Ժիրայր Լիպարիտյան

Ժիրայր Սեդրակի Լիպարիտյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1945 (79 տարեկան)
ԾննդավայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ, ԱՄՆ[1]
Ազգությունհայ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան

Ժիրայր Սեդրակի Լիպարիտյան (անգլ.՝ Gerard Jirair Libaridian, հուլիսի 10, 1945(1945-07-10), Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան, հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ։ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994)։ Պատմական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1982

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բեյրութում, ԱՄՆ է տեղափոխվել 1964 թվականին։ Կրթությունն ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ 1969-1971 թվականներին խմբագրել է «Ասպարէզ» երկօրյան (Լոս Անջելես)։ 1973-1974 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանի պատմության բաժանմունքում, այնուհետև ամերիկյան այլ համալսարաններում. Մաունթ Սեյնթ Մերի կոլեջ (Լոս Անջելես)՝ 1975, Կալիֆոռնիայի նահանգային համալսարան (Լոս Անջելես) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան՝ 1976, Ռատգերսի համալսարան՝ 1977, Փուջըթ Սաունդ համալսարան՝ 1978, Լա Վեռն համալսարան՝ 1979-1981, Փենսիլվանիայի համալսարան՝ 1985, Մասաչուսեթսի համալսարան (Բոստոն՝ 1986, Թաֆթս համալսարան՝ 1987։ 1982-1988 թվականներին եղել է ՀՀԴ կուսակցության կենտրոնական արխիվի (Բոստոն), 1982-1990 թվականներին նաև Զորյան ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենը և 1983-1988 թվականներին «Արմինյան ռեվյու» ("Armenian Review") եռամսյա հանդեսի (Բոստոն) խմբագիրը։

Աշխատանքը Հայաստանի պետական ապարատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հունվար-հոկտեմբերին հիմնել ու վարել է ՀՀ Գերագույն խորհրդի հետազոտության և վերլուծության բաժանմունքը, 1991 թվականի նոյեմբերից 1994 թվականի սեպտեմբեր եղել է Հայաստանի նախագահի խորհրդական, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ 1997-2011 թվականներին դասավանդել է Միչիգանի համալսարանում (Էնն-Արբոր)։

Դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է մարդու իրավունքներին ու ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների ու սիմպոզիումների։ 1984 թվականի ապրիլին ելույթ է ունեցել ժողովուրդների մշտական ատյանում՝ «Երիտթուրքերի գաղափարախոսությունը» հաղորդմամբ։

Պատմաքաղաքական դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ թուղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Ժիրայր Լիպարիտյանը Թալին Փափազյանի և Ռոբերտ Այդաբիրյանի հետ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «Հայկական համայնքների բաժանմունքի» ֆինանսավորմամբ և աջակցությամբ հրապարակել է «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» խորագրով «Սպիտակ թուղթ» անունը կրող զեկույց, որտեղ ներկայացրել են պնդումներ և առաջարկներ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և Հայաստանին առնչվող այլ հարցերի վերաբերյալ[2][3][4]։

«Սպիտակ թուղթ» անունը կրող զեկույցով Լիպարիտյանն ու իր երկու գործընկերներն առաջարկում են Հայաստանը դարձնել «չեզոք երկիր»։ Դրան հասնելու համար, ըստ նրանց, պետք է հայտարարվի, որ Հայաստանը «ոչ մեկին պատերազմ չի հայտարարում և չի վարում պատերազմի քաղաքականություն ոչ մեկի հետ» և զարգացնի իր տարածքի պաշտպանունակությունը, դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), Հայաստանի տարածքից հեռացնի ռուսական ռազմաբազան։ Այնուհետև, ըստ նրանց, Հայաստանը պետք է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ հարաբերությունները պետք է դարձնել բարձր մակարդակի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին զուգընթաց։ Այս ամենին զուգահեռ պետք է խորացվի Եվրամիության և «չեզոք երկրների» հետ հարաբերությունները։ Ըստ նրանց՝ այս գործողությունների արդյունքում Հայաստանի ազգային հեղինակությունը կբարձրանա, քանի որ Հայաստանն իր համար հեռանկար կունենա՝ խռովարար լինելու կամ լսելի չլինելու փոխարեն։ Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանը պետք է քննարկումներ սկսի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի կարողանա զարգացնի նրանց հետ հարաբերությունները[4]։

  • Ղարաբաղյան թղթապանակ, փաստաթղթեր և փաստեր. 1918-1988, 1988:
  • Մինչև որ հասնես նախապապերիդ։ Դավոյան Ռազմիկ Նիկողոսի, Լիպարիտյան Ժիրայր Սեդրակի, [Առաջաբ.], Նիւ Եորք, Ոսկետառ., 1982:
  • What Is to Be Asked? Proceedings of Colloquium, Cambridge, Mass., 1984 (խմբագիր)։
  • The Crime of Silence. Proceedings of the Permanent Peoples' Tribunal, London, 1985 (խմբագիր)։
  • The Karabagh File. Documents and Facts, 1918-1988, Cambridge and Toronto, 1988 (խմբագիր)։
  • Լիպարիտյան Ժ., Սումգայիթյւսն ողբերգություն, հայերի ջարդերը խորհրդային Ադրբեջանում, 1990։
  • Armenia at the Crossroads. Democracy and Nationhood in the Post Soviet Era, Watertown, Mass., 1991 (խմբագիր)։
  • The Challenge of Statehood. Armenian Political Thinking Since Independence, Watertown, Mass., 1999, Պետականության մարտահրավերը, Երևան, 1999։
  • Liparityan G., Modern Armenia, people and country, 2001.
  • Modern Armenia։ People, Nation, State. New Brunswick, New Jersey, 2004.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ժ․Լիպարիտյանի մասին կենսագրական տեղեկություններ labyrinth.ru կայքում։(ռուս.)
  2. «Լիպարիտյան․ «Սպիտակ թուղթ» զեկույցը մատնանշում է՝ որտեղ ենք և ինչ հնարավորություններ կան հիմա» հոդված panarmenian.net կայքում, ([արխիվացված 15․12․2021թ․])։
  3. «Սպիտակ Թուղթը․ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները»» հոդված a1plus.am կայքում, (արխիվացված 15․12․2021թ․
  4. 4,0 4,1 «Սպիտակ թուղթ» զեկույց, խորագիր՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», հեղինակներ՝ Ժիրայր Լիպարիտյան, Թալին Փափազյան, Ռոբերտ Այդաբիրյան, 2021 թվական, հուլիս, (առցանց տարբերակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։