Բեթի Չերչեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1931 |
Ծննդավայր | Բրիսբեն, Ավստրալիա |
Վախճանվել է | մարտի 31, 2015[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Wamboin |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Կուրտոյի արվեստի ինստիտուտ, Արվեստի արքայական քոլեջ, Ավստրալիական ազգային համալսարան և Somerville House? |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Պարգևներ | |
Պաշտոն | Director of the National Gallery of Australia? |
Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[4] |
Զավակներ | Peter Churcher? |
Բեթի Չերչեր (Էլիզաբեթ Անն Դևար Կամերոն, հունվարի 11, 1931, Բրիսբեն, Ավստրալիա - մարտի 31, 2015[1], Wamboin), արվեստի ադմինիստրատոր/արտ մենեջեր։ Ավստրալիայի ազգային պատկերասրահի տնօրեն (1990–1997)։
Բեթի Չերչերը ծնվել է Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Բրիզբեն քաղաքում։ Սովորել է Somerville House դպրոցում. ուսման համար վճարում էր տատիկը[5]։ 10-րդ դասարանում հեռացավ դպրոցից, որովհետև հայրը կարծում էր, որ դստերը պետք չէ բարձրագույն կրթություն[5]։ 1972-1975 թվականներին Չերչերն աշխատել է The Australian ամսագրում՝ որպես արվեստի քննադատ, միաժամանակ՝ Արվեստի և դիզայնի դպրոցի դեկան։ 1982-1990 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել առաջադեմ Տեխնոլոգիայի Ֆիլիպ ինստիտուտում (Phillip Institute of Technology, այժմ՝ Royal Melbourne Institute of Technology), 1987-1990 թվականներին եղել է Արևմտյան Ավստրալիայի պատկերասրահի տնօրենը։ Պաշտոնից հեռացավ Ռոբերտ Հոլմսի հետ Պիեռ Բոնարի ստեղծագործության ձեռքբերման տարաձայնությունների պատճառով[6]։ 1990 թվականին նշանակվել է Ավստրալիայի ազգային պատկերասրահի տնօրեն։
Պաշտոնավարման ընթացքում նրան անվանում էին "Betty Blockbuster", քանի որ առանձնահատուկ սեր էր տածում blockbuster հավաքածուների և ֆիլմերի նկատմամբ։ 1998 թվականի մարտի 1-ին Չերչերի նախաձեռնությամբ բացվեց պատկերասրահի արևելյան կառույցի նոր ցուցասրահների շենքը, որտեղ հնարավոր է իրականացնել մեծամասշտաբ մշտական ցուցահանդեսներ[7]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Photograph | |
2008 photograph by Dean Golja |
1996 թվականին Չերչերի որդին՝ Փիթերը նկարեց նոր դիմանկարը և այն անվանվեց «Բեթին տանը» և ընդգրկվեց «Արչիբալդ մրցանակակիրների» ցանկում։ Մրցանակը հանձնվում է արվեստի, գիտության, քաղաքականության բնագավառի որևէ կարկառուն ներկայացուցչի լավագույն դիմանկարի համար[8]։ 1990 թվականին Դավիդա Ալենն ստեղծեց Բեթիի դիմանկարը, որն անվանեց Ողջույն Բեթի։
Չերչերն իր ազատ ժամանակը նվիրում էր բացահայտելով Ավստրալիայի ազգային պատկերասրահի ավելի քիչ հայտնի ստեղծագործությունները «Թաքնված գանձեր» հեռուստահաղորդման միջոցով։
Բեթի Չերչերը մահացել է քաղցկեղից 2015 թվականի մարտի 31-ին, 84 տարեկանում[9]։
Բեթին ամուսնացել է Ռոյ Չերչերի հետ (1933–2014)[10]։ Նրանք ունեն 4 զավակ և յոթ թոռ։
{{cite book}}
: |first=
has generic name (օգնություն)
|