Ստրասբուրգի համալսարանական պալատ | |
---|---|
Տեսակ | Համալսարան |
Հիմնադրված է | 1879 - 1884 |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ստրասբուրգ[1] |
Հասցե | 9, place de l'Université |
Palais universitaire de Strasbourg Վիքիպահեստում |
Ստրասբուրգի համալսարանական պալատը (առօրյա խոսակցականում « palais u » անվանմամբ) հանդիսանում է նեո-ռենեսանսի ոճով 1879 թվականից 1884 թվականներին Օտորո Վարթ ճարտարապետի ղեկավարությամբ կառուցված շենք, որի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է Պրուսիայի կայսր Վիլհեմ Հոհենցոլեռն առաջինի կողմից 1884 թվականին։
1871 թվականին Գերմանական կայսրության կողմից Էլզաս-Լոթարինգիայի բռնազավթման ժամանակ այս շենքը հանդիսանում էր Ստրասբուրգի նոր համալսարանի հիմնական կենտրոնը։
Գերմանական կայսրության կողմից Էլզաս-Մոզելի բռնագրավումից հետո գերմանացի մտավորականները և քաղաքական գործիչները ցանկանում են Ստրասբուրգում կառուցել գերմանական համալսարան։ Բադենի քաղաքական գործիչ` Ֆռանց վոն Ռոգենբախը, այս նախագծի հեղինակն է, ով կառուցել է ժամանակակից ոճով մի համալսարան։ Նոր համալսարանի կառուցումը սկսվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այն բացվել է 1872 թվականի մայիսի 1-ից 2-ը ժամանակավոր տարածք` Պալե Ռոանում։ Ստրասբուգի պաշարման հետեվանքով պատճառած վնասներից հետո, նոր համալսարանը մտավոր կյանքի կենտրոն և գերմանական ազդեցության կիզակետ դարձնելու ցանկությամբ, կառուցվեցին նոր շենքեր։ Համալսարանական պալատը դարձավ համալսարանի կենտրոնը, որը գտնվում էր գերմանական նոր թաղամասում` Neustadt[2]-ում։
Պալատի համար առաջին նախագիծը առաջարկվել է քաղաքաշինարար Հերման Էգգերտի կողմից։ Սակայն ճակատային մասի նախագիծը չի ընդունվել և պալատի կառուցման համար մրցույթ է հայտարարվել։ Մրցակցում էին շուրջ 107 ճարտարապետներ, որոնցից միայն 7-ն էին Էլզասից։ Այսպիսով մրցույթում հաղթող է ճանաչվում երիտասարդ Օտտո Ուորթը, ով առաջարկում է Իտալական ճարտարապետությունից ոգեշնչված նեո-ռենեսանսի շինության նախագիծ։ Ճարտարապետի[3] ղեկավարությամբ շինարարությունը սկսվում և ավարտվում է 1879 թվականից 1884 թվականներին։ Բացի այս պալատից կառուցվեցին նաև բազմաթիվ այլ շենքեր, որտեղ գտնվում են համալսարանի տարբեր ինստիտուտներ և ֆակուլտետներ, Ստրասբուրգի բուսաբանական այգին`(սերվում է նախկին համալսարանի բուսաբանական այգուց), որը գտնվում է պալատի ետնամասում։ Նրա շուրջը կառուցվել է համալիր, ներառելով մի քանի ինստիտուտներ, ինչպես նաև մի աստղադիտարան։ Նոր շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 1884 թվականի հոկտեմբերի 27ին Վիլհելմ I-ի կողմից` 2 500 000 գերմանական մարկի[4] ներդրումից հետո։
1949 թվականի օգոստոսի 10-ից մինչև 1949 թվականի սեպտեմբերի 8-ը պալատի դահլիճում տեղի է ունեցել եվրոխորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին տասներկու եվրոպական երկրների 101 պատվիրակներ։
1990 թվականի մայիսի 21-ին պալատի մուտքի դահլիճը` աուլան, հիմնական աստիճանները, պատերը և կամարները, իրենց յուրահատուկ դեկորացիաներով դասվել են պատմական հուշարձանների[5] շարքին։ Շենքի արտաքին ճակատաները իրենց քանդակազարդ հարդարանքով նույնպես հանդիսանում են պատմական հուշարձաններ[6]։
Ճարտարապետ Օտտո Ուորթը ոգեշնչվել է իտալական վերածննդից[7]։ Գեղագիտական տեսանկյունից ճակատներն ունեն Միքելե Սանմիքելի կողմից կառուցված` Վերոնայում գտնվող Պոմպեյան պալատի ոճը (1530թ.): Վեց անկյունային տաղավարները, ամբողջ երկարությամբ զարդարված արձաններով, ներկայացնում են վերածննդի դարաշրջանից մինչև 19-րդ դարի գիտնականներին և խորագիտակներին։ Բացառությամբ Կալվինի, այս անձնավորությունների մեծ մասը գերմանական աշխարհի ներկայացուցիչներ են։
Ելիսեյան պայմանագրի ֆրանսգերմանական հաշտության հիսուն ամյակի շրջանակում Ստրասբուրգի համալսարանը որոշում է Գերմանիայի արձանը տեղափոխել համալսարանի պալատի գագաթային մասում։ Մյունսթերի մերձակայքում գտնվող Էշբախ-օ-Վալից քանդակագործ Պատրիկ Բերթոն այն վերակառուցել է շատ հին լուսանկարից։ Նա իր աշխատանքն ավարտել է 2013[8] թվականի վերջին։
Գավիթը (մեր օրերում « aula » անվանմամբ) բակ է, որը ծածկված լինելով իտալական ոճի ապակե տանիքով, հիշեցնում է Յակոպո Սանսովինոյի վիլան (1540): Ճակատը ապակե տանիքին միացնող կամարների ներկված զարդարանքը հիշեցնում է Ջենովայի Palazzo Doria Pamphilj-ի (1521-1529) մեծ դահլիճը։
Պալատը մինչև այժմ էլ օգտագործվում է որպես ուսումնական հաստատություն։ Ներկայումս այնտեղ տեղակայված են Ստրասբուրգի համալսարանի արվեստի (կերպարվեստ), պատմական գիտությունների, պատմության, իսլամական աշխարհի պատմության և քաղաքակրթության, արվեստի պատմության և հնագիտության, աստվածաբանության( կաթոլիկ և բողոքական) ֆակուլտետները։
Համալսարանական հրատարակչությունը հիմանդրվել է 1920 թվականին և համալսարանի պալատի առաջին հարկում ունի իր գլխամասային գրասենյակը։
Պալատի այգու սկզբնամասում գտնվում է 1873 թվականին Ադոլֆ Միշելիսի[9] կողմից հավաքած և ավարտին հասցրած, իսկ արդեն 1884 թվականին համալսարանի շենքում տեղադրված հավաքածուն։ Սա հունական և հռոմեական, ինչպես նաև Եգիպտոսի և Միջագետքի արվեստի գործերի իրական չափսերի հիման վրա վերարտադրված հավաքածու է։
2015 թվականից հավաքածուն տնօրինում է "des Amis du Musée Adolf Michaelis" կազմակերպությունը` մշակույթային գործունեությունը զարգացնելու և այն հանրեւթյանը հայտնի դարձնելու նպատակով։
Համալսարանական պալատը Neustadt-ի գլխավոր շենքերից մեկն է, բայց այն միակ շենքը չէ, որը նախատեսված էր նոր կայսրական համալսարանի համար։ Իրականում այն տեղակայված է կամպուսի կենտրոնում, որն այժմ կոչվում է պատմական կամպուս, (կենտրոնական կամպուսից տարբերելու համար), որը կառուցվել է 1960-ական թվականներին Esplanade թաղամասեւմ։
Պալատի ետին մասում տեղ է գտնում համալսարանին պատկանող մի մեծ այգի, որտեղ կան նույն ոճով կառուցված մի քանի այլ շենքեր` նախկին քիմիայի ինստիտուտը, որտեղ այժմ գտնվում է հոգեբանության ֆակուլտետը, ֆիզիկայի ինստիտուտը, որն ընդլայնվել է 1965 թվականին, նախկին բուսաբանական ինստիտուտը, որն այժմ օգտագործվում է կրթության գիտություների և փիլիսոփայության ֆակուլտետների կողմից, ինչպես նաև երկրաշարժագիտության թանգարանի և նոր բուսաբանական ինստիտուտի կողմից։ Կամպուսի ճակատամասում գտնվում է բուսաբանական այգին, որի կենտրոնում տեղակայաված է աստղադիտարանը և վերջինիս տնօրենին պատկանող նախկին բնակարանը։
Փողոցի մյուս կողմում գտնվում են ջրաբանության և երկրաքիմիայի լաբորատորիաները, նախկին միներալոգիայի և երկրաբանության լաբորատորիաների փոխարեն և Ստրասբուրգ քաղաքի կենտրոնական թանգարանը։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի համալսարանական պալատ» հոդվածին։ |