Վլադիմիր Սոսյուրա ուկրաիներեն՝ Володимир Сосюра | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25 1897 (հունվարի 6 1898) |
Ծննդավայր | Դեբալցևո, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 8, 1965[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Բորիսպոլ, Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և Ուկրաինական ԽՍՀ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն և քնարապատմողական |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Vladimir Sosyura? |
Volodymyr Sosiura Վիքիպահեստում |
Վլադիմիր Նիկոլաևիչ Սոսյուրա (ուկրաիներեն՝ Володи́мир Микола́йович Сосю́ра, դեկտեմբերի 25 1897 (հունվարի 6 1898), Դեբալցևո, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1965[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։
Մասնակցել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ճակատային թերթի զինվորական թղթակից։ Սոսյուրայի վաղ շրջանի ստեղծագործությունների («Կարմիր ձմեռ» (1921 թ.), «1917 թվական» (1921 թ.), «Օքսանա» (1922 թ.), «1871 թվական» (1923 թ.), «Պատասխան» (1926 թ.), «Պատերազմ պատերազմին» (1930 թ.) պոեմներ. «Երկաթուղի» (1924 թ.), չափածո հերոսապատում և այլն) հիմնական թեմաներն են հեղափոխության ու քաղաքացիական կռիվների հերոսականությունը, սովետական մարդու հոգևոր աճը, միջազգային պրոլետարական համերաշխությունը։ «Կարմիր վարդեր» (1932 թ.), «Նոր բանաստեղծություններ» (1937 թ.), «Սիրում եմ» (1939 թ.) ժողովածուները նվիրված են խորհրդային հայրենասիրությանը, ժողովուրդների բարեկամությանը, սոցիալիստական շինարարությանը։ Հայրենական պատերազմի տարիների հայրենասիրական լիրիկան ամփոփված է «Կարմիր զինվորներին» (1941 թ.), «Ցասման պահին» (1942 թ.) ժողովածուներում, այդ ժամանակ են գրվել «Օլեգ Կոշևոյ» (1943 թ.) և «Իմ որդին» (1944 թ.) պոեմները։ Ետպատերազմյան շրջանում տպագրվել են Սոսյուրաի «Որպեսզի այգիները սոսափեն» (1947 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948 թ.), «Սրտի լարերի վրա» (1955 թ.), «Ծիծեռնակներն արևի տակ» (1960 թ., Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1963 թ.), «Աշխատավոր ընտանիքի երջանկությունը» (1962 թ., Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1963 թ., ժողովածուները։ Սոսյուրայի պոեզիան աչքի է ընկնում խոր քնարականությամբ, փիլիսոփայական ուղղվածությամբ, դասական պարզությամբ։ Նրա ստեղծագործությունները թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Սոսյուրան ուկրաիներեն է թարգմանել Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի շատ բանաստեղծություններ։ Սոսյուրայի բանաստեղծությունները հայերեն լույս են տեսել «Ուկրաինական քնար» ժողովածուում (1954 թ.)։
Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սոսյուրա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 512)։ |