Յոհան ֆոն Պալավիչինի | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1848[1] |
Ծննդավայր | Պադովա, Ավստրիական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 4, 1941 (93 տարեկան) |
Մահվան վայր | Պուստարադվան, Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Հունգարիա |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ավստրո-Հունգարական կայսրության ընդհանուր գործերի նախարարների խորհուրդ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրությունում Ավստրո-Հունգարիայի դեսպան, Ավստրո-Հունգարական կայսրության դեսպան և Հունգարիայի վերին պալատի անդամ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
János Pallavicini Վիքիպահեստում |
Յոհան ֆոն Պալավիչինի (հունգարերեն Pallavicini János őrgróf, գերմաներեն Johann Markgraf von Pallavicini, մարտի 18, 1848[1], Պադովա, Ավստրիական կայսրություն[2] - մայիսի 4, 1941, Պուստարադվան, Հունգարիա), ավստրո-հունգարակական դիվանագետ, մարքիզ, Ավստրո-Հունգարիայի վերջին դեսպան Օսմանյան կայսրությունում, մասնավորապես ծառայելով որպես դեսպան Բարձր Դռանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ծնվել է 1848 թվականի մարտի 18-ին Պադուայում, իտալական Պալավիչինո ազնվական ընտանիքում։ Կրթությունը ստացել է Էդինբուրգում (ներկայումս Շոպրոն) և Վիենայում, որից հետո անցել է ավստրո-հունգարական դիվանագիտական ծառայության։ 1871 թվականին նշանակվել է Գերմանիայի դեսպանատան ատաշե, 1878 թվականին Ֆրանսիայում, 1880 թվականին Մեծ Բրիտանիայում։ 1887 թվականին Սերբիայի դեսպանատան քարտուղար է դարձել։ 1894 թվականին աշխատել է փաստաբան Մյունխենում, նույն թվականին դիվանագիտական աշխատանքի է անցել Ռուսաստանում։ 1899 թվականի հունվարին դարձել է բանագնաց Ռումինիայում[3]։
1906 թվականի հոկտեմբերի 5-ին մարքիզ[4] ֆոն Պալավիչինին Ֆրանց Յոզեֆ I-ի կողմից նշանակվել է դեսպան Օսմանյան կայսրությունում[5]։
Մարքիզ ֆոն Պալլավիչինին լայնորեն հայտնի էր որպես հարգված դիվանագետ և Երկակի միապետության կողմնակից էր ի տարբերություն կոմս Ալոիս Լեքսա ֆոն Էիրենթալի և Բալհաուզպլացի շատ երիտասարդ դիվանագետների նման դեմ էր Բոսնիայի անեքսիային։ 1911 թվականին կոմս Ալոիս Լեքսա ֆոն Էիրենթալի հիվանդության ընթացքում նշանակվել է Ավտրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։ 1908 թվականին հանդես է եկել Բոսնիայի բռնակցման դեմ[6]։
Պալավիչինին էական դերակատարում է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Օսմանյան կայսրությանը Կենտրոնական տերությունների շարքերում պատերազմի մեջ ներգրավվելու գործում։ 1915 թվականին տեղեկացրել է հայկական բնակչության երկրում իրականացվող բնաջնջման մասին։ Քանի որ երկար պաշտոնավարել է և Պոլսում դիվանագիտական կորպուսի դեկան է եղել, հետևաբար համարվում է, որ մեծ ազդեցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձությունների վրա։ Սակայն Հայկական հարցի հետ կապված նրա դերը տարիների քննարկման նյութ է եղել պատմաբանների կողմից և քննադատության է արժանացել, քանի որ բավականաչափ չի բարձրաձայնել իր բողոքը։
«Մինչ ֆոն Վանհենհայմը դիվանագիտական բողոքի նոտաներ էր արձակում և նրա իրավահաջորդ Պաուլ ֆոն Վոլֆ Մետերնիխը, արտաքին քաղաքական գերատեսչության սատարմամբ, Գերմանիայի անունից բավարար աղմուկ էր բարձրացնում սպանությունների մասին, CUP-ից պահանջում էր հեռանալ պաշտոնից, Պալլավիչինին պաշտոնում մնաց ողջ պատերազմի ընթացքում, նախընտրելով պարբերաբար բարեկամական խոսքեր ուղղել CUP-ի առաջնորդներին»[7]։ |
Վիեննա ուղարկած նրա հաշվետվություններից հստակ երևում է, որ Պալավիչինին տեղյակ է եղել բռնության վերաբերյալ Օսմանյան նախաձեռնությանը և որ նա ներգրավված է եղել «կենտրոնացված պլանային և կազմակերպված ոչնչացմանը»[8]։ Արդեն 1915 թվականի հունիսին նա գրել է Վիեննա, որ «հայկական բնակչությունը ... ոչ միայն ենթարկվում է մեծագույն թշվառության, այլև բնաջնջման (einer gänzlichen Ausrottung)»[9]: Ի պաշտպանություն, սակայն, գրառումները ցույց են տալիս նաև, որ նա բողոքել է, բայց ապարդյուն[10]։
1917 թվականի ապրիլին մարքիզ ֆոն Պալավիչինին հրաժարվել է Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու Կառլոս I-ի առաջարկից։
Մահացել է 1941 թվականի մայիսի 4-ին Հունգարիայում, Պուստարադվանիի (Pusztaradvány) իր դղյակում։
Հայոց ցեղասպանության ապացույցներ
Pallavicini, János von KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK