Նիկոլայ Վոզնեսենսկի

Նիկոլայ Վոզնեսենսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1903[1]
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 1, 1950(1950-10-01)[2][1] (46 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանLevashovo Memorial Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
 Nikolai Vosnesenky Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսեևիչ Վոզնեսենսկի (ռուս.՝ Николай Алексеевич Вознесенский, նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1903[1], Տուլա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 1, 1950(1950-10-01)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ԽՄԿԿ անդամ (1919

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1921 թվականից սովորել է Յա. Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում, ավարտելուց հետո կուսակցական աշխատանք կատարել Դոնբասում։ 1928-1931 թվականներին սովորել, ապա աշխատել է Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական ինստիտուտում, միաժամանակ՝ ԲԳՏ-ԿՎՀ-ում, ավելի ուշ՝ Խորհրդային վերահսկողության հանձնաժողովում։ 1935 թվականին՝ Լենինգրադի քաղխորհրդի գործկոմի պլանային հանձնաժողովի նախագահ, քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։ 1938 թվականից՝ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ, միաժամանակ՝ Խորհրդային վերահսկողության հանձնաժողովի բյուրոյի անդամ։ 1939 թվականից՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ, 1941 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ։ 1943 թվականից՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ին առընթեր գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրված շրջանների տնտեսության վերականգնման կոմիտեի անդամ։ ՀամԿ(բ) կ XVII համագումարում (1934) ընտրվել է Խորհրդային վերահսկողության հանձնաժողովի, իսկ XVI 11-ում (1939)՝ ՀամԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։ 1941 թվականի փետրվարից՝ ՀամԿ(բ) կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1947 թվականից՝ անդամ։ «ԽՍՀՄ-ի ռազմական էկոնոմիկան Հայրենական պատերազմի ժամանակաշրջանում» գրքի, ինչպես նաև տնտեսագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1948)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Վոզնեսենսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 483