Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Մարիա Պույմանովա չեխ․՝ Marie Pujmanová | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Marie Hennerová[1] |
Ծնվել է | հունիսի 8, 1893[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] |
Վախճանվել է | մայիսի 19, 1958[1][2][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[3] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[4] |
Գրական անուն | Olga Nerská[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, խմբագիր և քննադատ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ferdinand Pujman? և Vlastislav Zátka? |
Զավակներ | Petr Pujman? |
Ազգականներ | Jan Bartoš? |
Marie Pujmanová Վիքիպահեստում |
Մարիա Պույմանովա (չեխ․՝ Marie Pujmanová, օրիորդական ազգանուն՝ Հեներովա [Hennerová], հունիսի 8, 1893[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] - մայիսի 19, 1958[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխ գրող, Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետ (1953)։
Տպագրվել է 1909 թվականից։ Վաղ շրջանի պատմվածքներին բնորոշ է իմպրեսիոնիզմը։ 30-ական թվականների սկզբին անցել է մարքսիզմի դիրքերը։ ԽՍՀՄ այցելելու արգասիք է «Հայացք նոր երկրի վրա» (1932) գիրքը։ Գրել է եռերգություն, որի առաջին մասում՝ «Մարդիկ խաչմերուկում» (1937), նկարագրված է Չեխոսլովակիայի հասարակության կյանքը ինքնուրույն պետության կազմավորումից հետո։ Երկրում գերմանական ֆաշիզմի տիրապետության տարիներին Պույմանովան դիմել է պոեզիային («Երգարան», 1939, «Ռաֆայել և Սատելիտ», 1944)։ Պատերազմից հետո հրատարակել է «Ուրախություն և ցավ» (1945), «Սիրո խոստովանություն» (1949), «Միլիոնավոր աղավնիներ» (1950) և այլ ժողովածուներ։ Եռերգության երկրորդ («Խաղ կրակի հետ», 1948) և երրորդ («Կյանքն ընդդեմ մահվան», 1952) մասերում պատկերված է Չեխոսլովակիայի ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հետագայում տպագրվել են Պույմանովայի «Պանի Կյուրի» (1957) պոեմը, «Ալենի քույրը» (1958) վիպակը և Հնդկաստանի մասին ճամփորդական ակնարկները։ Պետական մրցանակներ (1937, 1948, 1951, 1953, 1955)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 460)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պույմանովա» հոդվածին։ |
|