Լյուբով Պոլիշչուկ ռուս.՝ Любовь Григорьевна Полищук | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1949 |
Ծննդավայր | Օմսկ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 28, 2006[2][3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[1] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1985) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատերական ուսուցիչ և մանկավարժ |
Ամուսին(ներ) | Վալերի Մակարով և Սերգեյ Ցիգալ |
Երեխա(ներ) | Ալեքսեյ Մակարով և Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Լյուբով Գրիգորևնա Պոլիշչուկ (ռուս.՝ Любовь Григорьевна Полищук, մայիսի 21, 1949, Օմսկ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 28, 2006[2][3], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, երգչուհի, թատերական գործիչ և մանկավարժ[4]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[5]։
Լյուբով Պոլիշչուկը ծնվել է 1949 թվականի մայիսի 21-ին Օմսկում, շինարարության ոլորտի աշխատող Գրիգորի Պոլիշչուկի և դերձակուհի Օլգա Պոլիշչուկի ընտանիքում։ Մակության տարիներից երազել է դառնալ դերասանուհի, սիրել է պարել ու երգել։ Չափազանց բարձր հասակի պատճառով նրան չեն ընդունել բալետի դպրոց, և նա ընդունվել է դպրոցական երգչախումբ՝ դառնալով նրա մենակատարը[6]։
Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու թատերական ինստիտուտ, սակայն ուշացել է ընդունելության քննություններից։ Վերադառնալով տուն՝ աշխատել է Օմսկի ֆիլհարմոնիայի «Омичи на эстраде» կոլեկտիվում։ Հետագայում ֆիլհարմոնիայի մի խումբ արտիստների հետ ընդունվել է Ռոսհամերգին առընթեր Էստրադային արվեստի համառուսաստանյան ստեղծագործական արվեստանոց (խոսակցական ժանր)։ Ուսումն ավարտել է 1967 թվականին։ Նույն թվականին ամուսնացել է դերասան Վալերի Մակարովի հետ, որի հետ ծանոթ է եղել «Омичи на эстраде» կոլեկտիվում աշխատելու տարիներից (ամուսնալուծվել են 1976 թվականին Մակարովի՝ ալկոհոլամոլության պատճառով[7])։ Վերադարձել է Օմսկ, որտեղ ելույթ է ունեցել որպես խոսակցական ժանրի դերասանուհի[6][8]։ Վարել է թատերականացված հաղորդումներ, կատարել մենախոսություններ, որոնք նրա համար գրել է Մարյան Բելենկին։
Երբ Օմսկի ֆիլհարմոնիայի ղեկավար Յու․ Յուրևսկին դարձել է Ռոսհամերգի տնօրեն (1971 թվականի նոյեմբեր), Օսմկից Մոսկվա է հրավիրել մի շարք դերասանների, որոնց թվում է եղել Լյուբով Պոլիշչուկը։ Նա դարձել է Մոսկվայի մյուզիք-հոլլի արտիստ, որտեղ մասնավորապես կատարել է գլխավոր դեր «Կարմիր սլաքը հասնում է Մոսկվա» (ռուս.՝ «Красная стрела прибывает в Москву») ներկայացման մեջ։ Այդ ներկայացման համար Պոլիշչուկի մենախոսությունը գրել է Միխայիլ Ժվանեցկին[9]։
1979 թվականին Պոլիշչուկը տեղափոխվել է Մոսկվայի մանրապատումների թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է յոթ տարի։ 1985 թվականին հեռակա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետը[6][8]։
Մոսկվայում անցկացրած առաջին տարիները շատ ծանր են եղել Լյուբով Պոլիշչուկի համար։ Նա որդու հետ ապրել է վարձով բնակարանում, իսկ մանկության մի մասն Ալեքսեյ Մակարովն անցկացրել է ինտերնատում, ուր մայրն ստիպված է եղել ուղարկել նրան[10]։
Կինոյում Լյուբով Պոլիշչուկն իր նորամուտը կատարել է 1974 թվականին՝ կատարելով էպիզոդիկ դեր Գրիգորի Ալեքսանդրովի «Սարյակ և Քնարահավ» (ռուս.՝ «Скворец и Лира») ֆիլմում[11]։
Լյուբով Պոլիշչուկը ճանաչման է արժանացել «Տասներկու աթոռ» ֆիլմի շնորհիվ 1976 թվականին, որում նա նկարահանվել է մի էպիզոդում, որտեղ Անդրեյ Միրոնովի մարմնավորած գլխավոր հերոսը տանգո է պարում Պոլիշչուկի հերոսուհու հետ։ Սակայն «Տասներկու աթոռ» ֆիլմից հետո խորհրդային իշխանությունը դերասանուհու դեմքը համարել է «ոչ խորհրդային» և արգելել նրան նկարահանել գլխավոր դերերում։ Դրանից հետո Լյուբով Պոլիշչուկը մի քանի տարի նկարահանվել է միայն էպիզոդներում, չնայած նրա դերերը հաճախ զգալի ուշադրության են արժանացել հանդիսատեսի կողմից։
1984 թվականին Լյուբով Պոլիշչուկն ամուսնացել է նկարիչ Սերգեյ Ցիգալի հետ (ամուսնացել են Պոլիշչուկի հղիության պատճառով[7])․ այս անգամ ամուսնությունը եղել է հաջող[10]։ Նույն թվականին Լյուբով Պոլիշչուկն արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման[6]։
1990-1997 թվականներին եղել է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի դերասանուհի, որի ղեկավարն էր Իոսիֆ Ռայխելգաուզը։
1994 թվականին Լյուբով Պոլիշչուկին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։
2000 թվականին Լյուբով Պոլիշչուկը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո բեմում կարողացել է խաղալ միայն օրթոպեդիական կորսետով։ 2005 թվականին օնկոլոգիական հիվանդության պատճաով բուժվել է Բոտկինյան հիվանդանոցում և Ա․ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, իսկ Ն․ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում վիրահատվել է (հեռացվել է ողնաշարի մի հատվածը)։ Այնուհետև անցնել է վերականգնում իսրայելական մասնավոր կլինիկայում, բայց առանց նշանակալի հաջողության։ Մոսկվա վերադառնալուց (2006 թվականի մարտի սկիզբ) հետո շարունակել է նկարահանվել «Իմ գեղեցիկ դայակը» սերիալում․ նկարահանումների վերջին օրվան (մարտի վերջ) մասնակցելու համար բացակայելու թույլտվություն է խնդրել հիվանդանոցում։ Կյանքի վերջին ամիսներին Լյուբով Պոլիշչուկն ընդունել է ուժեղ ցավազրկող դեղեր[8]։ Հասկանալով, որ ինքը չի կարողանա հաղթահարել հիվանդությունը, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն։ Որդին՝ Ալեքսեյ Մակարովը, ծանոթների հարցերին ի պատասխան ասել է, որ ինքը Սերգեյ Ցիգալի ու Մաշայի հետ նստած է նրա անկողու մոտ և սպասում է, որովհետև այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել[12]։
2006 թվականի նոյեմբերի 25-ին հարազատները չեն կարողացել արթնացնել դերասանուհին, նա ընկել է կոմայի մեջ և տեղափոխվել հիվանդանոց[13]։ Պարզվել է, որ նրա մոտ եղել է հիպերտոնիկ ճգնաժամ ցավազրկողների ընդունման պատճառով։ Բուժօգնությունից հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից[6]։ 2006 թվականի նոյեմբերի 28-ին Լյուբով Պոլիշչուկը մահացել է երկարատև հիվանդությունից հետո (ողնաշարի սարկոմա) Մոսկվայում (մահացել է քնած ժամանակ)[14]։ Թաղվել է նոյեմբերի 30-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը (տարածք № 6а)[8]։
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե դերասանուհու հիվանդության պատճառը եղել է այն, որ «Տասներկու աթոռ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օստապ Բենդերի դերակատարը նրան գցել է պարի ժամանակ, ինչի պատճառով վնասվել է դերասանուհու ողնաշարը[11]։ Սակայն ֆիլմի ռեժիսոր Մարկ Զախարովը կտրականապես հերքել է այդ վարկածը և որպես հիվանդության պատճառ նշել 2000 թվականին տեղի ունեցած ավտովթարը, ինչից հետո դերասանուհու մոտ սկսվել են մեջքի հետ կապված խնդիրներ[15]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974 | ֆ | Սարյակ և Քնարահավ | Скворец и Лира | աղջիկ բարոնուհու տանը |
1974 | ֆ | Սերգեյ Մարտինսոնի բենեֆիսը (ֆիլմ-ներկայացում) | Бенефис Сергея Мартинсона | |
1976 | ֆ | Տասներկու աթոռ | Двенадцать стульев | տանգո պարող |
1976 | ֆ | Կախարդական լապտեր | Волшебный фонарь | մաքսանենգ |
1977 | ֆ | Ոսկե արկ | Золотая мина | Լարիսա |
1977 | ֆ | Զացեպինների ընտանիքը | Семья Зацепиных | Նատաշա |
1978 | ֆ | 31 հունիսի | 31 июня | Քուինի |
1978 | ֆ | Դուենիա | Дуэнья | Դիանա |
1978 | ֆ | Յուլիա Վրևսկայա | Юлия Вревская | |
1979 | ֆ | Արքայազն Ֆլորիզելի արկածները | Приключения принца Флоризеля | Ժանետ |
1979 | ֆ | Բաբելոն XX | Вавилон XX | Մալվա |
1979 | ֆ | Իմ մահվան համար խնդրում եմ մեղադրել Կլավային | В моей смерти прошу винить Клаву К. | Կլավայի մայրը |
1979 | ֆ | Այն նույն Մյունհաուզենը | Тот самый Мюнхгаузен | երգչուհի Բերտա |
1980 | ֆ | Միայն մյուզիք-հոլլում | Только в мюзик-холле | Տատյանա Ֆեոդորովնա |
1980 | ֆ | Սատիրայի ու հումորի ալմանախ | Альманах сатиры и юмора | |
1980 | ֆ | Մեծ-փոքր պատերազմ | Большая-малая война | Մարուսյա |
1980 | ֆ | Կրակոց մեջքին | Выстрел в спину | Ելենա Նիկոլաևնա Վանինա |
1981 | ֆ | Արձակուրդ սեփական հաշվին | Отпуск за свой счёт | աղջիկ |
1981 | ֆ | Սպիտակ ագռավ | Белый ворон | Նեստերովա |
1981 | ֆ | Եզոպոս | Эзоп | Կլեա |
1981 | ֆ | Աննման Նակոնեչնիկովը | Несравненный Наконечников | |
1981 | ֆ | Ուրիշի տոնին | На чужом празднике | Լյուբով Գրիգորևնա, կինոդերասանուհի |
1982 | ֆ | Գողություն | Кража | |
1983 | ֆ | «Չորս կեռնեխների» գաղտնիքը | Тайна «Чёрных дроздов» | Ադել Ֆորտեսկյու |
1983 | ֆ | Չե՛մ լացի | Не заплачу! | դոննա Կոնչետա Կուալոլո |
1983 | ֆ | Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը | Я готов принять вызов | ատամանի սիրելին |
1984 | ֆ | Եթե կարող ես, ներիր | Если можешь, прости | Դաշա, Յակովի նախկին կինը |
1984 | ֆ | Միայնակ կոմերսանտի շահումը | Выигрыш одинокого коммерсанта | Բամբարելա |
1985 | ֆ | Օձ որսացողը | Змеелов | Վերա |
1985 | ֆ | Ոսկե ձկնիկ | Золотая рыбка | Սալլա Վուդ, թիկնապահ |
1986 | ֆ | Վայրի քամի | Дикий ветер | Նատա |
1986 | ֆ | Покушение на ГОЭЛРО | Աննա Մարինովա | |
1987 | ֆ | Քրիստոնյաներ | Христиане | Պելագեա Կարաուլովա |
1987 | ֆ | Раз на раз не приходится | Սմիրնովա | |
1987 | ֆ | Պետքական մարդիկ | Нужные люди | աերոբիկայի մարզիչ |
1988 | ֆ | Անմեղության կանխավարկած | Презумпция невиновности | Զոյա Բոլոտնիկովա, երգչուհի |
1988 | ֆ | Պատահար Ուտինոոզյորսկում | Происшествие в Утиноозёрске | Զոյա Միրոնովնա Ժգուլևա |
1988 | ֆ | Ուրուրները որսից բաժին չեն հանում | Коршуны добычей не делятся | Մարիա |
1989 | ֆ | Посвящённый | մայր | |
1989 | ֆ | Սեր արտոնություններով | Любовь с привилегиями | Իրինա |
1989 | ֆ | Фуфло | Օլգա | |
1989 | ֆ | Ես բոլորովին լավ եմ | Я в полном порядке | Վերա Կոնստանտինովնա |
1989 | ֆ | Ինտերաղջիկ | Интердевочка | Զինա Մելեյկո |
1990 | ֆ | Папашка и мэм | Մարինա Միխայլովնա | |
1990 | ֆ | Սանիտարական գոտի | Санитарная зона | մարզգործկոմի նախագահ Բոբրովա |
1990 | ֆ | Моя морячка | լամբադա պարող | |
1990 | ֆ | Կնամոլ | Бабник | Իննա |
1991 | ֆ | Հավաքագրորդ | Вербовщик | Զինաիդա Նովիկովա |
1991 | ֆ | Ահաբեկիչ | Террористка | Օլգա |
1991 | ֆ | Ձագը Որսկան շների համաստեղությունից | Щен из созвездия Гончих Псов | Լիդայի մայրը |
1991 | ֆ | Մեղրամիս | Медовый месяц | |
1991 | ֆ | Ընտանիքասերը | Семьянин | Լիզա, ոստիկան |
1992 | ֆ | Գլխի գինը | Цена головы | Շառլոտա |
1992 | ֆ | Կնամոլ-2 | Бабник 2 | Լյուբով Կարպովնա |
1992 | ֆ | Նոր Օդեոն | Новый Одеон | բազմանդամ ընտանիքի մայր |
1993 | ֆ | Սկանդալ մեր Կլոշգորոդում | Скандал в нашем Клошгороде | Վեբլա |
1993 | ֆ | Ձեր մատները խնկի հոտ ունեն | Ваши пальцы пахнут ладаном | Նադեժդա Չեկրիկինա |
1993 | ֆ | Դափնե և Քլեո | Дафнис и Хлоя | Կլեարիստո |
1993 | ֆ | Ստամբուլյան տրանզիտ | Стамбульский транзит | Օլգա Բորիսովնա |
1993 | ֆ | А чой-то ты во фраке? | Նատալյա Ստեպանովնա | |
1994 | ֆ | Երրորդն ավելորդ չէ | Третий не лишний | Լյուբա, մատուցողուհի |
1994 | ֆ | Դոն Ժուան կամ Դոն Կիխոտ, կամ Այս մասին ավելի լավ է լռել | Дон Жуан или Дон Кихот, или Об этом лучше умолчать | Դուլսինեա |
1995 | ֆ | Շիրլի-միրլի | Ширли-мырли | դեսպանի կին |
1995 | ֆ | Երևակայության խաղ | Игра воображения | Ռիտա |
1995 | ֆ | Խաչակիր | Крестоносец | |
1996 | ֆ | Ռուսական հետախուզության թագավորները | Короли российского сыска | Անաստասիա Մուրավյովա |
1996 | ֆ | Իմպոտենտ | Импотент | |
1996 | ֆ | Թատերական ծաղրանմանակման էջեր | Страницы театральной пародии | |
1997 | ֆ | Աստղային գիշեր Կամերգերսկում | Звёздная ночь в Камергерском | «Լայզա Մինելի» |
1999 | ֆ | Կադրիլ | Кадриль | Լիդա Զվյագինցևա |
1999 | ֆ | Վերջնագիր | Ультиматум | շրջանային բժիշկ |
2000 | ֆ | Ասպետական վեպ | Рыцарский роман | կայսրուհի Իրինա |
2000 | ֆ | Игра на вылет | Գալինա Դորոֆեևնա | |
2000 | ֆ | Тихие омуты | Պոլինա Սերգեևնա Կաշտանովա | |
2000 | ֆ | Սուրբ Վալենտինի օր | День святого Валентина | Լյուբա |
2001 | ֆ | Մենք արեցինք սա | Мы сделали это! | Լյուբա |
2001 | ֆ | Նրա վեպի հերոսը | Герой её романа | Պոլինա |
2002 | ֆ | Անհաջողակի որդին | Сын неудачника | Լյուբով |
2003 | ֆ | Персики и Перчики. Куртуазные истории | ||
2003 | ֆ | Ձյունե սեր, կամ Քուն ձմառային գիշերը | Снежная любовь, или Сон в зимнюю ночь | Օլգա Միխայլովնա, Քսենյայի մայրը |
2003 | ֆ | С Новым годом! С новым счастьем! | Ալլա Ռոդիոնովա | |
2003 | ֆ | Ռուսական ամազոնուհիներ | Русские амазонки | Եկատերինա Վլադիմիրովնա |
2003 | ֆ | Գործակալ կարճ կիսաշրջազգեստով | Агент в мини-юбке | Նինա |
2003 | ֆ | Մեր ցեղի հերոսը | Герой нашего племени | հաղորդավարի մայրը |
2004-2006 | ս | Իմ գեղեցիկ դայակը | Моя прекрасная няня | Լյուբով Գրիգորևնա, դայակ Վիկայի մայրը |
2004 | ֆ | Հույսը հեռանում է վերջինը | Надежда уходит последней | Մուսա |
2004 | ֆ | Սպանել ծածանին | Убить карпа | Լիդիա Միխայլովնա |
2004 | ֆ | Крестный сын | Ալլա, դերասանուհի | |
2005 | ֆ | Ստեպանիչի տայգայական ուղևորությունը | Тайский вояж Степаныча | Լյուսյա |
2005 | ֆ | Զգույշ, Զադով | Осторожно, Задов! | Օլգա |
2005 | ֆ | Ամենագեղեցիկը | Самая красивая | Կիրա, Նոնայի մայրը |
2005 | ֆ | Դարաշրջանի աստղը | Звезда эпохи | Կլավդիա Պլավնիկովա |
2006 | ֆ | Ստեպանիչի իսպանական ուղևորությունը | Испанский вояж Степаныча | Լյուսյա |
|