Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1849[1][2][3][…] Մոնբրոն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1928[4][1][3][…] (79 տարեկան) place de l'École, Փարիզի 1-ին շրջան[4][5] |
Գերեզման | Բատինոլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, նոր ժամանակաշրջանի պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Պուատիեի համալսարան[6] |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց[7] |
Գիտական աստիճան | Գրականության ագրեգացիա[8] (1871) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][9] |
Հայտնի աշակերտներ | Charles-Louis Chassin? և Ալբեր Մաթիեզ |
Պարգևներ | |
Կուսակցություն | Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն |
Հայր | Alphonse Aulard? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար, (ֆր.՝ François-Alphonse Aulard, հուլիսի 19, 1849[1][2][3][…], Մոնբրոն[4] - հոկտեմբերի 23, 1928[4][1][3][…], place de l'École, Փարիզի 1-ին շրջան[4][5]), ֆրանսիացի պատմաբան։
Ծնվել է Ֆրանսիայի Շարանտ գավառի Մոնբրոն համայնքում։ 1867 թվականին ընդունվել է Փարիզի Բարձրագույն Նորմալ դպրոց։ 1877 թվականին ստացել է գրականության դոկտորի աստիճան՝ Գայ Ազինի Պոլիոնի մասին լատիներեն և Ջակոմո Լեոպարդի՝ ֆրանսերեն լեզուներով դիպլոմային աշխատանքների համար[10]։
Ապա անցել է պատմության ուսումնասիրության և ձեռք բերել համբավ ֆրանսիական հեղափոխության դարաշրջանում խորհրդարանական պերճախոսության ուսումնասիրության համար՝ Les orateurs de la Constituante (1882) և Les orateurs de la Legislative et de la Convention (1885): Նա զբաղեցրել է Փարիզի քաղաքապետարանի կողմից Սորբոնում հիմնադրված հեղափոխության պատմության բաժինը։ 1884 թվականից «La Justice» ամսագրում Santhonax կեղծանունով սկսել է տեղադրել քննադատական և պատմական ակնարկներ։ 1887 թվականից ղեկավարել է «Ֆրանսիական հեղափոխության» պատմական ամսագիրը։
1901 թվականին հրապարակել է իր «Ֆրասնսիական հեղափոխության քաղաքական պատմություն» աշխատությունը։ Դա հիմնականում ժողովրդավարության և հանրապետության պատմությունն է։ Նա չի անդրադարձել հեղափոխության ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական կողմերին, և իր ներքին պատմության մեջ չի շոշափել սոցիալական, տնտեսական, ֆինանսական և եկեղեցական կողմեր՝ կենտրոնանալով միայն քաղաքականության պատմության վրա։ Ըստ էության՝ նա ընդհանրապես չի օգտագործել հուշեր՝ որպես քիչ հավաստի աղբյուր, և հիմնականում հիմնվել է ժամանակակից թերթերի և հսկայական քանակությամբ արխիվային նյութերի վրա։ Նա փորձել է իր աշխատություններով ցույց տալ, թե ինչպես պատմական մեթոդները օգտագործել կրքերով և լեգենդներով աղավաղված դարերի ուսումնասիրման համար։
1924 թվականի դեկտեմբերի 6-ից դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ՝ պատմական գիտությունների ուղվածությամբ, ապա՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար» հոդվածին։ |
|