Իվան Մարտին Յիրոուս չեխ.՝ Ivan Martin Jirous | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր | Հումպոլեց[2][3][4] |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 2011[2][3][5] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխիա[2][3][4] |
Գերեզման | Cemetery of Kostelní Vydří[5] |
Գրական անուն | Magor[2] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, արվեստագետ, խմբագիր, թարգմանիչ, մշակութաբան, արվեստի քննադատ և հրապարակախոս |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Չեխիա |
Անդամակցություն | Committee for the Defense of the Unjustly Prosecuted?[6] |
Պարգևներ | |
Ամուսին | Juliana Jirousová?[9][10] |
Համատեղ ապրող | Q127960027? և Dáša Vokatá?[11] |
Զավակներ | Marta Veselá Jirousová?[12] և Františka Jirousová? |
Ազգականներ | Jiří Padrta? |
Ivan Martin Jirous Վիքիպահեստում |
Իվան Մարտին Յիրոուս (չեխ.՝ Ivan Martin Jirous, սեպտեմբերի 23, 1944[1][2][3][…], Հումպոլեց[2][3][4] - նոյեմբերի 9, 2011[2][3][5], Պրահա, Չեխիա[2][3][4][13]), չեխ գրող, հրապարակախոս։ Հայտնի է Մագոր (չեխերենից թարգմանաբար նշանակում է խենթ) կեղծանվամբ։
Իվան Մարտին Յիրոուսը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 23-ին Հումպոլեցում։ Սովորել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Յիրժի Կոլարժի և Անրի Միշոյի տեսողական պոեզիան թեմայով։ Մասնակցել է չեխական ընդհատակի գործունեությանը։ Մտերիմ է եղել Վացլավ Գավելի հետ, ով Իվան Յիրոուսին բազմիցս հիշատակել է իր Նամակներ Օլգային ստեղծագործության մեջ։ The Plastic People of the Universe ռոք խմբի գեղարվեստական ղեկավարն է։ Կառավարության կողմից խումբը ենթարկվել է հետապնդումների, ինչի պատճառով տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Արդյունքում կազմվել է Խարտիա 77-ը։ 1970-ական թվականներին երեք անգամ ձերբակալվել է. ընդհանուր առմամբ բանտում անցկացրել է ութուկես տարի։
Իվան Յիրոուսի դուստրը գրող Ֆրանտիշկա Յիրոուսովան է (ծնվել է 1980 թվականին)։
Արժանացել է Թոմ Ստոպարդի (1985), Յարոսլավ Սեյֆերտի (2006) գրական մրցանակների։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մարտին Յիրոուս» հոդվածին։ |
|