Արթուր Ժապին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ |
Մասնագիտություն | գրող, դերասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Պարգևներ | |
Կայք | arthurjapin.nl |
Arthur Japin Վիքիպահեստում |
Արթուր Ժապին, ինչպես նաև Արթուր Յապին (հոլ.՝ Arthur Valentijn Japin, հուլիսի 26, 1956[1], Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի գրող։
Դետեկտիվ վեպերի հեղինակ գրող Բերտ Ժապինի որդին (նա ինքնասպանություն գործեց, երբ նրա որդին 12 տարեկան էր)։ Ավարտել է Ամստերդամի թատերական ակադեմիան, կարճ ժամանակ ելույթ ունենալով որպես օպերային երգիչ։ Նա սկսեց գրել դրամա և արձակ։ Առաջին վեպը՝ «Quasi Boachi ի երկու սրտերը» (1996, պատմական վեպ Աշանտի իշխանների մասին թագավոր Վիլեմ II-ի արքունիքում) բեսթսելլեր էր։ Հաջողությունը ուղեկցեց գրողի նաև այլ գրքերին։ Այսօր նա ամենահայտնի հոլանդացի հեղինակներից մեկն է։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում`Jos Stelling Illusionist (1984) ֆիլմում։
Ապրում է Ուտրեխտում՝ իր գործընկեր, ամերիկացի գրող Բենջամին Մոսերի հետ (ծնված 1976 թվական)։
Ժապինի մի շարք աշխատանքներ էկրանավորվել են։ Նա ազգային շատ մրցանակների դափնեկիր է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ժապին» հոդվածին։ |
|