Օջաք Իշըք Յուրթչու | |
---|---|
Ծնվել է | 1945 |
Ծննդավայր | Բոզանտի, Ադանայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2012 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Ayazağa Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Օզգուր Գունդեմ |
Պարգևներ և մրցանակներ |
Օջաք Իշըք Յուրթչու (թուրքերեն՝ Ocak Işık Yurtçu, 1945, Բոզանտի, Ադանայի մարզ, Թուրքիա - սեպտեմբերի 8, 2012, Ստամբուլ, Թուրքիա[2]), թուրք լրագրող։ 1993-1997 թվականներին Յուրթչուն բանտում անցկացրեց 32 ամիս՝ թուրք-քրդական հակամարտության լուսաբանման հետ կապված հոդվածների համար։ Նյու Յորք Թայմսն այս դեպքն անվանել է Թուրքիայում մամուլի ազատության պայքարի խորհրդանիշ[3]։ 1996 թվականին ժուռնալիստների պաշտպանության հանձնաժողովը Յուրթչուին շնորհեց մամուլի ազատության միջազգային մրցանակ։
Յուրթչուի լրագրողական կարիերան սկսվել է 1966 թվականին՝ «Ekspres»-ի աշխատակցի պաշտոնով։ Հաջորդ 25 տարիների ընթացքում նա աշխատել է մի շարք տարբեր հրատարակչություններում, այդ թվում՝ «Yenigun», «Ulus», «Politika», «Dunya», «Demokrat», «Gunes», «Cumhuriyet» և «Yeni Halkci»: 1971 թվականին Յուրթչուն հրապարակել է մի շարք հոդվածներ քաղբանտարկյալների խոշտանգումների մասին։ 1975 թվականին ընտրվել է Թուրքիայի գրողների ազգային միության պատվավոր անդամ[4]։
Ձերբակալությունից որոշ ժամանակ առաջ Յուրթչուն դարձավ «Özgür Gündem» թերթի խմբագիրը[5], որը հիմնականում լուսաբանում էր թուրք-քրդական հակամարտությունը։ Այն բանից հետո, երբ Յուրթչուն դարձավ «Özgür Gündem»-ի խմբագիր, թերթի տպաքանակը հաջողվեց հասցնել 100 հազարի, որն այդ ժամանակաշրջանում համարվում էր ռեկորդային Թուրքիայի անկախ թերթի համար[4]։
1993 թվականին Յուրթչուն ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ «Özgür Gündem»-ում հրապարակված հոդվածների բովանդակությունը խախտել էր Թուրքիայի հակաահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, ինչպես նաև քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը։ Յուրթչուն միայն թերթի խմբագիրն էր և հոդվածներ չէր գրում, որոնց բովանդակության համար իրեն մեղադրում էին, բայց չնայած դրան, նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ Յուրթչուն այսպես մեկնաբանեց իր դատավճիռը. «Աշխարհում ոչ ոք նման երկար բանտարկություն չի ենթարկվել այլ անձանց գրած հոդվածների համար»[4]։ 1994 թվականի դեկտեմբերին դատարանը մերժեց Յուրթչուի դիմում-բողոքը և նրան ուղարկեցին բանտ։ Դատարանը նաև որոշում կայացրեց, որ «Ozgür Gündem» թերթը պետք է փակվի[4]։
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը Յուրթչուի դեպքն անվանեց ցուցադրական[6], քանի որ այդ ժամանակ Թուրքիայում ավելի շատ ձերբակալված լրագրողներ կային, քան ցանկացած այլ երկրում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նախաձեռնել է Յուրթչուին ազատելու գործընթաց։ Amnesty International-ը Յուրթչույին ճանաչեց որպես խղճի բանտարկյալ։ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը Օջակ Յուրթչուին շնորհեց մամուլի ազատության միջազգային մրցանակ։ Նա արժանացել է նաև «Լրագրողներ առանց սահմանների» «Reporters Without Borders/Fondation de France Prize»-ի մրցանակի[4]։
1997 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայի խորհրդարանը մասամբ համաներում հայտարարեց Յուրթչուի և մի քանի այլ բանտարկված լրագրողների համար։ Հաջորդ օրը Յուրթուն ազատ արձակվեց բանտից[7]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|