- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իվան Շմալգաուզեն (այլ կիրառումներ)
Իվան Ֆեոդորովիչ Շմալգաուզեն (ռուս.՝ Иван Фёдорович Шмальгаузен, գերմ.՝ Johannes Theodor Schmalhausen, ապրիլի 3 (15), 1849, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 7 (19), 1894, Կիև, Ռուսական կայսրություն[1]), ռուս բուսաբան։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1893 թ.)։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1871 թ.)։ Եղել է Կիևի համալսարանի պրոֆեսոր (1879 թվականից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հնաբուսաբանությանը և Ռուսաստանի բուսականությանը։ Հեղինակն է «Հարավ-Արևմտյան Ռուսաստանի ֆլորան» (1886 թ.), «Միջին և Հարավային Ռուսաստանի, Ղրիմի և Հյուսիսային Կովկասի ֆլորան» (հատորներ 1—2, 1895—1897 թթ.) և բրածո բույսերի վերաբերյալ մի շարք կարևոր աշխատությունների։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Шмальгаузен Иван Фёдорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Бубырева В. А., Гельтман Д. В. В.Л. Комаров и Санкт-Петербургский университет, Vladimir L. Komarov and St. Petersburg University (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 4. — С. 68—94. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-14004
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 525)։
|