Դարյա Մորոզ

Դարյա Մորոզ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1983(1983-09-01)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2003)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Յուրի Մորոզ, մայր՝ Մարինա Լևտովա
Ամուսին(ներ)Կոնստանտին Բոգոմոլով
Պարգևներ և մրցանակներ

Դարյա Յուրևնա Մորոզ (ռուս.՝ Да́рья Ю́рьевна Моро́з, սեպտեմբերի 1, 1983(1983-09-01)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2018)[3][4]։ «Նիկա» մրցանակի երկակի դափնեկիր (2009, 2015)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Մորոզը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 1-ին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ), դերասանուհի Մարինա Լևտովայի և դերասան ու ռեժիսոր Յուրի Մորոզի ընտանիքում[5]։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է երեք ամսականում. այդ ժամանակ ռեժիսոր Դինարա Ասանովան նկարահանում էր «Լավ, թանկագին, սիրելի, միակ» (ռուս.՝ «Милый, дорогой, любимый, единственный») ֆիլմը, և պահանջվում էր նորածին տղա, որին, ըստ սյուժեի, փորձում են առևանգել։ Այդ երեխայի դերում էլ նկարահանվել է Դարյա Մորոզը. ֆիլմի վերջում պարզվում է, որ նորածինն աղջիկ է Դաշենկա անունով։

Մանկության տարիներին Դարյա Մորոզն զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ, սակայն մարզիչը նրա մեջ չի տեսել մարզիկի տաղանդ։ Հետագայում նա զբաղվել է գեղասահքով, հաճախել անիմացիոն ստուդիա, գեղանկարչության ստուդիա, թատերական ստուդիա։ Դպրոցում սովորելու տարիներին շարունակել է խաղալ կինոյում՝ նկարահանվելով հինգ ֆիլմերում՝ «Ընտանիքավոր» (ռուս.՝ «Семьянин»), «Սև քառակուսի», «Ռուսական ռեգթայմ», «Միջին տարիքի ճգնաժամ», «Մահվան տնօրինություն»։

Գեորգի Դանելիան Դարյա Մորոզին հրավիրում է նկարահանվելու իր «Ճակատագիր» (ռուս.՝ «Фортуна») ֆիլմում, որ էկրան է բարձրացել 2000 թվականին։ Դա եղել է դերասանուհու առաջին մեծ դերը կինոյում, որի համար նա արժանացել է «Կինոտավր-2000» կինոփառատոնի ժյուրիի կողմից հատուկ հիշատակման։

Դարյա Մորոզը սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում՝ Ռոման Կոզակի ու Դմիտրի Բրուսնիկինի կուրսում։ 2003 թվականին նա ավարտել է կրթությունն ու ընդունվել Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի թատերախումբ։

2005 թվականին Դարյա Մորոզն ավարտել է Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացների պրոդյուսերական ֆակուլտետը (Վ. Արսենևի արվեստանոց)։

2009 թվականին Դարյա Մորոզը երգչուհի Պելագեայի հետ մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Երկու աստղ» նախագծին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլով, ռեժիսոր,
  • 2001 – Վլադիկավկազի կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Дикарка»)[6]
  • 2006 – Չիկագոյի միջազգային կինոփառատոնի Silver Hugo մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Կետ», Վիկտորյա Իսակովայի ու Աննա Ուկոլովայի հետ համատեղ)
  • 2006 – Ռուսական կինոյի փառատոն Օնֆլյորում – մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Նանկինյան բնանկար»)[7]
  • 2006 – «Ճայ» թատերական մրցանակ (ներկայացում «Ապրիր և հիշիր»)[8]
  • 2009 – «Նիկա» կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Ապրիր և հիշիր»)[9]
  • 2015 – «Նիկա» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հիմար»)
  • 2015 – «Виват кино России!» կինոփառատոնի մրցանակ հեռուստասերիալում կնոջ լավագույն դերակատարման համար («Շուշաններով տունը»)[10]
  • 2018 – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ — հայրենական մշակույթի, արվեստի, զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած մեր ներդրման և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3]

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ
  • 2000 – «Ավազե մարդ», ռեժիսոր՝ Ալեքսանդր ՄարինԿլարա + Կոպելիա
  • 2003 – «Тёзка Швейцера», Վիկտոր Շենդերովիչ, ռեժիսոր՝ Ալեքսանդր Ձեկուն – Ֆեմա
  • 2005 – «Болеро», Պավել Կոգոուտ, ռեժիսոր՝ Վլադիմիր ՊետրովԱննա
  • 2009 – «Գայլեր ու ոչխարներ», ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի, ռեժիսոր՝ Կոնստանտին Բոգոմոլով – Կուպավինա
  • 2012 – «Տարին, երբ ես չծնվեցի», ըստ Վիկտոր Ռոզովի «Խլահավի բույնը» պիեսի, ռեժիսոր՝ Կոնստանտին Բոգոմոլով – Իսկրա Սուդակովա
  • 2014«Ճայը», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Կոնստանտին Բոգոմոլով – Մաշա
Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
  • 2001 – «Ю», Օլգա Մուխինա, ռեժիսոր՝ Եվգենի ԿամենկովիչՊիրոգովա
  • 2002 – «Հավերժություն ու էլի մեկ օր», Միլորադ Պավիչ, ռեժիսոր՝ Վլադիմիր ՊետրովԿալինա
  • 2003 – «Նա, ով ստանում է ապտակներ», Լեոնիդ Անդրեև, ռեժիսոր՝ Ռայա-Սինիկա ՌանտալաԿոնսուելա
  • «Ամադեուս», Պիտեր Շեֆեր, ռեժիսոր՝ Մարկ ՌոզովսկիԿատարինա Կավալերի
  • «Դաջված վարդ», Թենեսի Ուիլյամս, ռեժիսոր՝ Մարկ ՌոզովսկիՌոզա դելա Ռոզա
  • 2004 – «Տարտյուֆ», Մոլիեր, ռեժիսոր՝ Նինա ՉուսովաՄարիանա
  • 2004 – «Изображая жертву», Պրեսնյակով եղբայրներ, ռեժիսոր՝ Կիրիլ ՍերեբրեննիկովՕլգա
  • 2006 – «Учитель словесности», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Նիկոլայ ՇեյկոԼյուդմիլա
  • 2006 – «Ապրիր և հիշիր», Վալենտին Ռասպուտին, ռեժիսոր՝ Վլադիմիր ՊետրովՆաստյոնա
  • 2007 – «Տասներկու պատկեր նկարչի կյանքից», Յուրի Կուպեր, ռեժիսոր՝ Վլադիմիր ՊետրովԱնծանոթուհի
  • 2007 – «Կինը ծովից», Հենրիկ Իբսեն, ռեժիսոր՝ Յուրի ԵրյոմինԲոլետա
  • 2009«Ազնվականների բույնը», Իվան Տուրգենև, ռեժիսոր՝ Մարինա ԲրուսնիկինաՎարվառա
  • 2012 – «Իրադարձություն», Վլադիմիր Նաբոկով, ռեժիսոր՝ Կոնստանտին ԲոգոմոլովԷլեոնորա Շնապ
  • 2013 – «Իդեալական ամուսին։ Կատակերգություն», Օսկար Ուայլդի ստեղծագործությունների մոտիվներով, ռեժիսոր՝ Կոնստանտին ԲոգոմոլովԳերտրուդա Տերնովա
  • 2013 – «Կարամազովներ», Ֆեոդոր Դոստոևսկու վեպի մոտիվներով, ռեժիսոր՝ Կոնստանտին ԲոգոմոլովԿատյա
  • 2015 – «Ոսկերչի հոբելյանը», Նիկոլա Մակոլիֆ, ռեժիսոր՝ Կոնստանտին ԲոգոմոլովՔեթի
Ազգերի պետական թատրոն
Սանկտ Պետերբուրգի պետական դրամատիկական թատրոն «Приют Комедианта»
  • 2011 – «Լիր։ Կատակերգություն», ռեժիսոր՝ Կոնստանտին Բոգոմոլով – Սեմյոն Միխայլովիչ Կոռնուել

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ Լավ, թանկագին, սիրելի, միակ... Милый, дорогой, любимый, единственный… նորածին
1991 ֆ Ընտանիքավոր Семьянин Կոլիվանովի դուստրը
1992 ֆ Սև քառակուսի Чёрный квадрат Լիդա Մերկուլովա
1993 ֆ Ռուսական ռեգթայմ Русский регтайм
1997 ֆ Միջին տարիքի ճգնաժամ Кризис среднего возраста Լենա
1999 ֆ Մահվան տնօրինություն Директория смерти Յուլյա
2000 ֆ Ճակատագիր Фортуна Մաշա Սորոկինա
2000 ֆ Աթենքի երեկոներ Афинские вечера Նատաշա
2001 ֆ Дикарка Վարյա
2001 ս Սալոմեա Саломея Կատենկա Բրոնինա
2001 ֆ Կոբրա։ Հակաահաբեկչություն Кобра. Антитеррор էստոնացի լրագրող
2002 ֆ Կնոջ տրամաբանություն Женская логика Վիկա
2003 ֆ Թատերական բլյուզ Театральный блюз Անյա Աստախովա
2004 ֆ Կանայք առանց կանոնների խաղում Женщины в игре без правил Մաշա Պերեդրեևա
2004 ֆ Ամուրիները Холостяки Տոլյայի հարսնացուն
2004 ֆ Հրաժեշտի արձագանք Прощальное эхо Օքսանա Պերֆիլևա
2005 ս Կայսրության անկումը Гибель империи աղախին Կատյա
2005 ս Բազմապատկվող թախիծ Умножающий печаль Լենա Օստրոումովա
2005 ֆ Տասներկու ամիս Двенадцать месяцев խորթ աղջիկ
2005 ֆ Լրացուցիչ ժամանակ Дополнительное время Մաշա
2005 ս Վանյուխինի երեխաները Дети Ванюхина
2006 ֆ Կետ Точка Նինկա-Մոյդոդիրկա
2006 ֆ Նանկինյան բնանկար Нанкинский пейзаж Նադյա, Չժենցզին
2008 ֆ Ապրիր և հիշիր Живи и помни Նաստյոնա
2008 ֆ Հալոցք Оттепель Նատաշա
2008 ս Առաքյալ Апостол Լիդա, գրադարանավարուհի
2008 ս Դետեկտիվ եղբայրներ Братья-детективы Կատյա Մուխինա
2008 ֆ Ֆրանսիացի Սերյոժան Француз Серёжа Իրինա
2009 ֆ Պելագեան ու սպիտակ բուլդոգը Пелагея и белый бульдог նահանգապետուհի
2009 ֆ Դելֆինի ոստյունը Прыжок афалины Մայա
2009 ֆ Երկու տիկիններն Ամստերդամում Две дамы в Амстердаме Սվետլանա
2009 ֆ Թակարդ Ловушка Վերա
2010 ս Սառը սիրտ Холодное сердце Լարիսա Պանինա, բուժքույր
2010 ֆ Հեքիաթ։ Կա Сказка. Есть
2010 ֆ Արևի տունը Дом Солнца Գերդա
2010 ֆ Сага о хантах Մարիա
2010 ֆ Ֆրանսիացի բժիշկը Французский доктор Լարիսա
2011 ֆ Դոստոևսկի Достоевский Սաշենկա Շուբերտ, դերասանուհի
2011 ֆ Սև գայլեր Чёрные волки Վերա Սամարինա
2011 ֆ Մոռացվածը Забытый Անեչկա
2011 ֆ Пончик Люся Տատյանա
2011 ֆ Մի՛ լացիր ինձ համար, Արգենտինա Не плачь по мне, Аргентина Ալլա
2011 ֆ «Կեդրը» ճեղքում է երկինքը «Кедр» пронзает небо Ալլա Կանտորովիչ
2011 ֆ Ուժեղը Сильная Վնուկովա
2012 ֆ Դիրիժոր Дирижёр Օլգա
2012 ֆ Առանց վկաների Без свидетелей Լենա
2012 ֆ Պողպատե թիթեռ Стальная бабочка Տատյանա
2012 ֆ Краплёный Վերոնիկա
2014 ֆ Դեպարտամենտ Департамент Ալյոնա Իվանովնա Ռևնիվցևա
2014 ֆ Շուշաններով տունը Дом с лилиями Տաիսիա
2014 ֆ Երկար ճանապարհ դեպի տուն Долгий путь домой Նադեժդա
2014 ֆ Ինկվիզիտոր Инквизитор Կիրա Էդուարդովնա Ֆալկ
2014 ֆ Հիմա Дурак Մաշա
2014 ֆ Գրկիր ինձ Обними меня Մարիա Օզերովա
2015 ֆ Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են... А зори здесь тихие… Մարիա
2015 ֆ Մազաև պապն ու Զայցևները Дед Мазаев и Зайцевы Ռիտա Զայցևա
2015 ֆ Графомафия
2015 ֆ Կարմիր ապարանջաններ Красные браслеты Ալյոնա, Քրիստինայի մայրը
2015 ֆ Հերոս պիոներներ Пионеры-герои Կատյա Ելիսեևա
2015 ֆ Ուղղել ամեն ինչ Всё исправить Վիվա
2015 ֆ Հանցագործություն Преступление Սաշա Մոսկվինա
2015 ֆ Так сложились звёзды Ռաիսա Գորբաչյովա
2016 ֆ Դիլետանտ Дилетант
2017 ֆ Տարին, երբ ես չծնվեցի Год, когда я не родился Իսկրա Սուդակովա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации от 21 августа 2018 года № 488 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Приглашённые артисты. Дарья Юрьевна Мороз. Заслуженная артистка России. Биография, роли в театре. Официальный сайт Московского театра-студии под руководством Олега Табакова // tabakov.ru
  5. Дарья Мороз на сайте peoples.ru
  6. «Телеканал «Культура». Дикарка». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.
  7. «Festival Du Cinema Russe Honfleur».
  8. «Театральные дневники». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  9. Дарья Мороз получила «Нику» за лучшую женскую роль в фильме «Живи и помни»
  10. «Победители кинофестиваля «Виват кино России!» 2015». Peterburg-kino.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Մորոզ» հոդվածին։