Հովհաննես Թևոսյան

Հովհաննես Թևոսյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Մոսկվայի հանքային ակադեմիա (1927)[1]
Մասնագիտություն՝ ԽՍՀՄ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 4, 1902(1902-01-04)[1][2]
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օր մարտի 30, 1958(1958-03-30)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Թաղված Կրեմլի պատի պանթեոն[1]
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ամուսին Q107337618?
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Հովհաննես (Իվան) Թևատրոսի (Ֆեոդորովիչ) Թևոսյան (հունվարի 4, 1902(1902-01-04)[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 30, 1958(1958-03-30)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2], աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ), ԽՍՀՄ պետական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (19431918 թվականից ՌՍԴԲ (բ) կ անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թևոսյանի կիսանդրին Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում

1927 թվականին ավարտել է Մոսկվայի հանքային գործի ակադեմիան։ 1927-1936 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողովրդական տնտեսության ոլորտում։ 1936-1939 թվականներին` ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության ժողկոմի 1-ին տեղակալ, 1939 թվականից` նավաշինական արդյունաբերության, 1940 թվականից՝ սև մետալուրգիայի ժողկոմ, 1948-1950 թվականներին՝ մետալուրգիական արդյունաբերության, 1950-1953 թվականներին՝ սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար, 1956 թվականից՝ ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում։ 1937-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։

Արժանացել է Լենինի 5 և 3 այլ շքանշանների[3]։

  • Լենինի շքանշան։
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)։
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Арзуманян А., Тайна Булата, Е. 1967.
  • Боголюбов С. А. // И. Ф. Тевосян в воспоминаниях ветеранов судостроительной промышленности / Сост. Афанасьев С. И. СПб., 1991.
  • Воспоминания о И. Ф. Тевосяне. М., 1991.
  • Залесский К. А. Империя Сталина. Биографический энциклопедический словарь. М., 2000.
  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. № 12 (46) Декабрь 2001.
  • Арзуманян А., Тайна Булата, Е., 1967.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 429.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թևոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 174