Արչիբալդ Մայո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1891[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1968[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, թատրոնի դերասան, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Archie Mayo Վիքիպահեստում |
Արչիբալդ Լ․ Մայո (անգլ.՝ Archibald L. Mayo; հունվարի 29, 1891[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1968[1][2][3], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ավելի հայտնի է որպես Արչի Մայո անունով (Archie Mayo), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 1930-1940-ական թվականներին ճանաչման է հասել։ Հայտնի է եղել դերասանների հետ բծախնդիր շփմամբ։
Արչիբալդ Մայոն ծնվել է 1981 թվականի հունվարի 29-ին, Նյու Յորքում։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում, որը թողել է, որպեսզի թատերական կարիերա սկսի[5]։ 1915 թվականին Մայոն հայտնվել է Հոլիվուդում։ Իր առաջին աշխատանքը կատակներ գրելն էր, իսկ հետագայում՝ կատակերգությունների բեմադրումը։ 1920-ական թվականներին նա մի քանի անգամ դարձել է իր կարճամետրաժ կատակերգությունների սցենարիստը։ Երբեմն սցենար է գրել Ջեկ Ուայթի և Լլոյդ Բեկոնի համար։ Ձայնային կինոյի հայտնվելուց հետո Արչի Մայոն աշխատանքի է ընդունվել «Warner Bros.» ստուդիայում։
1931 թվականին նա նկարահանել է «Սվենգալի» միստիկական ֆիլմը՝ , գլխավոր դերում՝ Ջոն Բերիմորը։ Այդ ֆիլմը միանգամից ճանաչում է տվել ռեժիսորին, չնայած հետագայում ստվերվել է «Universal Studios» ստուդիայի սարսափ ֆիլմերով։
1936 թվականին էկրանին է հայտնվել նրա «Քարացած անտառ» ֆիլմը, գլխավոր դերերում նկարահանվել են Լեսլի Հովարդը և Բեթ Դեյվիսը։ «Սինեմատեկա» էջի կինոքննադատ Վլադիսլավ Շուվալովի կարծիքով հենց այս ֆիլմն է հիմք դրել Համֆրի Բոգարտի աստղային վերելքին, որը կատարել է ավազակ Դյուկ Մանտի դերը[6]։
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մայոն 84 ժապավենի ռեժիսոր է եղել։ 1946 թվականին իր առաջին գունավոր ֆիլմից հետո ռեժիսորը թողել է կինեմատոգրաֆիան։ 1958 թվականին այնուամենայնիվ կայացել է նրա կարճաժամկետ վերադարձը, երբ Մայոն պրոդյուսերավորել է «Գազանը Բուդապեշտում» ֆիլմը։
Արչիբալդ Մայոն մահացել է 1968 թվականի դեկտեմբերի 4-ին Մեքսիկայում։
Արչի Մայոն ամուսնացել է Լյուսիլ Վուլֆի հետ։ Ամուսնությունը շարունակվել է մինչև կնոջ մահը՝ 1945 թվականի փետրվարի 24-ը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիբալդ Մայո» հոդվածին։ |
|