Ծնվել է | ապրիլի 27, 1965[1][2] (59 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դերասան և բեմանկարիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0379241 |
Alvis Hermanis Վիքիպահեստ |
Ալվիս Հերմանիս (լատիշ․՝ Alvis Hermanis, ապրիլի 27, 1965[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ թատերական ռեժիսոր, Ռիգայի Նոր թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Ծնվել է լրագրող և հրատարակիչ Վոլդեմար Հերմանիսի ընտանիքում։
Մինչև տասնհինգ տարեկանը սովորել է Ռիգայի «Դինամո» հոկեյի ակումբի մարզադպրոցում, որն ստիպված է եղել թողնել առողջական վիճակի պատճառով։
Հաճախել է ՎԷՖ գործարանի Մշակույթի պալատի «Ռիգաս պանտոմիմա» համույթը՝ Ռոբերտ Լիգերսի ղեկավարությամբ (1981—1982)։ Ավարտել է Ռիգայի կինոստուդիայի կինոդերասանի ժողովրդական ստուդիան (1985, մանկավարժներ՝ Առնոլդ Լինինշ և Այնա Մատիսա)։ 1984-ից 1988 թվականներին սովորել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (մանկավարժներ՝ Մ. Կիմելե, Է. Ֆրեյբերգս, Ի. Ադերմանիս, Մ. Տենիսոնս)։
Ռիգայի Նոր թատրոնի բեմում է 1987 թվականից՝ Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի ուսանողական բեմադրությամբ։
2021 թվականին միացել է Լատվիայի արվեստագետներն՝ կոչ անելով Ադրբեջանին արագացնել հայ զոհերի մարմինների և գերիների վերադարձը[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվիս Հերմանիս» հոդվածին։ |
|