Ավգուստ Հիրտ գերմ.՝ August Hirt | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1898[1][2][3] Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | հունիսի 2, 1945[4] (47 տարեկան) Շլուխզե ինքնասպանություն |
Քաղաքացիություն | Գերմանիա, Շվեյցարիա, Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | բժիշկ, տանջող, համալսարանի դասախոս, համակենտրոնացման ճամբարի պահակ, քաղաքական գործիչ և անատոմ |
Հաստատություն(ներ) | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Հայդելբերգի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն, մարդաբանություն և human subject research project? |
Անդամակցություն | Գերմանական մշակույթի ռազմատենչ միություն և Burschenschaft Normannia zu Heidelberg?[5] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
August Hirt Վիքիպահեստում |
Ավգուստ Հիրտ (գերմ.՝ August Hirt, ապրիլի 29, 1898[1][2][3], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[4] - հունիսի 2, 1945[4], Շլուխզե), գերմանացի մարդաբան, անատոմ, ՍՍ-ի հաուպտշտուրմֆյուրեր, Ստրասբուրգի ՍՍ-ի անատոմիական ինստիտուտի ղեկավար, Անեներբե բժշկական գործողության ղեկավար, ռազմական հանցագործ։
Ավգուստ Հիրտը ծնվել է 1898 թվականին Մանհայմում՝ շվեյցարացի արդյունաբերողի ընտանիքում։ Սովորել է Կարլ Ֆրիդրիխի տեղական գիմնազիայում։ 1914 թվականին կամավոր զինվորագրվում է բանակին։ Առաջին աշխարհամարտի մասնակից է. 1916 թվականին գլխից վիրավորում է ստացել։ Բժշկական կրթությունը ստացել է Հայդելբերգի համալսարանում։ 1921 թվականին ստացել է գերմանական քաղաքացիություն։
1922 թվականին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել «Գանգլիոնները որոշ դինոզավրերի սիմպաթիկ նյարդային համակարգում» թեմայով։ 1925 թվականին արդեն դոկտորական դիսերտացիա է պաշտպանել՝ «Երիկամների նյարդաթելերի ուղղության մասին» թեմայով։ Աշխատել է անատոմիայի պրոֆեսոր։ 1936 թվականից Գրայսվալդի համալսարանի անատոմիական ինստիտուտի տնօրեն։ 1938 թվականին նույն պաշտոնով տեղափոխվում է Ֆրանկֆուրտ, իսկ 1941 թվականին զբաղեցրել է Ստրասբուրգի համալսարանի անատոմիական ինստիտուտի ղեկավարի պաշտոնը։
1933 թվականի ապրիլի 1-ին Հիրտը համալրում է ՍՍ-ի շարքերը, իսկ 1937 թվականի մայիսի մեկին՝ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության։ Անձամբ ծանոթ էր Հայնրիխ Հիմլերի հետ։ 1939 թվականին գործուղվել է Բեռլինի ռազմաբժշկական ակադեմիա, որտեղ հետազոտել է տրիպաֆլավինի թերապևտիկ ազդեցությունը իպրիտով ախտահարվելու ժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից կանչվել է Վերմախտ և ծառայել որպես գլխավոր ռազմական բժիշկ։
1942 թվականի հուլիսին՝ Անեներբեի կազմում ձևավորված նպատակային ռազմական հետազոտությունների գիտական ինստիտուտի ձևավորման ժամանակ Ավգուստ Հիրտը զբաղեցրեց «H» (Hirt) բաժանմունքը։ Որպեսզի խուսափի կրկին Վերմախտ կանչվելուց՝ Հիրտը անդամակցում է ՍՍ-ի զորքերին, իսկ 1942 թվականի մարտի 1-ից եղել է ՍՍ-ի ռեյխսֆյուրերի անձնական շտաբի կազմում։ Բժիշկը կենդանիների և իր վրա իպրիտով փորձարկումներ է կատարել, որի արդյունքում նաև հայտնվել է հիվանդանոցում՝ թոքերի արյունազեղման պատճառով։ Երկորոդ աշխարհամարտի սանձազերծումից հետո կենդանիների փոխարեն սկսել է փորձեր անել համակենտրոնացման ճամբարների կալանավորների վրա։ 1942-1943 թվականներին, ըստ Նացվեյլեր-Շտրուտհոֆ համակենտրոնացման ճամբարի կապո Ֆերդինանտ Հոլպի վկայության՝ Հիրտը փորձեր է անցկացրել 150 մարդու վրա, որից 7 կամ 8 հոգին մահացել են, իսկ մնացածին ուղարկել են այլ ճամբարներ[6]։
Ստրասբուրգի անատոմիական ինստիտուտում Հիտն աշխատել է Նացիստական ռասայական քաղաքականության վրա։ Ինստիտուտն աշխատում էր Անեներբեի հետ։ Ռասայական հետազոտությունների համար նա ստեղծել է մարդաբանական մեծ հավաքածու՝ կմախքներ, գանգեր, մարմնի մասեր, որոնք ավել ուշ հայտնաբերվել են դաշնակից զորքերի կողմից՝ Ավգուստի լոբորատորիայի պահոցում[7]։ Որպես «աշխատանքային մատերիալ» օգտագործվել են Օսվենցիմի գազախցիկներում հատուկ փորձարկման համար սպանված տարբեր ազգությունների մարդիկ՝ 109 հրեա (79 տղամարդ և 30 կին), 2 լեհ և 4 ասիացի (խորհրդային ռազմագերիներից)։
Ստրասբուրգի ազատագրումից հետո Հիրտը դստեր հետ 1944 թվականի նոյեմբերին փախուստի է դիմում դաշնակից զորքերից դեպի Թյուբինգեն[8]։ Որպես գյուղացի թաքնվել է Շվարցվալդում։
Կյանքին վերջ է տվել՝ կրակելով իր վրա։ Սակայն նրան փնտրել են մինչև 1950-ական թվականները։ Ֆրանսիայում, 1963 թվականին, հեռակա կերպով դատապարտվել է մահապատժի։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Հիրտ» հոդվածին։ |
|