշխատակիցները ամեն օր աշխատանքից հետո ունենում են երկու ժամ տևող ուսումնական սեանսներ քաղաքական և տեխնիկական թեմաներով։
Մեծերի կրթության համար նախատեսված ինստիտուտները 1990-ական թվականներին իրենց մեջ ներառում էին «գործարանային քոլեջներ», որտեղ ախատողները սովորում էին հմտություններ, որոնք պարտադիր կերպով կապված չէին իրենց աշխատանքի հետ։ Ուսանողները աշխատում են կես աշխատանքային օր, սովորում են երեկոները կամ վերցնում են կարճատև ինտենսիվ դասընթացներ և բացակայում իրենց աշխատավայրից մոտավորես մի ամիս։ Գործում են նաև «գյուղական քոլեջներ», որտեղ գյուղական աշխատողները կարող են սովորել, որպեսզի դառնան ճարտարագետներ կամ ճարտարագետների օգնականներ, դիստանցիոն դասընթացնրի շրջանակներում։ Բանվորների և գյուղացիների համար, ովքեր չունեն դպրոցական կրթություն ստանալու իրավունք, գործում են «դպրոցներ աշխատավորների համար» և «ավագ դպրոցներ աշխատավորների համար», սակայն 1990-ական թվականներին նրանց կարևորությունը նվազեց կապված տասնմեկամյա պարտադիր կրթության հետ։
|