Սին Սեգյոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 29, 1990[1] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | Հարավային Կորեա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 1651494 |
Սին Սեգյոն (կորեերեն՝ 신세경, հուլիսի 29, 1990[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, երգչուհի և մոդել:
Լինելով երեխա՝ նա սկսեց իր կարիերան։ Նրա կարիերայում կարևոր նշանակություն ունեցավ 2009 թվականի «Բարձր հարված տանիքի միջով» դորամայում խաղացած դերը։ Այդ ժամանակվանից ի վեր նա նկարահանվել է «Հայացք անցյալից» (2011), «Վերադարձ բազա» (2012), «Ծաղիկների կռիվը 2» (2014) ֆիլմերում, ինչպես նաև «Խոր արմատներով ծառ» (2011), «Աղջիկ, որը տեսնում է բույրերը» (2015), «Վեց թռչող վիշապներ» (2015-2016), «Հաբեկի ծնունդը» (2017), «Սև ասպետ» (2017-2018) դորամաներում։
Forbes-ը երկու անգամ ներառել է Սին Սեգյոնին Կորեայի 40 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում 2011 և 2012 թվականներին՝ համապատասխանաբար 26-րդ և 14-րդ տեղերում։
Սին Սեգյոնը ծնվել է 1990 թվականի հուլիսի 29-ին Սեուլի Յանգչոն շրջանում, Հարավային Կորեա: Նա, նախքան Չանգ-Անգ համալսարան ընդունվելը, որտեղ հմտացել է կատարողական արվեստի ոլորտում, հաճախել է Շինմոկի ավագ դպրոց[2]։
Սինը 1998 թվականին, որպես մանկահասակ դերասանուհի, ութ տարեկանում կատարեց իր դեբյուտը, ինչպես նաև հայտնվեց «Ppo Ppo Ppo» մանկական շոուում («Համբույր, համբույր») և 2005 թվականի «Toji» («Երկիր») պատմական դրամայում[3][4]։
«Իմ փոքրիկ հարսնացուն» ֆիլմում մեծ դեր ունենալուց հետո, նա հետագայում դերեր ունեցավ «Մոխրոտը», «Ակուստիկա» և «Էրոսի հինգ զգացմունքները» ֆիլմերում[5][6][7][8][9], ինչպես նաև շրջադարձային եղավ փոքր արքայադուստր Չոնմյոնի դերը «Մեծ թագուհի Սոնդոկ» դորամայում։
Դերասանուհու համար բեկումնային եղավ սպասուհու դերը 2009 թվականի «Բարձր հարված տանիքի միջով» հանրահայտ սիթքոմում։ Այս սերիալում ունեցած հաջողության շնորհիվ Սին Սեգյոնը դարձավ Կորեայում ամենապահանջված հայտնիներից մեկը։ Նրան սկսեցին ակտիվորեն հրավիրվել՝ հեռուստատեսության և տպագիր գովազդի համար։ Հետո հաջորդեցին բարձրորակ նախագծերում առաջատար դերերը, այդ թվում` բարձր գնահատված «Խոր արմատներով ծառ» պատմական դրաման՝ Չան Հյոկի և Հան Շոկ Ֆյույի հետ, ինչպես նաև «R2B. Վերադարձ բազա» օդային մարտաֆիլմը՝ Ռեյնի հետ[10][11]։
Այնուամենայնիվ, հաջորդ նախագիծը՝ «Նորաձևության թագավոր» (2012) դորաման վատ ընդունվեց հանդիսատեսի կողմից, հատկապես վիճահարույց ավարտը։ Այնուհետև Սեգյոնը թողարկեց իր առաջին թվային սինգլը` «You Were Sweet», որը նա ձայնագրեց, որպեսզի նպաստելու սուրճի ֆրանշիզային, որը նա գովազդում էր։ Նա նաև ձայնագրեց «Հայացք անցյալից» ֆիլմի սաունդթրեքը։
2010 թվականի հոկտեմբերի 20-ին Սեգյոնին և SHINee խմբի անդամ Ջոնգհյոնին միասին նկատել են տեղական լրատվական ալիքները։ Հոկտեմբերի 26-ին նրանց գործակալությունները հաստատեցին աստղերի հարաբերության մասին լուրերը[12][13]։ Բայց ինը ամիս հանդիպելուց հետո, 2011 թվականի հունիսին, Սեգյոնը և Ջոնգհյոնը բաժանվեցին՝ զբաղվածության պատճառով[14]։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ | Հղում |
---|---|---|---|---|
2004 | Իմ փոքրիկ հարսնացուն | Հյե վոն | [5] | |
2006 | Մոխրոտը | Հյոնսու | [8] | |
2009 | Էրոսի հինգ զգացմունքները | Շին Սուջոն | հատված «Հավատա պահին» | [15] |
2010 | Ակուստիկա | Սեկուն | հատված «Բրոկկոլի» | [16] |
2011 | Հայացք անցյալից | Ջո Սեբին | [17] | |
2012 | R2B. Վերադարձ բազա | Յու Սեյոն | [11] | |
2014 | Ծաղիկների կռիվը 2 | Հո Մինա | [18] | |
2017 | Պատրաստում | Կյոնրան | Հատուկ հյուր | [19] |
Տարի | Անվանում | Դեր | Հեռուստաալիք | Ծանոթագրություններ | Հղում |
---|---|---|---|---|---|
2004 | Երկիր | փոքր Չոյ Սոհի | SBS | [4] | |
2009 | Մեծ թագուհի Սոնդոկ | փոքր Արքայադուստր Չոնմյոնգ | MBC | [20] | |
Բարձր հարված տանիքի միջով | Շին Սեկյուն | Երկրորդ եթերաշրջան | [21][22] | ||
2011 | Խոր արմատներով ծառ | Սոյի/Դամ | SBS | [23] | |
2012 | Բարձր հարված․ կարճ ոտք ունեցողի վրեժխնդրություն | Սեկյունգ |
MBC | Կամեո, 75 էպիզոդ | [24] |
Նորաձևության թագավոր | Լի Գայոն | SBS | [25] | ||
Իմ ամուսինը ընտանիք ունեցավ | Շի Սեկյուն |
KBS2 | Կամեո, 49 էպիզոդ | [26] | |
2013 | Երբ տղամարդը սիրահարվում է | Սո Միդո | MBC | [27][28] | |
2014 | Երկաթե մարդը | Սոն Սեդոն | KBS2 | [29] | |
2015 | Աղջիկ, որը տեսնում է բույրերը | Օ Չորիմ/Չոյ Ունսոլ | SBS | [30] | |
2015–2016 | Վեց թռչող վիշապներ | Բունյի | [31] | ||
2017 | Հաբեկի ծնունդը | Յուն Սոա | tvN | [32] | |
2017–2018 | Սև ասպետ. Մարդ, որ ինձ հետևում է | Ջուն Հարա | KBS2 | [33] | |
2019 | Նորեկ պատմաբան Գու Հարյունգ | Գու Հարյուն | MBC | [34] |
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Ծանոթագրություններ | Հղում |
---|---|---|---|---|
2010 | Ես իրական եմ. Շին Սեկյունգ | QTV | [35] | |
2012 | Ընդմիշտ 22 տարեկան չերլիդեր Սանոամ | SBS | պատմություն | [36] |
2018 | Փոնչան սահմաններից այն կողմ | tvN | [37] |
Տարի | Անվանում | Արտիստ | Հղում |
---|---|---|---|
1999 | "MCMXCIX" | 1999 Դա Հան Մին Գուկ | |
2010 | "Don't Say Anything" | BlueBrand | |
2017 | "Take Five" | Յունհա | [38] |
Տարի | Անվանում | Արտիստ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2010 | "The Snow Melts" | Սին Սեգյոն | երգ Love Tree Project Vol. 1-ից |
"Confessions of a Dangerous Broccoli" | երգ Ակուստիկա ֆիլմից | ||
2011 | "Blue in a Summer Day" | Սին Սեգյոն և MY Q | երգ Հայացք անցյալից ֆիլմից |
2012 | "You Were Sweet" | Սին Սեգյոն և Սիդեն Լոնդրի | Թվային սինգլ |
"Sweet Christmas" | Սին Սեգյոն և Էփիթոն Փրոջեքթ |
Տարի | Անվանակարգ | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք | Հղումներ |
---|---|---|---|---|---|
2009 | MBC Entertainment Awards | Լավագույն նոր դերասանուհի | Բարձր հարված տանիքի միջով | Հաղթանակ | [39] |
Լավագույն զույգ մրցանակ կատակերգությունում/սիթքոմում Յուն Շի Յունի հետ | Հաղթանակ | ||||
2010 | 4th Mnet 20's Choice Awards | 20-ականների ամենաազդեցիկ աստղ | Հաղթանակ | [40] | |
46th Baeksang Arts Awards | Լավագույն նոր դերասանուհի (Հեռուստատեսություն) | Բարձր հարված տանիքի միջով | Առաջադրված | ||
2011 | 15th Puchon International Fantastic Film Festival | Ֆանտազիա մրցանակ | Հաղթանակ | [41] | |
4th Style Icon Awards | Նոր պատկեր մրցանակ | Հաղթանակ | [42] | ||
48th Grand Bell Awards | Լավագույն նոր դերասանուհի | Հայացք անցյալից | Առաջադրված | ||
32nd Blue Dragon Film Awards | Առաջադրված | ||||
12th Korea Visual Arts Festival | Ֆոտոգենիկ մրցանակ, հեռուստատեսային կարգ | Խոր արմատներով ծառ | Հաղթանակ | [43] | |
SBS Drama Awards | Գերազանցության մրցանակ, հատուկ դրամայի դերասանուհի | Հաղթանակ | [44] | ||
2012 | 6th Mnet 20's Choice Awards | 20-ականների կին դրամա աստղ | Առաջադրված | ||
7th Seoul International Drama Awards | Կորեաի կարկառուն դերասանուհի | Առաջադրված | |||
5th Korea Drama Awards | Լավագույն գերազանցության մրցանակ, դերասանուհի | Նորաձևության թագավոր | Առաջադրված | ||
SBS Drama Awards | Լավագույն գերազանցության մրցանակ, դերասանուհի մինի սերիալներում | Առաջադրված | |||
2013 | MBC Drama Awards | Գերազանցության մրցանակ, դերասանուհի մինի սերիալներում | Երբ տղամարդը սիրահարվում է | Հաղթանակ | [45] |
2014 | 35th Blue Dragon Film Awards | Հանրաճանաչ աստղ մրցանակ | Ծաղիկների կռիվը 2 | Հաղթանակ | [46] |
KBS Drama Awards | Գերազանցության մրցանակ, դերասանուհի մինի սերիալներում | Երկաթե մարդը | Առաջադրված | ||
2015 | 4th APAN Star Awards | Աղջիկ, որը տեսնում է բույրերը | Առաջադրված | ||
23rd SBS Drama Awards | Գերազանցության մրցանակ, դերասանուհի դրամա սերիալներում | Վեց թռչող վիշապներ | Հաղթանակ | [47] | |
Լավագույն 10 աստղեր | Աղջիկ, որը տեսնում է բույրերը
Վեց թռչող վիշապներ |
Հաղթանակ | [48] | ||
Լավագույն զույգ մրցանակ Յու Աի հետ | Վեց թռչող վիշապներ | Հաղթանակ | [49] | ||
2016 | 5th APAN Star Awards | Գերազանցության մրցանակ, դրամա սերիալներում | Առաջադրված | ||
2018 | 11th Korea Drama Awards | Գերազանցության մրցանակ, դերասանուհի | Սև ասպետ. Մարդ, որ ինձ հետևում է | Առաջադրված | [50] |
KBS Drama Awards | Գերազանցության մրցանակ, դերասանուհի | Առաջադրված | |||
Գերազանցության մրցանակ, դերասանուհի՝ միջին երկարության դրամայում | Առաջադրված |
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սին Սեգյոն» հոդվածին։ |
|