Մարգարիտ Բարանկիցե | |
---|---|
Ծնվել է | 1957 |
Ծննդավայր | Ռույիգի, Բուրունդի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | maisonshalom.org |
![]() |
Մարգարիտ Բարանկիցե (ֆր.՝ Marguerite Barankitse, Maggy, 1957, Ռույիգի, Բուրունդի), ազգությամբ թութսի բուրունդիացի մարդասեր։
Մարգարիտի հայրը՝ Միշել Բարանկիցեն, 1962 թվականին մահացել է քաղցկեղից։ Մագիի պապը պահանջել է, որ մայրը երկու երեխաների ազգանունը փոխարինի հոր ազգանունով և «Habonimana»-ն («Աստված, ով հետևում է») դարձել է «Barankitse» («ինձ ուզում եք»)։ Տարրական դպրոցում ցուցաբերած բարձր առաջադիմության համար Մարգարիտին թույլատրել են շարունակել ուսումը։ 1970-1976 թվականներին սովորել է Բուժումբուրայի ավագ դպրոցում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1979 թվականից՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ Ռույիգի քաղաքում[2]։ 1981 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Լուրդում, 1983 թվականին վերադարձել է Ռույիգի։ Վրդոհված այն հանգամանքից, որ գերազանց առաջադիմությամբ ուսանողները չեն կարողանում ավելի բարձր կրթություն ստանալ, նա հանդես է եկել բոլորի համար հավասար կրթության առաջարկով։ Իր գործունեության համար 1986 թվականին կանգնել է դատարանի առջև։ Իր տանը ընդունել է որբերի, ինչի համար համարվել է «դավաճան»։
Կրթաթոշակ ստանալով՝ 1988 թվականին մեկնել է Ֆրիբուր, մինչև 1990 թվականը ուսանել Բենեդիկտի դպրոցում, այնուհետև 1991 թվականին վերադարձել Ռույիգի և աշխատել որպես առաջնորադարանի քարտուղար։ Ուսումը ընդհատել է 6 ամսով՝ օգնելու քաղցկեղից տառապող մորը, ով մահացել է 1989 թվականին։
Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ականատես է եղել մարդկանց դաժան սպանությունների և որոշել է 25 երեխաների ապահովել սննդով և ապաստանով։ Եվրոպացի, բուրունդիացի ընկերների օգնությամբ ստեղծել է աջակցության ցանց։ 1994 թվականի մայիսին Ռույիգիի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոս Ժոզեֆ Մդուհիրուբուսան[4] համաձայնվել է նախկին դպրոցը վերածել երեխաների համար ապաստանի, որն անվանվել է «Maison Shalom» («Խաղաղության տուն»)։
2009 թվականի հունիսին Լյուքսեմբուրգի դքսուհի Մարիա Թերեզան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հարցերով փաստաբանը, Բուրունդի կատարած այցի ժամանակ այցելել է «Խաղաղության տուն»[5]։ 2011 թվականի հոկտեմբերին դքսուհու աջակցությամբ Մարգարիտ Բարանկիցեն Լյուքսեմբուրգում կազմակերպել է լուսանկարների ցուցահանդես՝ օգնելու «Խաղաղության տանը»։
Ակտիվ գործունեություն է ծավալել նաև Բուտեզի և Գիզուրու քաղաքներում, այնտեղ ևս հիմնել է մանկական ապաստաններ։ 2004 թվականին օժանդակություն է ցուցաբերել շուրջ 20,000 երեխաների[6][7]։
2017 թվականին մայիսի 26-ին Երևանում մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը[8]։
![]() |
Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ[14]։ | ![]() |
![]() |
Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք։ | ![]() |
![]() |
Հայերը մարդիկ են, որոնք ի վիճակի եղան վերակառուցել իրենց հայրենիքը, նրանք իրոք արժեքներ ունեցող ազգ են։ Սերունդը, որը ողբերգություն է վերապրել, կարող է պետություն ստեղծել[15]։ | ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտ Բարանկիցե» հոդվածին։ |
|