Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիթեր Ութերբրիջ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Փիթեր Ութերբրիջ (անգլ.՝ Peter Outerbridge, հունիսի 30, 1966[1], Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է «Մարդասպանի դիմանկարը», «Իմ անունն է Սառա », «Սղոց VI» ֆիլմերից, «ՌեԳենեզիս» հեռուստասերիալից և այլ աշխատանքներից։
Ծնվել և մեծացել է Տորոնտոյում իր քույրերի և եղբայրների հետ, նա ամենակրտսերն էր հինգ երեխաների մեջ։ Նրա հայրը փաստաբան էր։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վիկտորիական համալսարանի դերասանական բաժին, որն ավարտել է 1988 թվականին։ Հենց այդ տարում նա ստեղծում է «Way Off Broadway» թատերախումբը։ Այդ խմբի հետ նա գաստրոլներով հանդես էր գալիս 1988 թվականից 1992 թվականներին Կանադայում։
1990 թվականին նա սկսում է նկարահանվել հեռուստատեսությունում։ Երկու անգամ՝ 1997 և 2002 թվականներին արժանացել է կանադական Ջինի մրցանակի նոմինացիային։ 2013 թվականին Փիթերը ստացել է «Կանադական էկրանի մրցանակ»-ը՝ «Ջոն Ա. Երկրի ծնունդը» ֆիլմի երկրորդական դերի համար (2011 թվական)։
2000 թվականին ամուսնացել է Թեմմի Իզաբելի հետ։ Նրանք ունեն երկվորյակներ՝ Սեմուել և Թոմաս, ովքեր ծնվել են 2004 թվականին։
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը |
---|---|---|---|
1992-1998 | Լեռնականը | Highlander | Փոլ Քինմեն |
1993 | Ընտիր վազորդները | Cool Runnings | Ջեզեֆ Գրյուլ |
1993 | Սիրո ակնթարթը | For the Moment | Ջոնի |
1994 | Քննադատը | Replikator | Ջոն Չիվեր |
1996 | Համբույր մահվան հետ | Kissed | Մեթ |
1993-1999 | Հազարամյակ | Millennium | Բերի Բոլդուին |
1997-2001 | Նրան անվանում էին Նիկիտա | La femme Nikita | Ռոջեր |
1999 | Շոկոլադից ավելի լավ | Better Than Chocolate | Ջուդի |
2000 | Հանձնարարություն Մարսում | Mission to Mars | Սերգեյ Կիրով |
2001-2010 | 24 | 24 | Ռոնի Սթարք |
2002 | Մարդասպանի դիմանկարը | The Rendering | Թեոդոր Գրեյ |
2004-2008 | ՌեԳենիսիս | ReGenesis | Դեվիդ Սենդսթրոմ |
2004-2005 | Մորդոքի հետախուզումը | Murdoch Mysteries | Ուիլիամ Մորդոք |
2006 | Սլեվինի հաջողակ թիվը | Lucky Number Slevin | հետախուզ Դամբրովսկի |
2007 | Իմ անունը Սառա է | My Name Is Sarah | Չարլի Մենինգ |
2009 | Սղոց VI | Saw VI | Ուիլյամ Իսթոն |
2010-2013 | Նիկիտա | Nikita | Արի Տարասով |
2011-... | Ֆորս-մաժորներ | Suits | Քեյթ Հոյթ |
2012-... | Պայթուցիկ աղջիկները | Bomb Girls | Բոբ Քորբեթ |
2012-... | Գեղեցկուհին և հրեշը | Beauty and the Beast | Սիլվերֆոքս |
2013 | Այցելուն | Haunter | Բրյուս Ջոնսոն |