Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | 1968 թվական նոյեմբերի 20 |
Ծննդավայր | Մանհեթեն Բիչ, ԱՄՆ |
Հասակ | 180 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 1989 թվական |
Կարիերայի ավարտ | 2003 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 3,730,289 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 239–294[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 42 (1992 թվականի նոյեմբերի 2) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (1997, 1999) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (1993, 1996) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1995) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (1989, 1996-97) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 253–247[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 10 (1999 թվականի հոկտեմբերի 18) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (1996, 2001-2002) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (1999) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1997, 2001) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (1996-97, 2000) |
Ավարտել է կարիերան |
Ջեֆրի Գեյլ «Ջեֆ» Տարանգո (անգլ.՝ Jeffrey Gail «Jeff» Tarango, ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 20-ին, Մանհեթեն Բիչ, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, թենիսի մարզիչ, մարզական մեկնաբան։ Աշխարհի նախկին թիվ 10 ռակետ զուգախաղում, Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից զուգախաղում (1999 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն), ATP 16 մրցաշարերի հաղթող (որոնցից երկուսը մենախաղում), Մեծ Սաղավարտի մեկ պատանեկական մրցաշարի եզրափակիյի մասնակից զուգախաղում (1986 թվականի ԱՄՆ բաց առաջնություն)։
Ջեֆ Տարանգոյի կարիերան ներառում է Գրան-Պրի մրցաշարի եզրափակիչ դուրս գալը 1986 թվականին՝ դեռևս սիրողական թենիսի մակարդակում։ Դա տեղի է ունեցել Լիվինգստոնի (Նյու Ջերսի) մրցաշարում, որտեղ 19-ամյա Տարանգոն, ով տղամարդկանց մենախաղի վարկանիշում տեղ է զբաղեցրել երրորդ հարյուրյակի միջնամասում, ընթացքում հաղթանակ տանելով աշխարհի 28-րդ ռակետ Սլոբոդան Ժիվոինովիչի նկատմամբ, նախքան եզրափակիչում Անդրե Աղասիին պարտվելը, ով համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։ Այդ ժամանակ Տարանգոն սովորում էր Սթենֆորդում, որտեղ եղել է համալսարանական թիմի առաջատար թենիսիստներից մեկը։ Երեք տարի անընդմեջ՝ 1987-ից 1989 թվականները, նա ընդգրկվել է ԱՄՆ խորհրդանշական սիրողական հավաքականի մեջ, իսկ 1988 և 1989 թվականներին համալսարանի թիմի հետ հաղթել է NCAA թիմային առաջնությունը[2]։ Դրանից հետո, 1989 թվականին, նա որոշում է դառնալ պրոֆեսիոնալ։
1991 թվականը Տարանգոն ավարտել է առաջին հարյուրյակին մոտ, իսկ հաջորդ տարի հաղթել է ATP երկու մրցաշարում, իսկ նոյեմբերին բարձրացել է վարկանիշային 42-րդ հորիզոնական։ Մրցակիցների շարքում, որոնց նա հաղթել է այդ մրցաշարջանում, եղել են աշխարհի 8-րդ ռակետ Պետր Կորդան (Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում) և մի շարք թենիսիստներ առաջին տասնյակից։ Տարանգոյի հետագա մենախաղային կարիերան իր մեջ չի ներառել հաղթանակներ ATP մրցաշարերում, սակայն նա համարյա մինչև 1999 թվականը շարունակել է մնալ վարկանիշային առաջին հարյուրյակի թենիսիստ։ Եվս երկու անգամ (1994 և 1999 թվականներին) նրան հաջողվել է դուրս գալ ATP մրցաշարերի եզրափակիչ, իսկ նրա կողմից հաղթված մրցակիցներին ավելացել են Եվգենի Կաֆելնիկովը, 1998 թվականին, աշխարհի 6-րդ ռակետ, ում Տարանգոն հաղթել է Մայամիի սուպերմրցաշարում, և աշխարհի 9-րդ ռակետ Կարոլ Կուչերան։
Այնուամենայնիվ, Տարանգոյի մենախաղային կարիերայի ամենահիշարժան դրվագը դարձել է 1995 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանի հանդիպումը։ Ամերիկացին, ով առաջին անգամ էր դուրս եկել Ուիմբլդոնի երրորդ շրջան, խաղում էր գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Մրոնցի հետ։ Դրանից առաջ նա մրցախաղ էր խաղացել զուգախաղում, որի ընթացքում նրա հակառակորդ Թիմ Հենմենը որակազրկվել էր (այդ թվում, նաև, Տարանգոյի պնդմամբ) և անգլիական հանդիսատեսը ջանասիրությամբ նրան սուլում էր, վրեժխնդիր լինելով իրենց սիրելիի համար։ Վերջապես Տարանգոն չի դիմանում և հանդիսատեսին առաջարկել է «բերանները փակել»։ Մրցախաղի մրցավարը՝ ֆրանսիացի Բրունո Ռեբյոն, նրան զգուշացում է արել՝ «հասարակական անպատշաճության համար»։ Տարանգոն վիճաբանության մեջ է մտել նախ մրցավար Ռեբյոի հետ, իսկ այնուհետև նաև մրցաշարի հսկիչի հետ, և, վերջ ի վերջո, ֆրանսիացում անվանել է «թենիսի ամենածախված մրցավարը»։ Ի պատասխան, Ռեբյոն նրան տուգանել է մեկ միավորով, որը Տարանգոյին արժեր գեյմ իր մատուցման ժամանակ։ Դրանից հետո Տարանգոն կորտ է նետել գնդակները, հավախում է ռակետները և լքում է մարզադաշտը, իսկ Ռեբյոն նրան որակազրկել է։ Տարանգոն, նաև, մեքենայաբար որակազրկվել է զուգախաղում։ Տարանգոյի կորտից հեռանալուց հետո նրա կինը՝ Բենեդիկտան, հարվածել է մրցավարի դեմքին[3]։ Իր արարմունքի համար Տարանգոն ընդհանուր առմամբ տուգանվել է ավելի քան 63 հազար դոլլարով, ներառյալ անմիջապես տուգանքը 15,5 հազար դոլլար, տուգանք Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) կողմից՝ 28 256 դալլար չափով, և տուգանք Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կողմից՝ 20 հազար դոլլար գումարի չափով։ ITF-ը նաև նրան զրկել է Մեծ Սաղավարտի հաջորդ երկու մրցաշարերին մասնակցությունից, ներառյալ առաջիկա Ուիմբլդոնի մրցաշարը 1996 թվականին[4]։ Տարանգոյի նկատմամբ կիրառված տուգանքը ռեկորդային է մնացել Մեծ Սաղավարտի մրցաշարերի համար համարյա 15 տարի՝ մինչև 2009 թվականը, երբ Սերենա Ուիլյամսը տուգանվել է ավելի քան 80 հազար դոլլարով[5]։ 1998 թվականին Տարանգոն տուգանվել է ևս երեք հազար դոլլարով՝ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Պատրիկ Ռաֆտերին պարտված խաղից հետո իր պահվածքի համար[6]։
1990-ական թվականների կեսերից Տարանգոն հաջողությամբ ելույթ էր ունենում զուգախաղում, մինչ 2001 թվականը հաղթանակ տանելով ATP 14 մրցաշարերում։ 1999 թվականին հասել է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, իսկ 2001 թվականին՝ կիսաեզրափակիչ։ Առավել հաջող էին նրա ելույթները չեխ Դանիել Վացեկի հետ զույգով (երեք հաղթանակ չորս եզրափակիչներում 1998 և 1999 թվականներին) և ավստրալիացի Մայքլ Հիլի հետ զույգով (երկու հաղթանակ վեց եզրափակիչներում 2000 և 2001 թվականներին, ինչպես նաև կիսաեզրափակիչ 2001 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում)։ 1999 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում նրա հետ միասին խաղում էր խորվաթ Գորան Իվանիշևիչը։ 1999 թվականի մրցաշարջանի վերջում Տարանգոն, ով այդ տարվա ընթացքում վեց մրցաշարում հաղթանակ էր տարել երեք տարբեր խաղընկերների հետ, կարճ ժամանակով զուգախաղի ATP վարկանիշում մտնում է առաջին տասնյակի մեջ։ Կարիերայի վերջին տարիներին նա ելույթ է ունեցել միայն զուգախաղում, 2001 թվականի հունիսից մենախաղում մասնակցելով ընդամենը մեկ խաղի։ 2003 թվականի հունվարին Տարանգոն հայտարարել է, որ սա նրա վերջին մրցաշարջանն է ATP մրցաշարերում և կարիերան ավարտել է օգոստոսին՝ ԱՄՆ բաց առաջնության ընթացքում[6]։
Դասակարգ | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մենախաղ | 96 | 137 | 131 | 106 | 45 | 91 | 78 | 76 | 106 | 49 | 73 | 55 | 112 | 323 | ||
Զուգախաղ | 487 | 481 | 248 | 604 | 527 | 224 | 163 | 42 | 54 | 75 | 52 | 17 | 37 | 14 | 62 | 99 |
Մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գրան-Պրի շարքի և ATP մրցաշարերի եզրափակիչներ (6)[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Արդեն իր խաղային կարիերայի վերջին տարվա ընթացքում Ջեֆ Տարանգոն ելույթներթ համատեղել է մարզչական աշխատանքի հետ։ Այդ ժամանակ նա աշխատել է մարոկկոցի Յունես էլ Այնաուիի հետ, ով նրա ղեկավարությամբ հասել է մինչև 2003 թվականի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Ավարտելով խաղային կարիերան, Տարանգոն հայտարարել է, որ մտադիր չէ մարզիչ աշխատել, քանի որ ցանկանում է հանգիստ ապրել կնոջ և հինգամյա դուստր Նինայի հետ[6]։ Ապահովագրական բիզնեսում մի քանի տարի աշխատելուց հետո, սակայն, նա վերադառնում է թենիս։ Տարանգոն մարզել է երկու երիտասարդ ամերիկացի թենիսիստների՝ Ռայան Թեթչեր և Էդվարդ Կելի, որի համար նույնիսկ կորտ է վերադարձել, իր խնամարկյալների հետ խաղալով զուգախաղի մրցաշարերում։ 2008 թվականին, Կելիի հետ զույգով, Տարանգոն հաղթել է ITF Futures կարգի մրցաշարում[2]։ Թենիսիստների շրջանում, ում հետ նա աշխատել է որպես մարզիչ, եղել է ևս մեկ ամերիկացի՝ Վինսենտ Սպեյդի և Մարիա Շարապովան[7]։ Ջեֆ Տարանգոն մինչ այժմ, ժամանակ առ ժամանակ, կորտ է դուրբ գալիս վետերանների մրցաշարերում և 2014 թվականին, նույնիսկ, մենախաղի մրցաշարի տիտղոս է նվաճել ԱՄՆ ազգային առաջնությունում, 45 և բարձր տարիքային խմբում։
Տարանգոն ակտիվորեն մասնակցում է Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիայի (USTA) աշխատանքներին, որտեղ 2011 թվականին մտնում էր տնօրենների խորհրդի մեջ։ Նա նաև եղել է USTA-ի ներկայացուցիչը ԱՄՆ Օլիմպիական կոմիտեում, իսկ ավելի ուշ՝ նրա փոխ-նախագահը։ Տարանգոն որպես մեկնաբան է աշխատում այնպիսի հեռուստատեսային ցանցերում, ինչպիսին են BBC, ESPN, Fox Sports և Tennis Channel։ Նա ապրում է իր հայրենի Մանհեթեն Բիչ (Կալիֆորնիա) քաղաքում՝ կնոջ և հինգ երեխաների հետ[2]։
Ջեֆ Տարանգոն ATP կայքում Ջեֆ Տարանգոն ITF կայքում Արխիվացված 2016-12-19 Wayback Machine
|