Մարտին Ալմագրո Բաշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1911[1] Տրամակաստիլյա, Տերուել, Արագոն, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 28, 1984[1][2] (73 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հնագետ, պատմաբան և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր, պրոֆեսոր և ռեժիսոր |
Անդամակցություն | Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Ալմա մատեր | Մադրիդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[1][3] |
Եղել է գիտական ղեկավար | Մարիո Օրելյանա Ռոդրիգես, Ալբերտո Բալիլ Իլյանա և Մանուել Սանտոնխա Գոմես[4] |
Հայտնի աշակերտներ | Մարիա Ռոսարիո Լուկաս Պելիսեր |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Մարտին Ալմագրո Գորբեա և Անտոնիո Ալմագրո Գորբեա |
![]() |
Մարտին Ալմագրո Բաշ (իսպ.՝ Martín Almagro Basch, ապրիլի 11, 1911[1], Տրամակաստիլյա, Տերուել, Արագոն, Իսպանիա - օգոստոսի 28, 1984[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հնագետ։ Իսպանական քաղաքացիական պատերազմի մասնակից։
Պատմաբան Մարտին Ալմագրո Գորբեայի հայրը։
Մարտին Ալմագրո Բաշը ծնվել է Տրամակաստիլյայում։ Սովորել է Ալբառասինի պիարիստների քոլեջում, 1928-1930 թվականներին՝ Վալենսիայի համալսարանում, այնուհետև՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, ստացել դոկտորի կոչում, եղել Հյուգո Օբերմայերի աշակերտը, 1930-ական թվականներին մեկնել է Գերմանիա, որտեղ ավարտել է ուսումը։
1936 թվականի հուլիսի 31-ին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, զինվորագրվել իսպանական ֆալանգում[6][7]
1939 թվականին նշանակվել է Կատալոնիայի հնագիտական թանգարանի (Բարսելոնա) տնօրեն։ 1940 թվականին եղել է Սանտիագոյի համալսարանի հնագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1943 թվականին՝ Բարսելոնայի համալսարանի նախնադարի ամբիոնի պրոֆեսոր։
Մադրիդի և Բարսելոնայի համալսարաններում եղել է վաղ մարդկության պատմության պրոֆեսոր, 1968-1981 թվականներն եղել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի տնօրեն, միաժամանակ աշխատել է Իսպանիայի ազգային հետազոտության խորհրդում։
Նախորդող Ավգուստո Ֆերնանդես դե Ավիլես |
Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի տնօրեն 1968 - 1981 |
Հաջորդող Էդուարդո Ռիպոլ Պերեյո |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ալմագրո Բաշ» հոդվածին։ |
|