Միլան Ռուֆուս սլովակ.՝ Milan Rúfus | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Զավաժնա Պորուբա, Լիպտովսկի Միկուլաշ, Սլովակիա |
Վախճանվել է | հունվարի 11, 2009[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիա |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրող և ակնարկագիր |
Լեզու | սլովակերեն |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Կրթություն | Կոմենսկու անվան համալսարան |
Պարգևներ | |
Միլան Ռուֆուս Վիքիքաղվածքում | |
Milan Rúfus Վիքիպահեստում |
Միլան Ռուֆուս (սլովակ.՝ Milan Rúfus, դեկտեմբերի 10, 1928[1][2][3][…], Զավաժնա Պորուբա, Լիպտովսկի Միկուլաշ, Սլովակիա - հունվարի 11, 2009[4][1][2][…], Բրատիսլավա, Սլովակիա[8]), ժամանակակից սլովակ բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, մանկագիր, գրականագետ, ակադեմիկոս[9]։ Սլովակ բանաստեղծներից հենց նրա ստեղծագործություններն են առավել շատ թարգմանվել այլ լեզուներով[10]։
Ծնվել է Ժիլինայի շրջանի Զավաժնա Պորուբա բնակավայրում, որմնադիրի ընտանիքում։ Հաճախել է ծննդավայրի հանրային դպրոցը, ապա Լիպտովսկի Միկուլաշի գիմնազիան։ 1948-1952 թվականներին բանասիրություն ու պատմություն է ուսումնասիրել Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի արվեստների ֆակուլտետում, ստացել գիտական աստիճան և մինչև 1989 թվականին թոշակի անցնելը այդ նույն համալսարանում սլովակյան ու չեխական գրականությունների պատմություն է դասավանդել։ 1971-1972 թվականներին՝ որպես հյուր պրոֆեսոր, սլովակյան լեզու և գրականություն է դասավանդել նաև Իտալիայում՝ Նեապոլ քաղաքի համալսարանում[11]։ Մահացել է Բրատիսլավայում, 2008 թվականի հունվարի 11-ին՝ իր ծննդյան 80-րդ տարելիցը նշելուց մեկ ամիս անց[12],:
Ռուֆուսի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1940-ական թվականների մամուլում։ 1956 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծական առաջին ժողովածուն՝ Až dozrieme (Մինչև հասունանում ենք) խորագրով։ Տարիների ընթացքում դրան հետևել են ևս երեսուն գիրք, որոնցից առավել հաջողված են համարվում մանկական Modlitbičky-ն (Փոքրիկ աղոթքներ), Báseň a čas-ը (Պոեզիան և ժամանակը, 2005) և Vernosť-ը (Հավատարմություն, 2007)։ Իր ստեղծագործություններում Ռուֆուսը բազմիցս անդրադարձել է այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդասիրությունը, համեստությունը և աշխարհիկ, ինչպես նաև աստվածային սերը[13][14]։ Նա մեծ դեր ու նշանակություն է տվել ժողովրդական բանահյուսության, ազգային ավանդույթների պահպանմանը։ Կոմունիստական ժամանակներում իշխանությունները, ինչպես շատ այլ հեղինակների, նրան պարզապես մի կերպ հանդուրժել են[15]։
Սլովակ ընթերցողների ջերմ ընդունելությանն են արժանացել նաև Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ»-ի, Ֆրանտիշեկ Հրուբինի, Սերգեյ Եսենինի, Միխայիլ Լերմոնտովի, Յոզեֆ Կայետան Տիլի գործերի ռուֆուսյան թարգմանությունները։
Միլան Ռուֆուսը, ում ստեղծագործությունները թարգմանվել են քսանից ավելի լեզուներով, 1991 թվականից ի վեր բազմիցս առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ 2008 թվականին նա դարձել է Crane Summit Award միջազգային բանաստեղծական մրցանակի առաջին դափնեկիրը։ Այդ պարգևի մի մասն էլ կազմել է նրա բանաստեղծությունների չինարեն թարգմանության հրատարակումը[9][16]։
1998 թվականին 33158 համարանիշը կրող փոքր մոլորակը կոչվել է Միլան Ռուֆուսի անունով։ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Google Doodle-ը առանձնահատուկ կերպով հիշատակել է նրա կյանքն ու գործը[17]։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Ռուֆուս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Ռուֆուս» հոդվածին։ |
|