Ծնվել է | ապրիլի 7, 1942[1] (82 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Կիշինչանդի Չելարամի անվան քոլեջ |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր և պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Shobha Kapoor? |
Երեխա(ներ) | Ekta Kapoor? և Տուսշար Կապուր |
Ջիտենդրա (հինդի՝ जितेन्द्र (Jeetendra), իրական անունը` Ռավի Կապուր, ապրիլի 7, 1942[1], Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան և հեռուստապրոդյուսեր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` կյանքում ունեցած ձեռքբերումների համար (Filmfare Lifetime Achievement Award, 2003 թ.) և կինոյում ունեցած վաստակի համար տրվող մրցանակին (Screen Lifetime Achievement Award, 2005 թ.): Հանդիսանում է Balaji Telefilms, Balaji Motion Pictures և ALT Entertainment ընկերությունների հիմնադիրը։
Ջիտենդրան ծնվել է Ամրիթսարում։ Նրա ծնողները գործարարներ էին` ոչ թանկարժեք զարդեղենի բնագավառում։ Գիրգաում քաղաքում նա սովորել է Սուրբ Սեբաստիանի անվան դպրոցում, որտեղ նրա հետ նույն դպրոցում սովորել է նաև Ռաջեշ Կհաննան։ Այնուհետև ավարտել է Սիդդհարթի քոլեջը։ Զարդեղենի առևտրով զբաղվելու ժամանակ, նրան նկատել է ռեժիսոր Վանկուդրե Շանտարամը և առաջարկել դերասանուհի Սանդհյայի կրկնորդի դերում հանդես գալ «Navrang» (1959 թ.) կինոնկարում։
Առաջին կոմերցիոն հաջողությունը Ջիտենդրան ունեցավ 1964 թվականին, երբ թողարկվեց «Պոեմը քարում» կինոնկարը։ Սակայն, նրա երկարաժամկետ հաջողության մեկնարկը` 1967 թվականին նկարահանված «Պարտք» կինոնկարն էր։ Այդ ֆիլմի երաժշտական համարներից մեկի համար, խանութից գնված շապիկն ու սպիտակ կոշիկները` դարձան նրա այցեքարտը։ Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «Սեր և հարստություն» (1970 թ.) և «Քարավան» (1971 թ.) կինոնկարները։ Եռանդուն պարերի պատճառով, նա ստացել էր «Բոլիվուդի ցատկոտող Ջեկ» մականունը[2][3]։
Ջիտենդրան նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերի գլխավոր դերերում, որում, Բոլիվուդի ստեղծման օրից, նրա հետ կարող են համեմատվել նրա հասակակիցներից շատ քչերը։ Հարավ-հնդկական կինեմատոգրաֆում հաճախ նկարահանվում էին նրա ֆիլմերից շատերի ռեմեյքները` տելուգու լեզվով։ Դրանցից արժե նշել «Տնային դաստիարակը» (1972 թ.), «Մոռացված կինը» (1975 թ.) և այլ ֆիլմեր, որտեղ հնչում էին Գուլզարի բառերով և Ռահուլ Դև Բուրմանի երաժշտությամբ գրված երգերը` Կիշոր Կումարի կատարմամբ։
Ջիտենդրայի խաղընկերուհիներն են եղել այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք էին Շրիդևին, Ռինա Ռոյը, Մումթազը, Հեմա Մալինին, Նիտու Սինգհը, Ջայա Պրադան, Ռեքհան և ուրիշներ։
Ջիտենդրան իր կնոջը` Շոբհա Կապուրին հանդիպել է, երբ վերջինս դեռ 14 տարեկան էր։ Նա ավարտել է դպրոցը, ընդունվել քոլեջ, իսկ հետո որպես ուղեկցորդուհի, աշխատել British Airways ավիաընկերությունում։ Նրանք ամուսնացել են 1974 թվականին[4]։ Ջիտենդրան և Շոբհան ունեն երկու զավակ, դուստրը` պրոդյուսեր Էկտա Կապուրը և որդին, դերասան Տուսշար Կապուրը[5]։
Իր ինքնակենսագրության մեջ, Հեմա Մալինին հաստատում է, որ ժամանակին գրեթե պետք է ամուսնանար Ջիտենդրայի հետ, սակայն վերջին պահին մտափոխվել է[6]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1964 | Պոեմը քարում | Geet Gaaya Pattharon Ne | Վիջայ |
1967 | Պարտք | Farz | Գոպալ (գործակալ 116) |
1967 | Մարգարտահատ դարձած կաթիլ | Boond Jo Ban Gayee Moti | Սաթյապրակաշ |
1968 | Մեղրամիս | Suhaag Raat | Ջիտու |
1968 | Իմ պարոն | Mere Huzoor | Ախտար Հուսեյն |
1968 | Ընտանիք | Parivar | Գոպալ |
1969 | Հավատ | Waris | Ռամ Կումար 2 |
1969 | Երկու եղբայր | Do Bhai | Վիջայ Վերմա |
1969 | Մեկ անգամ ստելով | Jeene Ki Raah | Մոհան |
1969 | Հողն է կանչում | Dharti Kahe Pukarke | Շիրու |
1969 | Լավագույն ընկերը | Jigri Dost | Գոպի, փաստաբան Անանդ |
1969 | Ավագ քույրը | Badi Didi | - |
1970 | Մայրական սեր | Maa Aur Mamta | Ռամ |
1970 | Ճշմարտություն | Himmat | Ռագհու |
1970 | Սեր և հարստություն | Humjoli | Ռաջեշ |
1970 | Նոր ուղի | Naya Raasta | Չանդեր |
1970 | Խոստացիր երբեք չբաժանվել | Mere Humsafar | Ռաջու |
1970 | Պատասխան քայլ | Jawab | Ռաջկումար |
1971 | Քարավան | Caravan | Մոհան |
1971 | Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքը | Kathputli | Վիշալ |
1971 | Հարազատ արյուն | Banphool | Հարիա |
1972 | Ռամ և Բհարատ | Bhai Ho To Aisa | Բհարատ Սինգհ |
1972 | Տնային դաստիարակը | Parichay | Ռավի |
1972 | Անհաջող փոխարինում | Roop Tera Mastana | արքայազն |
1972 | Խեղճը | Ek Bechara | - |
1972 | Երկու խենթացած սիրահարներ | Ek Hasina Do Diwane | Ամար |
1972 | Հարսանիքից հետո | Shaadi Ke Baad | Շյամ Ռամ |
1973 | Մեծ խարդախություն | Gehri Chaal | Սագար |
1973 | Ատամն ընդ ատաման | Jaise Ko Taisa | Վիջայ, Վինոդ Կումար |
1973 | Զարմանալի դեր | Anokhi Ada | Ռակեշ |
1975 | Մոռացված կինը | Khushboo | դոկ. Բրինդաբան |
1976 | Ընտանիք | Santan | - |
1977 | Ջայն ու Վիջայը | Jay-Vejay: Part - II | Դակու Սարդար Շեր Սինգհ |
1977 | Սիրո հավերժական հեքիաթը | Dharam Veer | Վիր Սինգհ |
1977 | Մտերիմ մարդը | Apnapan | Անիլ Մեհրա |
1977 | Միակ ճանապարհը | Ek Hi Raasta | - |
1977 | Երդում | Kasum Khoon Ki | Կիշան |
1977 | Սիրելի Բանկե | Dildaar | Անոխ «Բանկե» Լալ |
1978 | Երդվում եմ գլխովս | Tumhari Kassam | Անանդ |
1978 | Չիրականացած կանխագուշակում | Badaltey Rishtey | Սագար Սինգհ |
1978 | Սեր և պատ | Dil Aur Deewaar | Վիջայ |
1978 | Ամուսնալուծություն | Priyatama | Ռավի |
1978 | Դժոխք և Դրախտ | Swarg Narak | Մոհան Կապուր |
1978 | Եթե հավատում ես | Karmayogi | Աջայ |
1979 | Քո սերը | Hum Tere Ashiq Hain | դոկ. Անանդ |
1979 | Ընտանիք | Khandaan | Ռավի Շրիվաստավ |
1980 | Երգչուհի Աաշան | Aasha | Դիպակ |
1980 | Խենթացել եմ քեզանից | Aap Ke Deewane | Ռոկի |
1980 | Բոցավառվող գնացքը | The Burning Train | Թիեֆ |
1980 | Ատելության կրակը | Jyoti Bane Jwala | Սուրաջ, Ջյոթի, Ջվալա |
1980 | Ջրային ապարանքը | Jal Mahal | Ռավի |
1980 | Բաժանում | Judaai | Շաշիկանտ Վերմա |
1981 | Հատուցում | Khoon Aur Paani | Ռակեշ Բհալլա, Լաքշման Սինգհ |
1981 | Հարստություն և խելք | Pyaasa Sawan | Չանդրականտ, Ռավի |
1981 | Մեկ սխալ | Ek Hi Bhool | Ռամ Կումար Շրիվաթսավ |
1981 | Շակկա | Shakka | Շակկա |
1981 | Լսեք իմ ձայնը | Meri Aawaz Suno | Սուշիլ Կումար |
1981 | Որբը | Sharada | Ինդեր Մալհոտրա |
1982 | Սիրո ճանապարհները | Raaste Pyar Ke | - |
1982 | Գողը | Chorni | դոկ. Վիկրամ Սագար |
1982 | Վրեժի կրակ | Badle Ki Aag | տեսուչ Ամար Վերմա |
1982 | Մարդը | Insaan | Ռավի |
1982 | Աստվածային պատիժ | Dharam Kanta | Շիվա |
1982 | Սիրահարների հանդիպումը | Deedar-E-Yaar | Ախտար Նավազ Խան |
1982 | Սամրատ | Samraat | Ռաջ |
1983 | Քաջը | Nishaan | - |
1983 | Ամեն-ինչ հանուն սիրո | Arpan | Անիլ Վերմա |
1983 | Սիրային գաղտնիք | Prem Tapasya | Մոհան Կումար Վերմա |
1983 | Թանկագին ընկեր | Jaani Dost | Վիրու |
1983 | Դատավոր Չոուդհարին | Justice Chaudhury | դատավոր Չոուդհարի |
1984 | Նվերը | Tohfa | Ռամու |
1984 | Ամուսնացիր ինձ հետ, սիրելիս | Maang Bharo Sajana | Ռամ Կումար |
1984 | Օձային աստված | Maqsad | Տիլակ |
1984 | Ոսկե մեդալ | The Gold Medal | - |
1984 | Խանդ | Akalmand | դոկ. Կիրան |
1985 | Զոհը | Balidaan | տեսուչ Վիջայ |
1985 | Դաժան ճակատագիր | Sanjog | Նարաին |
1986 | Սիրո ցանցը | Jaal | Շաշի Պրատապ Սինգհ |
1986 | Դրախտից լավ | Swarag Se Sunder | Վիջայ Չոուդհարի |
1986 | Օրենքի ներկայացուցիչը | Dharm Adhikari | Պրակաշ |
1986 | Երջանիկ եղիր | Sadaa Suhagan | Շեքհար |
1986 | Քույրերը | Aisa Pyaar Kahan | Սագար |
1986 | Երջանիկ տունը | Ghar Sansar | Պրակաշ |
1987 | Եսամոլը | Khudgarz | Ամար Սաքսենա |
1987 | Կյանքը զոհելով | Jaan Hatheli Pe | Ռամ |
1987 | Հարազատ երեխան | Aulad | Անանդ |
1988 | Ապտակ | Tamacha | Ռաջիվ Սինգհ |
1988 | Կյանքի աստառը | Sone Pe Suhaaga | Վիջայ Կումար |
1988 | Մահացու ճակատամարտ | Mar Mitenge | Ռամ Վերմա |
1989 | Սերը շահում է | Souten Ki Beti | Շյամ Շանկար Վերմա |
1990 | Թունավորը | Zahreelay | կապիտան Կումար |
1990 | Հարստություն և աղքատություն | Amiri Garibi | Հիրա |
1990 | Արքայազն Հաթիմի արկածները | Haatim Tai | - |
1990 | Իմ ամուսինը միայն իմն է | Mera Pati Sirf Mera Hai | Պրակաշ Չանդրա |
1990 | Ոստիկանության տեսուչը | Thanedaar | Ավինաշ Չանդար |
1990 | Օձը | Sheshnaag | - |
1992 | Կաբարեի պարուհին | Dil Aashna Hai (...The Heart Knows) | արքայազն Արջուն Սինգհ |
1992 | Արդարադատության աստվածուհին | Insaaf Ki Devi | Սանթոշ Վերմա |
1993 | Երկրաշարժ | Bhookamp | - |
1993 | Գիտան և Անջալին | Geetanjali | Սագար Բհարդվաջ |
1993 | Վատ մարդը | Khal-Naaikaa | Ռավի Կապուր |
1993 | Ճշմարիտ կինը | Aadmi Khilona Hai | Վիջայ Վերմա |
1994 | Տան պատիվը | Ghar Ki Izzat | Սոհան Կումար |
1995 | Բախտից չես փախչի | Janam Kundli | Ռավի Կապուր |
1995 | Խենթ սիրահարների ժամանակը | Zamaana Deewana | Մադանլալ Մալհոտրա |
1997 | Դհարմա և Կարմա | Dharma Karma | Կարմա, Շիվա Կապուր |
1997 | Դատավորն ու դատապարտյալը | Judge Mujrim | դատավոր Պրատապ Սինհա |
1999 | Մայրը | Mother | Սունիլ Մալիկ |
2003 | Մի բան ասա | Kucch To Hai | Ռավի, Կարանի հայրը |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիտենդրա» հոդվածին։ |
|