1927 թվականին ավարտել է Մոսկվայի հանքային գործի ակադեմիան։ 1927-1936 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողովրդական տնտեսության ոլորտում։ 1936-1939 թվականներին` ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության ժողկոմի 1-ին տեղակալ, 1939 թվականից` նավաշինական արդյունաբերության, 1940 թվականից՝ սև մետալուրգիայի ժողկոմ, 1948-1950 թվականներին՝ մետալուրգիական արդյունաբերության, 1950-1953 թվականներին՝ սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար, 1956 թվականից՝ ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում։ 1937-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 174)։