Պավել Պոստիշև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6 (18), 1887[1] |
Ծննդավայր | Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 26, 1939[2][1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Պավել Պետրովիչ Պոստիշև (ռուս.՝ Павел Петрович Постышев, կուսակցական ծածկանունը՝ Երմակ (ռուս.՝ Ермак), սեպտեմբերի 6 (18), 1887[1], Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1939[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։
Ծնվել է Իվանովո-Վոզնեսենսկում, ջուլհակ-բանվորի ընտանիքում։ 1905 թվականին եղել է Իվանովո-Վոզնեսենսկի բանվորական պատգամավորների խորհրդի պատգամավոր։ 1906 թվականին՝ ՌՍԴԲԿ Իվանովոյի քաղկոմի անդամ, 1907-1908 թվականներին՝ օկրուգային կոմիտեի բյուրոյի անդամ։ 1908 թվականին ձերբակալվել և դատապարտվել է տաժանակրության, 1912 թվականին՝ ընդմիշտ բնակության է ուղարկվել Իրկուտսկի նահանգ, 1914-1917 թվականներին՝ ՌՍԴԲԿ Իրկուտսկի բյուրոյի անդամներ, մետաղագործների արհմիության ղեկավար։
1917 թվականի մարտից՝ Իրկուտսկի խորհրդի պատգամավոր, օգոստոսից՝ նախագահի տեղակալ, արհեստակցական միությունների Կենտրոնական բյուրոյի նախագահ, 1917 թվականի դեկտեմբերից՝ Իրկուտսկի ՌՀԿ-ի անդամ, կարմիր գվարդիայի ջոկատների կազմակերպիչ։ 1918 թվականին եղել է Հեղտրիբունալի նախագահ, Ցենտրոսիբիրի անդամ և նրա ներկայացուցիչը Հեռավորարևելյան ԺԿԻ-ում, Խաբարովսկում։ 1918-1920 թվականին ընդհատակյա աշխատանք է կատարել Հեռավոր Արևելքում, գլխավորել Մերձամուրյան պարտիզանական ջոկատները։ 1920 թվականին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ լիազորը իյաբարովսկի շըրջանում, Հեռավորարևելյան բյուրոյի անդամության թեկնածու։
1921-1922 թվականին կուսակցական, զինվորական, խորհրդային ղեկավար աշխատանքներ է տարել Հեռավորարևելյան հանրապետությունում։ 1923 թվականից կուսակցական աշխատանքներ է կատարել Ուկրաինայում։ 1925 թվականից ՈւԿ(բ)Կ ԿԿ անդամ և քաղբյուրոյի անդամության թեկնածուներ, 1926 թվականին՝ քաղբյուրոյի, կազմբյուրոյի անդամ և ՈւԿ(բ)Կ ԿԿ քարտուղար։ 1930-1933 թվականին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, ԿԿ կազմբյուրոյի անդամ, միաժամանակ 1933-1937 թվականին՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, քաղբյուրոյի և կազմբյուրոյի անդամ, 1934 թվականից՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ և Կիևի մարզկոմի, 1937-1938 թվականին՝ ՀամԿ(բ)Կ Կույբիշևի երկրկոմի քարտուղար։ ՀամԿ(բ)Կ 11, 13-17-րդ համագումարների պատվիրակ էր, 14-րդ համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, 15-17-րդ համագումարներում՝ անդամ։ 1934- 1938 թվականին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Եղել է ԽՍՀՄ ԿԴԿ Նախագահության անդամ։
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 384)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Պոստիշև» հոդվածին։ |
|