Իլյա Ավերբուխ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Илья Изяславич Авербух |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ, սառցի վրա պարող և figure skating choreographer |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 18, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 177 սանտիմետր |
Իլյա Ավերբուխ (ռուս.՝ Илья́ Изясла́вич Авербу́х , դեկտեմբերի 18, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2003)[2]; Սպորտային կարիերայի ավարտից հետո՝ ձեռնարկատեր, սեփական սառցե շոուի պրոդյուսեր, գեղասահքում՝ խորեոգրաֆ։
Իրինա Լոբաչովայի հետ՝ Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2002 թվականի Աշխարհի չեմպիոն, 2003 թվականի Եվրոպայի չեմպիոն, Գրան-Պրի-2003 թվականի չեմպիոնական սերիայի եզրափակչի հաղթող, Ռուսաստանի չեմպիոն (1997, 2000-2002):
Մարինա Անիսինայի հետ՝ Պատանիների միջև աշխարհի կրկնակի չեմպիոն (1990 և 1992 թվականներ)։
Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։
2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ռուսական թիմի ջահակիր էր։
Ավերբուխի առաջին մարզիչը Ժաննա Գրոմովան էր, իսկ հետագայում՝ Նատալյա Լինիչուկը և Գեննադի Կարպոնոսովը։ Իլյա Ավերբուխը Մարինա Անիսինայի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն պատանիների միջև (1990 և 1992 թվականներին), իսկ հետո սիրահարվել է Իրինա Լոբաչովային, ով սահում էր նրա հետ նույն խմբում, բայց ուրիշ զուգընկերոջ հետ։ Նրանք միասին սկսել են սահել 1992 թ. և ամուսնացել են 1995 թվականին։ 1995 թվականին նրանք տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ ապրել և մարզվել են մինչև 2002 թվականի օլիմպիադան։ 1998 թվականին հաջող դեբյուտ ունեցան Ձմեռային օլիմպիական խաղերում։ 2001-2002 թթ. մրցաշրջանում զույգը Իրինայի ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց Գրան-Պրիի բոլոր փուլերը։ Վնասվածքը Իրինան ստացել էր 2001 թվականի սեպտեմբերին՝ մարզումների ժամանակ։
2002 թվականի փետրվարին Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ) կայացած օլիպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր, ինչպես նաև հաղթել Աշխարհի առաջնությունում։
Զույգը սիրողական սպորտաձևում մնաց ևս մեկ մրցաշրջան, հաղթեց Եվրոպայի առաջնությունում և դարձավ երկրորդը Աշխարհի առաջնությունում։
Ավարտելով սիրողական կարիերան՝ Ավերբուխը և Լոբաչովան որոշեցին Արևմուտքում պրոֆեսիոնալ սպորտաձևում հանդես չգալ։ Նրանք վերադարձան Ռուսաստան։
2004 թվականին նա կազմակերպել է իր սեփական սառցե շոուն՝ «Սառցե սիմֆոնիա» նախագիծը՝ թատերական սառցե ներկայացումներ՝ գեղասահքի համաշխարհային աստղերի, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ։ Ընկերությունը զբաղվում էր այնպիսի միջոցառումների կազմակերպմամբ, ինչպիսիք են «Ռուսաստանը սպասում է» շոու-տուրը, «Իտալական կառնավալ», 2006 թվականին Ալեքսանդր Գորշկովի «Եվ ընդմիշտ երաժշտություն է հնչում...» հոբելյանական շոուն, 2007 թվականին Տատյանա Տարասովայի 60-ամյակին նվիրված հոբելյանական շոուն։
«Սառցե սիմֆոնիա» ընկերությունը Առաջին ալիք (Ռուսաստան)ի հետ համագործակցությամբ հանդիսատեսին ներկայացրեց մի շոու, որտեղ Ավերբուխը հանդես եկավ որպես ռեժիսոր, խորեոգրաֆ-բեմադրիչ և պրոդյուսեր։
2010 թվականին տեղի ունեցավ առաջին օրիգինալ սառույցի վրա ռուսական մյուզիքլի՝ «Մեծ քաղաքի կրակները» պրեմիերան (բեմադրող ռեժիսոր՝ Իլյա Ավերբուխ), որի շրջագայությունները տեղի ունեցան ամառային օլիմպիական քաղաք Լոնդոն-2012-ում։ 2013 թվականին տեղի ունեցավ «Տարին մինչև Սոչի-2014 խաղերը» գալա շոուն, իսկ 2014 թվականին Իլյա Ավերբուխին է վստահվում XXII ձմեռային օլիմպիական խաղերի բլոկներից մեկի բացման արարողության ստեղծումը։ 2015 թվականին Սոչիում «Այսբերգ»-ում հանդիսատեսին ներկայացվեց «Կարմեն» սառցե ներկայացումը, որից հետո ռեժիսորը սկսեց աշխատել մի նոր լայնամասշտաբ նախագծի վրա՝ «Ռոմեո և Ջուլյետտա» սառցե դրամատիկական ներկայացման, որի պրեմիերան կայացավ Սոչիում 2017 թվականի հուլիսին։
2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր[3]։
2018 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիս՝ պրոդյուսեր, ժյուրիի անդամ և Առաջին ալիքում (Ռուսաստան) «Սառցե շրջան. երեխաներ» հեռուստապրոեկտի թիմի մարզիչ։
Ծնողները՝ ձեռնարկատեր Իզյասլավ Նաումովիչ Ավերբուխ և մանկավարժ Յուլյա Մարկովնա Բուրդո (ծնվ.՝ 1949 թ.): Եղբայրը՝ Դանիիլ Ավերբուխ՝ (ծնվ.՝ 1990 թ.)՝ սուսերամարտի (վարժասուսեր) Եվրոպայի չեմպիոն կադետների մեջ։
1995 թվականից մինչև 2007 թվականն ամուսնացած է եղել իր զուգընկերուհու՝ Իրինա Լոբաչովայի հետ (ծնվ.՝ 18.02.1973): Նրանք որդի ունեն՝ Մարտինը (ծնվ.՝ 2004 թ.):
Մրցումներ/մրցաշրջան | 1993—1994 | 1994—1995 | 1995—1996 | 1996—1997 | 1997—1998 | 1998—1999 | 1999—2000 | 2000—2001 | 2001—2002 | 2002—2003 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | 2 | ||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 13 | 15 | 6 | 7 | 4 | 4 | 4 | 3 | 1 | 2 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 9 | 5 | 5 | 4 | 3 | 4 | 3 | 3 | 1 | |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 2 | 3 | 3 | 1 | 2 | 2 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ | 5 | 4 | 3 | 4 | 2 | 1 | ||||
Skate America | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
Skate Canada | 4 | 3 | ||||||||
Nations Cup | 3 | 4 | ||||||||
Trophee Lalique | 1 | 2 | ||||||||
Cup of Russia | 2 | 2 | 2 | 2 | 1 | |||||
NHK Trophy | 8 | 2 | 2 | 1 | ||||||
Բարի կամքի խաղեր | 2 | 2 |
Մրցումներ | 1989—1990 | 1990—1991 | 1991—1992 |
---|---|---|---|
Պատանիների միջև աշխարհի առաջնություն | 1 | 4 | 1 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ավերբուխ» հոդվածին։ |
|