Նինա Ուրգանտ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1929[1] |
Ծննդավայր | Լուգա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2021 (92 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1953) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Nikolai Urgant? |
Ամուսին(ներ) | Kirill Laskari?, Lev Maksovitsj Milinder? և Գենադի Վորոպաև |
Երեխա(ներ) | Անդրեյ Լևի Ուրգանտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Նինա Նիկոլաևնա Ուրգանտ (ռուս.՝ Нина Николаевна Ургант, սեպտեմբերի 4, 1929[1], Լուգա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2021, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1974), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1976)։
Նինա Նիկոլաևնա Ուրգանտը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում[2]։ Այդտեղ՝ մարզի հարավ-արևմուտքում, այդ ժամանակ ապրում էին մեծ թվով էստոնացիներ. ռուսացած էստոնացի էր նաև Նինա Ուրգանտի հայրը՝ Նիկոլայ Ուրգանտը, որն ամուսնացել էր ռուս աղջկա՝ Մարիայի[3][4]։ Ուրգանտ ազգանվան էստոնական ծագման մասին գրել են նաև «МК в Питере» հրատարակությունը (դերասանուհու որդուն՝ Անդրեյ Ուրգանտին նվիրված հոդվածում, որ տպագրվել է 2006 թվականին[5]) և «Аргументы и факты» թերթը[6]։
1930-ական թվականներին խորհրդային սպա Նիկոլայ Ուրգանտի ընտանիքը երեխաների (երկու դուստր և երկու որդի) հետ միասին շրջել է ողջ երկրում։ 1940 թվականին Նիկոլայ Ուրգանտը, որ դարձել էր ՆԳԺԿ մայոր, նշանակում է ստացել Լիտվայի Դաուգավպիլս քաղաքում. ընտանիքը այդտեղ է գտնվել այն ժամանակ, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը[3]։ Մի քանի օր անց քաղաք են մտել գերմանական զորքերը։ Նիկոլայ Ուրգանտը շարժվել է դեպի արևելք նահանջող խորհրդային զորքերի հետ, իսկ ընտանիքը մնացել է օկուպացված քաղաքում։ Ավելի ուշ Նինա Նիկոլաևնան ասել է. «Հիշում եմ, որ Դաուգավպիլսի փողոցներով գնդակահարության էին քշում հրեական ազգային պատկանելություն ունեցող մարդկանց՝ հագուստների վրա կարված դեղին աստղերով։ Այդ թվում նաև երեխաների։ Նրանց վրայով սողում էին ոջիլները, նրանք տանջահար էին։ Ես տեսել եմ նրանց աչքերը...»։ Նինան ստիպված է եղել թաքնվել շուրջկալների ժամանակ և փախչել ոստիկաններից, որպեսզի իրեն ևս չուղարկեին Գերմանիա[7]։ Ընտանիքի դրությունն ավելի վատ կլիներ, եթե օկուպացիոն ուժերն իմանային, թե ով է Նինայի հայրը, բայց, ըստ Նինա Ուրգանտի խոսքերի, իրենց նկուղում թաքցրել է բարի դռնապանուհին։ Ընդ որում՝ ողջ շրջանն իմացել է, որ նրանք չեկիստի երեխաներ են, բայց ոչ ոք չի մատնել[4]։
Դաուգավպիլսի ազատագրումից հետո Նինա Ուրգանտը շարունակել է հաճախել դպրոց։ Այդտեղ բացահայտվել են նրա տաղանդները. նա մասնակցել է դպրոցական համերգներին, արտասանել բանաստեղծություններ, նվագել կիթառ և երգել պատերազմական տարիների երգեր՝ ստանալով «Նինկա-արտիստուհի» («Нинка-артистка») մականունը։ Շրջապատողների հիացմունքը քաջալերել է Նինային, և դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ՝ հաղթահարելով մեծ մրցակցությունը[3][4]։ Այնտեղ նա սովորել է 1948 թվականից[8] մինչև 1953 թվականը (Տատյանա Սոյնիկովայի և Վլադիմիր Չեստնիկովի դասարան)։
Ինստիտուտն ավարտելուց հետո Նինա Ուրգանտը մեկ տարի աշխատել է Յարոսլավում՝ Ֆ. Վոլկովի անվան դրամայի ռուսական թատրոնում։ 1954 թվականից եղել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի դերասանուհի, իսկ 1962 թվականին սկսել է աշխատել Լենինգրադի Ա. Պուշկինի անվան դրամայի ակադեմիական թատրոնում (Ալեքսանդրինսկի թատրոն)[9]։
Կինոյում իր առաջին մեծ դերը Նինա Ուրգանտը կատարել է 1962 թվականին Իգոր Տալանկինի «Մուտք» (ռուս.՝ «Вступление») ֆիլմում։ Դրան հետևել են այլ հաջողության ունեցած ու հանդիսատեսի ուշադրությանն արժանացած այլ աշխատանքներ, ինչպիսիք են Լյուսյայի դերը ռեժիսոր Վիկտոր Տուրովի «Ես ծնունդով մանկությունից եմ» (ռուս.՝ «Я родом из детства», 1966) ֆիլմում, Աննա Միխայլովնայի դերը «Որդիները գնում են մարտի» (ռուս.՝ «Сыновья уходят в бой», 1969) կինոֆիլմում։ Սակայն Նինա Ուրգանտի ամենահայտնի և համընդհանուր ընդունելության արժանացած աշխատանքը եղել է բուժքույր Ռայայի դերը ռեժիսոր Անդրեյ Սմիրնովի «Բելառուսական կայարան» (ռուս.՝ Белорусский вокзал, 1970) ֆիլմում[10]։։
1974 թվականին Լենինգրադյան հեռուստատեսությունը նկարահանել է «Նինա Ուրգանտ» ֆիլմ-դիմանկարը[11]։
2014 թվականի հուլիսին Նինա Ուրգանտը «Только звёзды» ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։ Նա խոստովանել է, որ չնայած բուժմանը, հիվանությունը զարգանում է, և ապաքինման հույս չկա։ Սակայն դերասանուհին ջանում է պահպանել առողջ դատողությունն ու շարժվելու ունակությունը[12]։
Նինա Ուրգանտը մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին[13][14]։
2001 թվականին Նինա Ուրգանտն ստորագրել է բաց նամակն ի պաշտպանություն НТВ հեռուստաալիքի[15]։
2007 թվականին Նինա Ուրգանտը կողմ է հանդես եկել Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի նախագահի, իսկ Վլադիմիր Պուտինին՝ կառավարության ղեկավարի պաշտոններում առաջադրելուն[16]։
Ընտանիքում եղել է չորս երեխա՝ Վլադիմիրը, Նինան, Գերմանը և Գալինան[3],
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1954 | ֆ | Վագրերին հնազանդեցնողը | Укротительница тигров | Օլեչկա Միխայլովա |
1955 | ֆ | Տասներկուերորդ գիշեր | Двенадцатая ночь | աղախին |
1957 | ֆ | Պազուխինի մահը | Смерть Пазухина | Մավրա Գրիգորևնա |
1957 | ֆ | Փողոցը լի է անսպասելի երևույթներով | Улица полна неожиданностей | հանգստացող Պետերգոֆի այգում |
1958 | ֆ | Գնում էին զինվորները... | Шли солдаты… | այրի |
1959 | ֆ | Շինել | Шинель | թեթևաբարո կին |
1960 | ֆ | Զգո՛ւյշ, տատի՛կ | Осторожно, бабушка! | Ալեքսանդրա |
1962 | ֆ | Մուտք | Вступление | Վոլոդյայի մայրը |
1963 | ֆ | Ծանոթացե՛ք, Բալուև | Знакомьтесь, Балуев! | Դուսյա Բալուևա |
1963 | ֆ | Քանի դեռ կենդանի է մարդը | Пока жив человек | Զինաիդա Իվանովնա Շիրոկովա |
1964 | ֆ | Մայրը և խորթ մայրը | Мать и мачеха | Կատերինա |
1964 | ֆ | Ճայը (ֆիլմ-ներկայացում) | Чайка | Մաշա |
1965 | ֆ | Տոթ հուլիս | Знойный июль | Վարվառա |
1966 | ֆ | Ցերեկային աստղեր | Дневные звёзды | կին |
1966 | ֆ | Ես ծնունդով մանկությունից եմ | Я родом из детства | Լյուսյա |
1967 | ֆ | Հատուցում | Возмездие | Սիմա Սուվորովա |
1967 | ֆ | Պատերազմ տանիքների տակ | Война под крышами | Աննա Միխայլովնա |
1968 | ֆ | Մարդիկ ինչպես գետեր... | Люди как реки… | Պրասկովյա, փոստատար |
1969 | ֆ | Գլադիատոր | Гладиатор | Մաշա |
1969 | ֆ | Այդ անմեղ զվարճանքները | Эти невинные забавы | Կոստյայի մայրը |
1969 | ֆ | Որդիները գնում են մարտի | Сыновья уходят в бой | Աննա Միխայլովան |
1970 | ֆ | Բելառուսական կայարան | Белорусский вокзал | Ռայա |
1970 | ֆ | Արվեստի կախարդական ուժը | Волшебная сила искусства | Վովայի մայրը |
1971 | ֆ | Առյուծի գերեզման | Могила льва | Մարիա, Վեսելովի սիրուհին |
1974 | ֆ | Երազել ու ապրել | Мечтать и жить | Մարիայի մայրը |
1974 | ֆ | Մրցանակ | Премия | Միլենինա |
1975 | ֆ | Մնացած ամբողջ կյանքում | На всю оставшуюся жизнь | Տանյա |
1975 | ֆ | Հիշողություն | Память | ուսուցչուհի |
1976 | ֆ | Դուք ինձ գրել եք... | Вы мне писали… | Նինա Նիկոլաևնա |
1976 | ֆ | Ընտանեկան տոնակատարության օր | День семейного торжества | Դարյա Ստեպանովնա |
1976 | ֆ | Վիրաբույժ Միշկինի օրերը | Дни хирурга Мишкина | Մարինա Վասիլևնա, գլխավոր բժիշկ |
1976 | ֆ | Երկար, երկար գործ | Длинное, длинное дело | Մարիա Իվանովնա Ստրոգանովա |
1976 | ֆ | Սեփական կարծիք | Собственное мнение | Օլիմպիադա |
1979 | ֆ | Բաց գիրք | Открытая книга | Տանյայի մայրը |
1978 | ֆ | Սիրուն տղամարդ | Красавец-мужчина | Ապոլինարիա |
1978 | ֆ | Տղաներ | Мальчишки | Դուսյա |
1979 | ֆ | Ինը օր և ամբողջ կյանքը | Девять дней и вся жизнь | ինքն իրեն, հնչյունավորում |
1980 | ֆ | Ընտանեկան շրջան | Семейный круг | Մեդվեդևա |
1981 | ֆ | Աղջիկն ու Գրանդը | Девушка и Гранд | Մարինայի մայրը |
1981 | ֆ | Տանկակայան | Танкодром | Մարգարիտա Անդրեևնա |
1982 | ֆ | Ահա էլի պատուհան... | Вот опять окно… | Աննա Կիրիլովնա |
1982 | ֆ | Արևային քամի | Солнечный ветер | Լյուբով Վասիլևնա |
1984 | ֆ | Հանգստի ժամանակը՝ շաբաթվանից կիրակի | Время отдыха с субботы до понедельника | ջերմանավի ուղևոր |
1984 | ֆ | Լավագույն տարիները | Лучшие годы | Վիկա |
1985 | ֆ | Կիրակնօրյա հայր | Воскресный папа | Նինա Սերգեևա |
1985 | ֆ | Իմ ընկերուհի | Подружка моя | Նինա Յուրևնա, Կոստյայի մայրը |
1986 | ֆ | Տուժածները պահանջներ չունեն | Потерпевшие претензий не имеют | Եկատերինա Վասիլևնա |
1987 | ֆ | Հիշեք ինձ այսպիսին | Запомните меня такой | Ժուկովա |
1987 | ֆ | Հեքիաթ սիրահարված ներկարարի մասին | Сказка про влюблённого маляра | կույր թագուհի |
1988 | ֆ | Սերաֆիմա Գլյուկինայի առօրյա ու տոն օրերը | Будни и праздники Серафимы Глюкиной | Մարիա Գրիգորևնա |
2004 | ֆ | Կոտրված լապտերների փողոց 6 | Улицы разбитых фонарей-6 | Ելենա Պետրովնա |
2004 | ֆ | Ես քեզ սիրում եմ | Я тебя люблю | Մարիա Լվովնա |
2006 | ֆ | Ռուսական փողեր | Русские деньги | Անֆիսա Տիհոնովա |
2008 | ֆ | Ասիացի | Азиат | Օշկինչիխա |
|