Սողոմոն գործողություն מבצע שלמה | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Եթովպացի հրեաները իջնում են Բոինգից | |||||||||
|
Սողոմոն գործողություն (եբրայերեն՝ מבצע שלמה, Շլոմո), իսրայելական ռազմական ուժերի իրագործած՝ եթովպական հրեաներին Իսրայել տեղափոխելու ռազմական գործողություն։
1973 թվականին Իսրայելի գլխավոր ռաբին Իոսեֆը ընդունել է, որ բետա Իսրայել համայնքը հրեաներ են՝ հրեաների Դանա՝ անհետացած ճյուղի սերունդներ, և նրանք համապատասխանում են Գալախի պահանջներին։ 1977 թվականից վերսկսել է Եթովպիայի հրեաների ներգաղթը Իսրայել և տարեցտարի աճել է[1]։
թվական | մադիկ |
---|---|
1980 | 258 |
1981 | 647 |
1982 | 949 |
1983 | 2201 |
Եթովպիայի տնտեսական վիճակի վատթարացման պատճառի, երաշտի և տեղական բնակչության թշնամական վերաբերմունքի պատճառով բետա Իսրայել համայնքի գոյությունը վտանգվել է։ Իսրայելի կառավարությունը 1984 թվականի նոյեմբերին Մովսես գործողության արդյունքում մոտավորապես 14000 մարդ է տեղափոխել Իսրայել։ Տեղափոխման դժվարությունների պատճառով մոտ 4000 մարդ է մահացել։
Իսրայելի կառավարությունը հետագա տարիներին Եթովպիայի հրեաներին հայրենադարձելու նոր ջանքեր է գործադրել, և հետագա վեց տարիներին մարդկային նոր հոսքեր են գրանցվել[1]։
թվական | մադիկ |
---|---|
1985 | 1886 |
1986 | 236 |
1987 | 231 |
1988 | 595 |
1989 | 1448 |
1990 | 4121 |
1991 թվականին Մենգիստու Հայլե Մարիամի ղեկավարած Եթովպիայի կառավարությունը Էրիթրեայի և Տիգրե գավառի ապստամբների հաջողությունների պատճառով անկման եզրին էր։ Իսրայելը և հրեական կազմակերպությունները մտահոգված էին եթովպացի հրեաների ճակատագրով և կազմակերպել են գործողություն, որի ժամանակ՝ 36 ժամվա ընթացքում, 14 325 մարդ տեղափոխվել է Իսրայել[2]։
Սողոմոն գործողության ընթացքում երկու անգամ ավելի մարդ է տեղափոխվել, քան Մովսես և Իեհոշուա գործողությունների ժամանակ, միասին վերցրած։ Այս գործողության ժամանակ մեկ օդանավով տեղափոխված մարդկանց քանակի համաշխարհային ռեկորդ է սահմանվել։ 1991 թվականի մայիսի 24-ին El Al օդային ընկերության Բոյինգ-747 օդանավը 1122 մարդ է տեղափոխել։ 1087-ը գրանցվել են, բայց տասնյակ երեխաները թաքնված են եղել մայրերի շորերի մեջ[3]։ Պլանավորված է եղել 760 մարդ վերցնել, բայց քանի որ ուղևորները թեթև են եղել, որոշել են նրանց քանակը ավելացնել[4]. Թռիչքի ընթացքում երկու երեխա է ծնվել[2]։ Ինքնաթիռը նախատեսված է եղել 480 ուղևորի համար։
Գործողության ժամանակ օգտագործվել են իսրայելական օդային ուժերի C-130 տեսակի 24 տրանսպորտային և El Al] ընկերության 10 օդանավ։ Ընդհանուր առմամբ կատարել են 41 թռիչք, որոնք կատարվել են կես ժամը մեկ։ Մոտ 1500 եթովպացի հրեաներ արգելափակված են եղել Գոնդար նահանգում և մնացել են Եթովպիայում։
Հետագա տարիների Եթովպիայից Իսրայել ներգաղթի արդյունքում վերացել է Եթովպիայի բետա Իսրայել համայնքը։ 1990-1992 թվականներին նեգաղթել է 27803 մարդ, իսկ հետագա տարիների ներգաղթը շարունակվել է մինչև 1999 թվականը[1]։
թվական | մարդիկ |
---|---|
1993 | 862 |
1994 | 1192 |
1995 | 1312 |
1996 | 1361 |
1997 | 1677 |
1998 | 3105 |
1999 | 1883 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն գործողություն» հոդվածին։ |
|