Վլադիմիր Ալեքսեևիչ Շչուկո (ռուս.՝ Влади́мир Алексе́евич Щуко́, հուլիսի 5 (17), 1878 կամ հուլիսի 17, 1878(1878-07-17)[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[3][1][2] - հունվարի 17, 1939(1939-01-17) կամ հունվարի 18, 1939(1939-01-18)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][1][2]), խորհրդային ճարտարապետ և բեմանկարիչ։
Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1896-1904) Լ․ Ն․ Բենուայի մոտ։ 1911 թվականից ճարտարապետության ակադեմիկոս։ Շչուկոյի լավագույն ստեղծագործություններին բնորոշ է դասական ճարտարապետության սկզբունքների ստեղծագործաբար կիրառումն ու պարզ լակոնիկ ձևերի որոնումը հասարակական շենքերի նոր տիպերի և նոր տեխնիկայի հետ օրգանապես շաղկապումը։ Մինչև հեղափոխությունը կառուցել է Լենինգրադի Կիրովի պողոտայի № 63-65 տները (1908-1911), ռուսական տաղավարը Հռոմի Միջազգային ցուցահանդեսում (1911)։ Վլադիմիր Գելֆրեյխի հետ խորհրդային շրջանում ստեղծած խոշոր գործերից են Սմոլնու մուտքը (1923-1925) Լենինգրադում, Մ․ Գորկու անվան դրամատիկական թատրոնը Դոնի Ռոստովում (1930-1935), Վ․ Ի․ Լենինի անվան ԽՍՀՄ գրադարանի նոր շենքը (1928-1940), Քարե մեծ կամուրջը (1936-1938, Մ․ Ա․ Մինկուսի մասնակցությամբ), Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի գլխավոր տաղավարը (1939) Մոսկվայում, Աբխազական ԻԽՍՀ Կառավարական տունը (1932-1939) Սուխումում։ Ստեղծել է դեկորների և հագուստների ձևավորման էսքիզներ Պետերբուրգի «Հինավուրց թատրոնի» (1907), Լենինգրադի թատրոնների (1919-1932), Մոսկվայի Փոքր թատրոնի «Բորիս Գոդունով» ներկայացման (1937) համար, ինչպես և բարձրարվեստ գծանկարներ ու ջրաներկ գործեր։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Union List of Artist Names — 2012.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։
|