Սառա Գրովս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Sara Lee Colbaugh[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1972 (52 տարեկան) Burnsville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | contemporary Christian music? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի, հեղինակ-կատարող, կիթառահար և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Fair Trade Services? |
Կրթություն | North Central University? և Evangel University? |
Կայք | saragroves.com |
Sara Groves Վիքիպահեստում |
Սառա Լի Գրովս (անգլ.՝ Sara Lee Groves), ի ծնե՝ Կոլբոգ (անգլ.՝ Colbaugh, սեպտեմբերի 10, 1972, Burnsville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, կիթառահար, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոպրոդյուսեր[2][3]։
Սառա Լի Գրովսը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 10-ին Վայնլենդում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ), մեծացել է Սփրինգֆիլդում (նահանգ Միսսուրի), իսկ այժմ նա բնակվում է Սեյնթ-Փոլում (նահանգ Մինեսոտա)[4]։
1994 թվականին Սառան ավարտել է «Evangel University» համալսարանը (Սփրինգֆիլդ)՝ ստանալով բարձր աստիճան պատմության ոլորտում։ 1994-1998 թվականներին Գրովսը Ռոսմաունթի միջնակարգ դպրոցում աշխատել է պատմության ուսուցիչ, որից հետո նա սկսել է իր երաժշտական գործունեությունը[5][6]։
Սառան իր երաժշտական գործունեությունն սկսել է 1998 թվականին։ Նույն թվականին նա թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Past the Wishing»։ Այնուհետև Գրովսը թողարկել է ևս 9 ալբոմ․
Սառան ամուսնացած է Թրոյ Գրովսի հետ 1995 թվականից։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու որդի՝ Թոբի Գրովսը (ծնված 2003 թ.) և Ռուբի Քեյթ Գրովսը (ծնված 2007 թ. հուլիսի 13) և մեկ դուստր՝ Կիրբի Գրովսը (ծնված 2000 թ.)[7][8]։