Անդրեյ Անդրեև | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1895[1] |
Ծննդավայր | Կուզնեցովո, Q4088788?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ |
Վախճանի օր | դեկտեմբերի 5, 1971[1][2] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Ամուսին | Dora Hazan-Andreeva? |
Պարգևներ | |
Անդրեյ Անդրեևիչ Անդրեև (ռուս.՝ Андре́й Андре́евич Андре́ев, հոկտեմբերի 30, 1895[1], Կուզնեցովո, Q4088788?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ - դեկտեմբերի 5, 1971[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս բոլշևիկ հեղափոխական («հին բոլշևիկ»), խորհրդային քաղաքական գործիչ։
Ծնվել է Սմոլենշինայում՝ գյուղացու ընտանիքում։ 2 տարի սովորել է գյուղական դպրոցում։ 1908 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 13 տարեկանից աշխատել է պանդոկում որպես սպասք լվացող և ինքնաեռ մաքրող[4][5]։
1914 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1926-1930 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1932–1952 թվականներին՝ անդամ, 1924-1925 թվականներին և 1935-1946 թվականներին՝ Կենտկոմի քարտուղար, 1939-1952 թվականներին՝ Կենտկոմին կից կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ։
1931–1935 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների Ժողկոմ, 1943-1946 թվականներին՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստր, 1946-1953 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ։
Ամուսնացած է եղել Դորա Խազան-Անդրեևնայի (1894-1961) հետ։ Որդին՝ Վլադիմիրը, եղել է ավիացիայի ղեկապետ, դուստրը՝ Նատալյան՝ կենսաբանական գիտությունների դոկտոր։
Երկրորդ կինը Զինաիդա Իվանովնան է, ում հետ ամուսնացել է ծերության տարիներին։ Նրանց երեխաներն են՝ Տատյանա, Վալենտինա, թոռները՝ Իլյա, Իվան և Քսենյա։
Անդրեևը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում։
Պարգևատրվել է Լենինի 4 և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Անդրեև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 394)։ |